HAARP (նախագիծ)
HAARP ծրագիր (անգլ.՝ High Frequency Active Auroral Research Program - Բարձր հաճախականության ռադիոալիքների իոնոսֆերային ցրման հետազոտական ծրագիր), հզոր էլեկտրամագնիսական ճառագայթման հետ իոնոսֆերայի փոխգործակցության ուսումնասիրման ամերիկյան գիտահետազոտական նախագիծ։ Նախագիծը մեկնարկել է 1997 թվականի գարնանը, Գակոնայում (Ալյասկայի նահանգ)։ Իոնոսֆերայի լոկալ հատվածները խթանելու հնարավորություն ունի[1]։ HAARP-ը արժանացել է դավադրության տեսաբանների բազմաթիվ մեղադրանքների[2][3]։
HAARP | |
---|---|
![]() | |
Տեսակ | research program? |
Երկիր | ![]() |
Հապավում | HAARP |
Հիմնադրված | 1993 |
Նպատակներ | Իոնոլորտի ուսումնասիրություն հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգերի զարգացում |
Տեղագրություն | Ալյասկայի համալսարանը Ֆերբանկսում |
Կայք | haarp.alaska.edu haarp.gi.alaska.edu |
ՊատմությունԽմբագրել
Կայանը գործարկվել է 1997 թվականին։
Աշխատանքի դադարեցում ու հեռանկարներԽմբագրել
2013 թվականի մայիսի սկզբին պայմանագրի (BAE Systems-Advanced Technologies -ի հետ) ավարտելու կապակցությամբ հայտարարվել է, որ դադարեցվել է HAARP-ի աշխատանքը։ Ենթադրվում էր նոր պայմանագրի կնքում, հնարավոր է, որ աշխատանքների պատվիրատուն լիներ ԱՄՆ Գիտահետազոտական նախագծերի մշակման հեռանկարային գործակալությունը (DARPA)։ Ենթադրվում էր մի շարք հետազոտություններ անցկացնել 2013 թվականի աշնանից մինչև 2014 թվականի ձմեռը[4]։
2014 թվականի մայիսին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Դևիդ Ուոլքերը հայտարարել է, որ հրամանատարությունն այլևս չի պատրաստվում աջակցել կայանի աշխատանքներին, հետագայում պետք է մշակվեն իոնոսֆերայի վերահսկողության այլ ուղիներ, որոնց ուսումնասիրությամբ զբաղվելու է HAARP-ը։ Նախատեսվում էր կայանը փակել 2014 թվականի հունիսին DARPA նախագծի վերջին հետազոտական ծրագրի ավարտից հետո։ Արդյունքում, կայանի վերջնական փակումը հետաձգվել է մինչև 2015 թվականի մայիսը[5]։
2008 թվականի դրությամբ HAARP-ը կրել է մոտ 250 մլն դոլար հարկային շինարարական և շահագործման ծախսեր։ Հաղորդվել է, որ ծրագիրը ժամանակավորապես փակվել է 2013-ի մայիսին, ակնկալելով կապալառուների փոփոխություն։ 2014 թվականի մայիսին հայտարարվել է, որ HAARP ծրագիրը վերջնականապես փակվելու է այդ տարվա վերջին։ Օբյեկտի մասերը և սարքավորումները տեղափոխվել են Ալյասկայի համալսարան 2015 թվականի օգոստոսի կեսերերին։
ՄեղադրանքներԽմբագրել
HAARP-ը եղել է դավադրության տեսաբանների թիրախ, որոնք պնդում էին, որ նա ի վիճակի է փոփոխել եղանակը, անջատել արբանյակները, վերահսկել մարդկանց միտքը, և որ այն օգտագործվում է որպես ահաբեկիչների դեմ զենք"[6][7]։ Նրանք նախագիծը մեղադրել են նաև երկրաշարժերի, երաշտների, փոթորիկների, ջրհեղեղների, հիվանդությունների մեջ (Պարսից ծոցի պատերազմի սինդրոմ և քրոնիկ հոգնածության սինդրոմ), TWA ավիաընկերության 800 չվերթի Boeing 747 օդանավի կործանումը 1996 թվականին, տիեզերական Columbia շաթլի ոչնչացումը 2003 թվականին։ Մեկնաբաններն ու գիտնականներն ասում են, որ այդ տեսությունների կողմնակիցները «տեղեկացված չեն», քանի որ առաջադրված տեսությունների մեծ մասն օբյեկտի հնարավորություններից դուրս են և հաճախ դուրս են գալիս բնական գիտությունների սահմաններից[2][3]։
ԿառուցվածքԽմբագրել
HAARP կազմի մեջ մտնում են ալեհավաքներ, արագաչափ ոչկոհերենտ ճառագայթման ռադար քսան մետր տրամագծով ալեհավաքի հետ, լազերային լոկատորներ, մագնիսամետրեր, համակարգիչներ, թվային մշակման և ալեհավաքային դաշտի կառավարման համար համակարգիչներ։ Ամբողջ համալիրը սնուցվում է հզոր գազային էլեկտրակայանով և վեց դիզելային գեներատորներով։
Համալիրի ծավալմամբ և կատարվող հետազոտություններով զբաղվում է «Philips լաբորատորիան», որը գտնվում է ԱՄՆ ՌԾՕ բազայի հիման վրա Կերտլենդում, Նյու Մեքսիկո նահանգ։ Նրան են ենթարկվում աստղաֆիզիկայի, երկրաֆիզիկայի լաբորատորիաները և ԱՄՆ ռազմաօդային ուժերի տիեզերական տեխնոլոգիաների Կենտրոնի խոցման միջոցները։
Ճառագայթման հզորությունԽմբագրել
- HAARP (Ալյասկա) — ենթադրվում է, որ մինչև 4,8 Մվտ (2009 եղել է 3.6 Մվտ) (ճշգրիտ հզորություն)
- EISCAT (Նորվեգիա, Տրոմսե) — 1,2 Մվտ
- SPEAR (Նորվեգիա, Լոնգյիր) — 288 կվտ
Ի տարբերություն ռադիոհաղորդիչ կայանների, որոնցից շատերն ունեն 1 Մվտ հաղորդակներ, բայց թույլ ուղղվածության ալեհավաքներ, HAARP-ը և նրա նման համակարգերը օգտագործում են ֆազավորված ալեհավաք ցանցի նման խիստ ուղղվածությամբ փոխանցող ալեհավաքներ, որոնք կարող են կենտրոնացնել ամբողջ ճառագայթված էներգիան նեղ ճառագայթի շիթով և, հետևաբար, ուղղել տարածության մի փոքր հատվածի վրա։
ԽնդիրներԽմբագրել
Իոնոլորտային հետազոտությունների համալիրը (HAARP) կառուցվել է իոնոլորտի բնույթի ուսումնասիրության համար և հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգերի զարգացման համար։
Հարակից ծառայություններԽմբագրել
Ամերիկայում կա երկու հարակից իոնոլորտային կառույցներ` the HIPAS, Ֆերբենկսից ոչ հեռու (Ալյասկա), որը ապամոնտաժվել է 2009 թվականին, ևս մեկը Արեսիբո աստղադիտարանում (Պուերտո Ռիկո, այս պահին վերակառուցման մեջ է)։ EISCAT-ը ղեկավարում է օբյեկտը իոնոլորտային տաքացմամբ, որը կարող է փոխանցել ավելի քան 1 ԳՎտ արդյունավետ ճառագայթող հզորություն (անգլ.՝ Effective radiated power-ERP), Թրոմսյոից ոչ հեռու, Նորվեգիայում։ Ռուսաստանն ունի СУРА, Վասիլսուրսկի մերձակայքում, Նիժնի Նովգորոդի մոտ, որը կարող է փոխանցել 190 Մվտ ERP։
Նմանատիպ գիտական նախագծերԽմբագրել
ԱՄՆ-ումԽմբագրել
HAARP համակարգը միակը չէ։ ԱՄՆ-ում կան երկու այլ իոնոլորտային կայաններ. մեկը Պուերտո Ռիկոյում (Արեսիբո աստղադիտարանից ոչ հեռու), և մյուսը Ալյասկայում` Ֆերբանկս քաղաքից ոչ հեռու, որը հայտնի է որպես HIPAS[en] (անգլ.՝ High Power Auroral Stimulation)։ Այդ երկու կայաններն էլ ունեն HAARP-ի նման ակտիվ և պասիվ գործիքներ։
ՆորվեգիայումԽմբագրել
Իոնոսֆերայի հետազոտության համաշխարհային կարգի երկու համալիրներ են տեղադրվել նաև Եվրոպայում (պաշտոնապես այդպես է հայտարարվում), և երկուսն էլ գտնվում են Նորվեգիայում. EISCAT (անգլ.՝ European Incoherent Scatter radar site) հզոր ռադարը գտնվում է Թրոմսյո քաղաքից ոչ հեռու[8], SPEAR-ը (անգլ.՝ Space Plasma Exploration by Active Radar) ավելի փոքր հզորությամբ ռադարը գտնվում է Շպիցբերգեն կղզեխմբում (Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում)։
ՌուսաստանումԽմբագրել
Նման համալիրներ և կայաններից են.
- Վասիլսուրսկում — «СУРА»[9][10]
- ակտիվ ներգործության մի քանի համալիրներ Տոմսկում Սիբիրի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի իոնոսֆերային կայանի բազայի վրա և մթնոլորտի օպտիկայի ինստիտուտ, ներկայումս մեծ մասը լուծարված է։
ՈւկրաինայումԽմբագրել
- ~5 կմ հեռավորության Զմիյովից, (Խարկովի մարզ, Ուկրաինա) — «ՈՒՐԱՆ-2 Archived 2012-02-03 at the Wayback Machine.» - ը[11]
ՏաջիկստանումԽմբագրել
- Դուշանբեում (Տաջիկստան) — «Հորիզոն» (2 ուղղահայաց ուղղանկյուն ալեհավաք) ռադիոտեխնիկակակն համակարգը։
ՊերուումԽմբագրել
Բոլոր այդ համակարգերի առաջնային նպատակն է իոնոսֆերայի ուսումնասիրությունը, ինչպես նաև նրանց մեծ մասը հնարավորություն ունի խթանել իոնոսֆերայի փոքր տեղային տարածքները։ HAARP էլ ունի նման հնարավորություն։ Բայց HAARP-ը տարբերվում է այդ համալիրներից հետազոտական գործիքների ոչ սովորական համադրությամբ, որը թույլ է տալիս կառավարել ճառագայթումները, լայն հաճախականության ծածկույթները և այլն[2]։
Տես նաևԽմբագրել
- Տեսլայի գիտական կենտրոնը Ուորդենկլիֆում (անգլ.՝ Tesla Science Center at Wardenclyffe)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «EU clashes with US over atmosphere tests»։ Physics World։ Feb 27, 1998
- ↑ 2,0 2,1 2,2 Baird Austin (սեպտեմբերի 20, 2011)։ «HAARP conspiracies: Guide to most far-out theories behind government research in Alaska»։ Alaska Dispatch։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-24-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2012
- ↑ 3,0 3,1 Flock Elizabeth (հոկտեմբերի 29, 2012)։ «Conspiracy Theorists Say Obama Engineered Hurricane Sandy»։ US News & World Report։ Վերցված է դեկտեմբերի 8, 2012
- ↑ HAARP Facility Shuts Down // arrl.org
- ↑ closure postponed until 2015(չաշխատող հղում)
- ↑ Zak Annie։ «Georgia men plotted attack on Alaska aurora research facility to 'release souls,' detective says»։ ADN.com։ Alaska Dispatch News։ Վերցված է հունվարի 2, 2017
- ↑ Buckets Re-Essa։ «Suspected terrorists believe research facility controls minds, traps souls»։ WALB.com։ WALB news։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-29-ին։ Վերցված է հունվարի 2, 2017
- ↑ B. Isham, C. La Hoz, M. T. Rietveld, F. T. Djuth, T. Hagfors, T. Grydeland (October 2000)։ «High Latitude HF-Induced Plasma Turbulence»։ The First S-RAMP Conference։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 8, 2011-ին։ Վերցված է սեպտեմբերի 27, 2009
- ↑ Алексей Понятов (№8, 2013)։ «Зачем греют небо. Мифы и правда»։ журнал «Наука и жизнь», էջ 2—13.
- ↑ «Эксперт: «Нижегородские учёные не могут вызвать ураган в США»»։ NN.RU։ 08.02.2013(չաշխատող հղում)
- ↑ «Радиоастрономический комплекс УРАН-2»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին։ Վերցված է 2017-09-30
ՀղումներԽմբագրել
- High Frequency Active Auroral Research Program. Պաշտոնական կայք(անգլերեն)
- Space Plasma Exploration by Ակտիվ Radar Archived 2008-03-31 at the Wayback Machine. Պաշտոնական կայք(անգլերեն)
- Foto HAARP կայքում գեոժամանակագրություն
- HAARP To Quadruple Its Power
- Eastlund Scientific Enterprises Corporation
- Հոդված մանրամասն է առաջ քաշել տարբեր տեսությունների դավադրության շուրջ HAARP
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել HAARP (նախագիծ) կատեգորիայում։ |