Intel Extreme Masters (IEM), համակարգչային խաղերի մրցաշար։ Մրցաշարում ներկայացվում են այնպիսի խաղեր, ինչպիսն են օրինակ՝ Starcraft II, Counter-Strike 1.6, Quake Live, League of Legends և Counter Strike: Global Offensive։

IEM v2014.svg
IEM v2014

Մրցաշարի կազմակերպիչն է Electronic Sports League։ Որպես հովանավոր հանդես է գալիս Intel։ Մրցաշարի վերջնախաղը կայանում է CeBIT-ում։

ՊատմությունԽմբագրել

 
Intel Extreme Masters XIV - Chicago
 
IEM վերջնախաղը CeBIT 2009-ի շրջանականերում
 
IEM վերջնախաղը CeBIT 2010-ի շրջանակներում

Այս մրցարշարով էլ սկիզբ դրվեց եվրոպական կիբեռսպորտային լիգային։ 2006 թվականին Intel որոշում կայացրեց ընդլայնել եվրոպական կիբեռսպորտը, իր սահմաներից դուրս, մասնավորապես Հյուսիսային Ամերիկայում, հենց այսպես էլ առաջացավ հովանավորը և Intel Extreme Masters նախագիծը ստացավ ընդլայնում[1]։ 2007 թվականին ձևավորվեց IEM ֆորմատը, այն իրենից ներկայացում էր որոակավորման խաղաշարք, որում բացի գումարային մրցանակից, խաղարկվում էին տոմսերը դեպի վերջնախաղ, որը անց էր կացվում Գերմանիայում ամենամյա CeBIT ցուցահանդես շրջանակներում։ 2008 թվականից սկսած մրցաշարը դարձավ միջազգային, նրանում բացի Եվրոպաից, մասնակցություն են ունենում նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից, ինչպես նաև Ասիաից[1]։

Առաջին եթերաշրջանում կար միայն մեկ մրցակցային խաղ՝ Counter-Strike, մինչ հինգերորդ եթերաշրջան խաղերի թիվը ավելացավ մինչև 4-ի, կարելի է նշել, որ 4-րդ եթերաշրջանի ժամանակ անց կացվեց World Of Warcraft-ի մրցություն, սակայն ավելի ուշ այն հեռացվեց։

Սկսած 2007 թվականից, կազմակերպվել և անց է կացվել 7 եթերաշրջան։ Ընդհանուր վերցված, 7 եթերաշրջանի համար անց է կացվել 39 մրցաշար, որի մրցակցային ֆոնդը կազմում է 3 552 950 դոլլար։

ԿառուցվածքԽմբագրել

Հիգամյա պատմության ընթացքում, անց է կացվել մրցություններ․

  • Counter-Strike (առաջինից մինչև վեցերորդ եթերաշրջան)
  • Warcraft 3: Reign of Chaos և Warcraft 3
  • World of Warcraft
  • Quake Live
  • StarCraft II
  • League of Legends։

ԵթերաշրջաններԽմբագրել

Intel Extreme Masters-ի անցած վերջնախաղեր[2]

IEM Season IԽմբագրել

Առաջին եթերաշրջանի մասնակցել են 24 երկրից մասնակիցներ, մրցանակային ֆոնդը կազմել է՝ $205 000։ Եվրոպական խոշոր երկրերում ինչպիսին են՝ Մոսվան, Փարիզը, Ստակհոլմը, անց կացվեցին որակավորման փուլերը՝ Intel Friday Night Game։ Առաջին եթերաշրջանի վերջնախաղը անց է կացվել 2007 թվականի մարտի 15-ից 18-ը CeBIT-ի շրջանակներում։ Առաջնություն է եղել երկու խաղերից[3]։

Grand Final IEM Season I
Խաղ Առաջին տեղ Երկրորդ տեղ Երրորդ տեղ Չորրորդ տեղ
Counter-Strike 1.6   Լեհաստան PGS Gaming €40 000   Դանիա H2k €25 000   Շվեյցարիա fnatic €10 000   Շվեդիա SK Gaming €7 000
WarCraft III   Ֆրանսիա Յոան «ToD» Մերլո €15 000   Ուկրաինա «Hot» €8 000   Նորվեգիա «Creolophus» €5 000   Գերմանիա Andrew «Fire de» Regendantz €3 000

IEM Season IIԽմբագրել

Երկրորդ եթերաշրջանի մրցանակային ֆոնդը կազմում էր $285 000։ Intel Friday Night Game որակավորման փուլը անց է կացվել Քյոլն քաղաքում։ Ինչպես նաև անց է կացվել Global Challenge Dreamhack համաեվրոպական որակավորման առաջնությունը և Global Challenge Los Angeles որակավորման փուլը ԱՄՆ-ի ներկայացուցիչների համար։ Վերջնախաղը կայացել է 2008 թվականի մարտի 6-ից 9-ը CeBIT ցուցահանդեսում։ Մրցաշարի համար նախատեսված էր 3 խաղ[4]։

Global Challenge Los Angeles
Խաղ Առաջին տեղ Երկրորդ տեղ Երրորդ տեղ Չորրորդ
Counter-Strike 1.6   Շվեդիա fnatic $25 000   Շվեդիա SK Gaming $10 000   Ֆինլանդիա roccat $5 000   Բրազիլիա MiBR $3 000
Warcraft III   Հարավային Կորեա «Lyn» $12 000   Հարավային Կորեա «Lucifer» $5 000   Հարավային Կորեա Eom «FoCuS» HyoSub $1 500   Հարավային Կորեա Oh «Susiria» JungKi $1 000
Global Challenge Dreamhack
World of WarCraft   ԱՄՆ Pandemic $45 000   ԱՄՆ MoB T-Force $22 500   ԱՄՆ MoB T-Power $7 500 ? ?
Grand Final IEM Season II
Counter-Strike 1.6   Գերմանիա mousesports $50 000   Հարավային Կորեա WeMadeFox $30 000   Գերմանիա Alternate $15 000   Շվեդիա SK Gaming $10 000
Warcraft III   Հարավային Կորեա «Lyn» $20 000   Ֆրանսիա «ToD» $10 000   Նիդերլանդներ «Grubby» $6 000   Հարավային Կորեա «Lucifer» $4 000

IEM Season IIIԽմբագրել

Երրորդ եթերաշրանի մրցանակային ֆոնդը կազմել է 750000 դոլլար։ Մրցությունը անց է կացվել Ասիայում, Եվրոպայում և Ամերիկայում։ Խոշոր մրցումները անց են կացվել Լոս Անջելեսում, Մոնրեալում, Դուբայում։ Որակավորման վերջնախաղերից՝ Global Challenge Games Convention տեղի ունեցավ Լեյպցիգում, Asian Championship Finals — WoW-ը Սեուլում, Asian Championship Finals — CS1.6-ը Չենգդուում։ Երրորդ եթերաշրջանի վերջնախաղը անց կացվեց 2009 թվականի մարտի 3-ից 8-ը CeBIT ցուցահանդեսի ժամանակ[5]։

IEM Season IVԽմբագրել

Չորրորդ եթերաշրջնի մրցանակային ֆոնը կազմել է 530000 դոլլար, որը ավելի քիչ է քան անցած եթերաշրջանինը։ Մրցութներ անց կացվեցին Ասիայում, Եվրոպայում և Ամերիկայում։ Բուն առաջնույթուները անց կացվից Չենդույում և Դուբայում։ Վերջնախաղը ավանդույթի համաձայն անց է կացվել Հաննովերում։

IEM Season VԽմբագրել

Հինգերորդ եթերաշրջանում մրցակցային կային հինգ խաղ՝ DotA, Warcraft III, Counter-Strike 1.6, StarCraft II և Quake Live։ Հինգերորդ եթերաշրջանի մրցանակային ֆոնդը կազմել է 400000 դոլլար, որը 130000 դոլլարով ավելի քիչ է նախորդ տարվանից։ Մրցույթներ անց կացվեցին՝ Ասիայում, Եվրոպայում և Ամերիկայում։ Արդեն ավադույթի համաձայն վերջնախաղը կայացավ Գերմանիայում 2011 թվականի մարտի 1-ից 5-ը։

IEM Season VIԽմբագրել

Վեցերորդ եթերաշրջանի մրցակցային խաղերը երեքն էին՝ Counter-Strike 1.6, StarCraft II և League of Legends։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 643000 դոլլար, ինչը գրեթե 250000-ով ավելի է նախորդից։ Մրցույթներ անց կացվեցին Գերմանիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Ուկրանիայում։ Վերջնախաղը տեղի է ունեցել Գերմանիայում, 2012 թվականի մարտի 6-ից 10-ը։

IEM Season VIIԽմբագրել

Յոթերորդ եթերաշրջանի մրցակացության համար ներկայցվեց 2 խաղ՝ StarCraft II և League of Legends։ Ընդհանուր մրցաակային ֆոնդը կազմում էր 696 000 դոլլար։ Մրցույթներ անց կացվեցին Գերմանիայում, Սինգապուրում, Լեհաստանում և Բրազիլիայում։ Վերջնախաղը անց կացեց Գերմանիայում 2013 թվականի մարտի 5-ից 9-ը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «INTEL极限大师赛亚洲总决赛落户成都»։ Sina։ սեպտեմբերի 11, 2008։ Վերցված է մարտի 2, 2011 
  2. «History of the Intel Extreme Masters»։ մարտի 26, 2011։ Վերցված է մարտի 26, 2012 
  3. Результаты IEM Season I
  4. Результаты IEM Season II
  5. Результаты IEM Season III

ՀղղումներԽմբագրել