Խրոնիկական հոգնածության համախտանիշ

Քրոնիկ հոգնածության համախտանիշ (վիրուսային հիվանդություններից հետո հոգնածության համախտանիշ, բարորակ միալգիական էնցեֆալոմիելիտ), հիվանդություն, որն առավել մեծ տարածում է ստացել զարգացած երկրներում։ Հիվանդությունը բնորոշվում է երկարատև հոգնածությամբ, որը չի վերանում նույնիսկ տևական հանգստից հետո։ ԽՀՀ-ի առաջացումը կապված է ինքնավար նյարդային համակարգի կենտրոնական կարգավորիչ կենտրոնների նևրոզների զարգացմամբ, որը պայմանավորված է արգելակման գործընթացների համար պատասխանատու գոտու գործունեության ճնշմամբ։ Հիվանդությունը հրահրող գործոններ են հանդիսանում չբալանսավորված էմոցիոնալ-ինտելեկտուալ ծանրաբեռնվածությունը` ի վնաս ֆիզիկական գործունեության։ Ռիսկային խմբին են պատկանում խոշոր քաղաքների բնակիչները (մեգապոլիսների), ձեռնարկատերերը, աշխատանքային գործունեությունը բարձր պատասխանատվությամբ կատարող մարդիկ (բժշկական աշխատողները, ավիադիսպետչերները, երկաթուղային տրանսպորտի օպերատորները)։ Նպաստավոր գործոններ են. անբարենպաստ սանիտարա-էկոլոգիական իրավիճակը, քրոնիկական հիվանդությունները, այդ թվում` վիրուսային վարակները։ Հիվանդության հիմնական նախանշանները սրման ժամանակաշրջաններում բնութագրվում են ապատիայի, դեպրեսիայի, առանց պատճառիզայրույթի, մասնակի ամնեզիայով ագրեսիայի և այլնի առաջացմամբ։ ԽՀՀ հայտնի է տարբեր անուններով. հետվիրուսային աստենիայի սինդրոմ, իմունային դիսֆունկցիա, միալգիական էնցեֆալոմիելիտ[10]։

Խրոնիկական հոգնածության համախտանիշ
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Պատճառincognita?[1], Human herpesvirus 6?[2], Human herpesvirus 7?[2], Borna disease virus?[3] և Էբշտեյն-Բարի վիրուս[4]
Հիվանդության ախտանշաններմիալգիա[5], Հոդացավ[5], գլխացավ[5], obnubilation?, դող, night sweats?, խրոնիկական տարածուն ցավ, post-exertional malaise?[5][6], ավշային հանգույց[5], կոկորդի ցավ[5], elevated tumor necrosis factor?[7], elevated interleukin-2?[7], elevated interleukin-4?[7], elevated transforming growth factor-β?[7] և elevated c-reactive protein?[7]
Բուժաքննությունֆիզիկալ զննում
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն և ռևմատոլոգիա[8]
Բուժումrintatolimod?[9] և Պիրիդոստիգմին

Պատմություն խմբագրել

ԽՀՀ հիվանդությունն իր անվանումը ստացել է Նևադա (ԱՄՆ) նահանգում 1984 թվականի համաճարակից հետո։ Դոկտոր Պոլ Չեյնին, որը պրակտիկա էր անցնում Տահո լճի ափին գտնվող Ինկլայն Վիլիջ փոքրիկ քաղաքում, գրանցել է այս հիվանդության ավելի քան 200 դեպք։ Հիվանդներն զգում էին դեպրեսիա, տրամադրության վատթարացում, մկանային թուլություն։ Նրանց մոտ հայտնաբերվել է հերպեսի Էպշտեյն Բարրի վիրուս կամ նրանց և այլ բացիլների նկատմամբ հակամարմիններ` հերպեսի «ազգական» վիրուսներ։ Արդյո՞ք հիվանդության պատճառները վիրուսային վարակ էր, թե ինչ-որ այլ բան, օրինակ, վատ էկոլոգիական իրավիճակը, այդպես էլ մնացել է չպարզաբանված։ Հիվանդության բռնկումներ նկատվել են նաև նախկինում. Լոս-Անջելեսում 1934 թվականին, Իսլանդիայում 1948 թվականին, Լոնդոնում 1955 թվականին, Ֆլորիդայում 1956 թվականին։ Սինդրոմը չի սահմանափակվում որևէ աշխարհագրական կամ սոցիալ-ժողովրդագրական խմբերով։ ԱՄՆ-ում ԽՀՀ-ով տառապում են յուրաքանչյուր 100 հազար բնակչությունից շուրջ 10 հիվանդներ։ Ավստրալիայում 1990 թվականին հիվանդացածությունը բարձր էր. 37 մարդ յուրաքանչյուր 100 հազար բնակչության համար։ ԽՀՀ-ի նկատմամբ առավել հակվածություն ունեն 25-ից 45 տարեկան կանայք։

2009 թվականին ԱՄՆ-ի գիտնականները դարձել են հոդվածների հեղինակներ, որտեղ նկարագրված էր մարդու օրգանիզմի վրա մկներին վնասող ԽՀՀ վիրուսի ազդեցությունը։ Մի քանի տարի անց այդ տվյալները հերքման են ենթարկվել, քանի որ հետազոտվող հիվանդների արյան մեջ վիրուս չի հայտնաբերվել։ Սակայն վերջերս այլ կենսաբաններ հայտարարել են իրենց արդյունքների մասին։ Նրանց եզրակացությունը ապացուցել է հիվանդների արյան մեջ ինչ-որ վիրուսի առկայությունը. այն հայտնվում է, երբ իմունային համակարգը գտնվում է մշտական լարման մեջ։

2016 թվականի հունվարին բրիտանացի գիտնականների խումբը հրապարակել է իր հետազոտության արդյունքները, ըստ որի ԽՀՀ վիրուս կա, և նրանով առավել խոցելի են հատկապես դեռահասները։ Մասնագետների կարծիքով, Մեծ Բրիտանիայի դեռահասների ավելի քան 2 %-ը ունեն քրոնիկ հոգնածության համախտանիշ։ Այդ հիվանդության բնորոշ ախտանիշներն են անքնությունը, հոգնածությունը, գլխացավերը և հաճախակի ջղաձգությունները[11][12]։

Ախտանշաններ խմբագրել

Քրոնիկ հոգնածության համախտանիշն ունի փոփոխական կլինիկական պատկեր, և նախանշել ինչ-որ կոնկրետ ախտանիշներ բավական խնդրահարույց է։ Եվ այնուամենայնիվ, բժիշկներն առանձնացնում են հետևյալ ցուցանիշները.

  • լիարժեք գիշերային քնից հետո հանգստի զգացողության բացակայություն 
  • հաճախ կրկնվող գլխացավեր առանց դրանց համար տեսանելի պատճառների
  • բարձր քնկոտություն օրվա ցերեկային ժամերին
  • արագ քնելու անհնարինություն, նույնիսկ լարված ֆիզիկական աշխատանքից հետո
  • առանց դրդապատճառի գրգռում
  • առանց առիթի վատ տրամադրություն[13]
  • վարակիչ հիվանդություններով հաճախակի հիվանդանալ
  • ալերգիկ ռեակցիաներ[14]
  • հիշողության ու կենտրոնանալու կարողության նվազում
  • ֆարինգիտ
  • պարանոցի և թևատակի շրջանում ավշահանգույցների բորբոքվածություն
  • անբացատրելի մկանային ցավ[15]։

Երբեմն ԽՀՀ-ը դժվար է ախտորոշել, քանի որ նրա ախտանշանները նման են բազմաթիվ այլ հիվանդությունների ախտանշաններին։ ԽՀՀ ախտորոշման չափանիշը քրոնիկական գերծանրաբեռնվածությունն է, որը տևում է 6 ամիս և ավելի, և 4-8 վերը նշված ախտանիշներից։ ԽՀՀ-ին հաճախ հաջորդում է դեպրեսիան։

Պատճառներ խմբագրել

Մասնագետներն առանձնացնում են քրոնիկ հոգնածության մի շարք պատճառներ.

  • քրոնիկ հիվանդություններ - իմունային համակարգի աշխատանքի խախտումն առաջացնում է քրոնիկ հիվանդություններ, որոնք խլում են կենսական ուժերը և հանգեցնում են քրոնիկ հոգնածության
  • հոգեբանական խանգարումներ - դեպրեսիաները և սթրեսները, որոնք պայմանավորված են տարբեր գործոններով, ազդում են նյարդային համակարգի վրա և առաջացնում են հոգնածություն
  • սխալ ապրելակերպ - քնի պակասը, ընդհանուր լարվածությունը, արևի լույսի բացակայությունը
  • սննդի խախտում - սոված մնալը կամ շատ ուտելը, անորակ սնունդը բերում են հոգնածության զգացողության առաջացման
  • շրջակա միջավայրի գործոններ - քրոնիկ հոգնածության համախտանիշի առաջացման ռիսկը բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր բնակվում են մեծ քաղաքներում, քանի որ աղտոտված միջավայրը ազդում է օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։
  • վարակներ և վիրուսներ - գոյություն ունի տեսություն, համաձայն որի, օրգանիզմում հայտնված տարբեր վիրուսներ կարող են հանգեցնել քրոնիկ հոգնածության համախտանիշի առաջացման[16]։

Էտիլոգիա և ախտածնություն խմբագրել

Մինչև օրս անհայտ են մնում էտիլոգիան և ախտածնությունը։ Մեծ դեր է հատկացվում մակրո - և միկրոնուտրիենտների դեֆիցիտին, սննդային ալերգիային, չափից ավելի ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածություններին, վիրուսային վարակին։

Ներկայումս առավել համոզիչ է ինֆեկցիոն կամ վիրուսային տեսությունը։ Ըստ այդ տեսության, ԽՀՀ հրիչ (տրիգեր) գործոններ կարող են ծառայել Էպշտեյն Բարրի վիրուսը, ցիտոմեգալովիրուսը, հերպեսի 6-րդ տեսակի վիրուսը, Կոկսակիի վիրուսները, հեպատիտ C, էնտերովիրուսները, ռետրովիրուսները։ ԽՀՀ դեբյուտը հաճախ կապված է սուր գրիպանման հիվանդության հետ։ Համոզիչ են հանդիսանում նաև մեծ հաճախականությամբ հերպեսվիրուսների հայտնաբերումը և նրանց վերաակտիվացման նշանները։ Ամբողջությամբ չի բացառվում մինչ օրս չիդենտիֆիկացված վիրուսի գոյության հնարավորությունը (ամենայն հավանականությամբ, հերպես-վիրուսների խմբից), որը հարուցում է ԽՀՀ, մինչդեռ այլ հայտնի վիրուսներ (EBV, CMV, HHV-6 և այլն) կարող են երկրորդային դերակատարում ունենալ, իմունային կարգավիճակի խախտումների ֆոնի վրա վերաակտիվանալով և աջակցելով նրանց[17]։

Բազմաթիվ տվյալները վկայում են այն մասին, որ ԽՀՀ նկատվում են ինչպես քանակական, այնպես էլ ֆունկցիոնալ իմունաբանական խախտումներ[18]։ Օբյեկտիվ ցուցանիշների թվում նվազում է IgG-ն, առաջին հերթին, G1- և G3- դասերի հաշվին, լիմֆոցիտների թիվը CD3 և CD4 ֆենոտիպերի հետ, բնական քիլլերները, բարձրանում է շրջանառվող համալիրների և տարբեր տիպի հակավիրուսային հակամարմինների մակարդակը, ավելանում է β-էնդորֆինը, ինտերլեյկին-1 և ինտերֆերոնը, ինչպես նաև ուռուցքի նեկրոզի գործոնը[19]։ ԽՀՀ հիվանդների մեծամասնության մոտ հայտնաբերվել է բնական քիլլերների թվի նվազում և/կամ ֆունկցիայի անկում։ Այսպիսով, ենթադրվում է, որ իմունոկոմպետենտ բջիջների ֆենոտիպի փոփոխությունը և բնական քիլլերների դիսֆունկցիան ԽՀՀ ընդհանուր դրսևորումն է։

Ըստ որոշ հեղինակների, ԽՀՀ-ն միայն հոգեբուժական պաթոլոգիայի հետևանք է. սոմատիզացված խանգարումներ, «մեծ» կամ ատիպիկ դեպրեսիաներ։

Որոշ աշխատանքներում որպես պաթոգենեզի գործոն քննարկվում են.

  • ի պատասխան ֆիզիկական ծանրաբեռնվածության` կաթնաթթվի առաջացման ավելացումը
  • դեպի հյուսվածքներ թթվածնի տեղափոխման խախտումը
  • միտոքոնդրիումների թվի նվազումը և նրանց դիսֆունկցիան ԽՀՀ հիվանդների մոտ։

Համարվում է, որ ԽՀՀ և ֆիբրոմիալգիայի ախտանշանները, գոնե մասամբ, բջջային նյութափոխանակության խախտումների հետևանք են[20]։ ԽՀՀ հիվանդների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ արյան պլազմայի L-կարնիտինի մակարդակի և ԽՀՀ զարգացման ռիսկի միջև հստակ կապ կա։ Պարզվել է, որ L-կարնիտինի դեֆիցիտի աստիճանը ուղղակիորեն կապված է ԽՀՀ ախտանիշների արտահայտվածության աստիճանի հետ։ Այսինքն, որքան քիչ L-կարնիտին (և նրա եթերներ) է պարունակվում մարդու արյան պլազմայի մեջ, այնքան ցածր է նրա աշխատունակությունը և վատ է ինքնազգացողությունը[21]։

Գիտնականները գտնում են նաև, որ ԽՀՀ պատճառը կարող է լինել աղիներում բակտերիաների հավասարակշռության փոփոխությունը[22]։ Ըստ Կոլումբիայի համալսարանի տվյալների` ԽՀՀ ունեցող մարդկանց 90 % - ի մետ առաջանում է հաստ աղիքի գրգռման համախտանիշ[23]։ Իսկ նրանց 80% - ի մոտ դիտվում է հետևյալ յոթ աղիքային բակտերիաների անոմալ բարձր պարունակություն.  Faecalibacterium, Roseburia, Dorea, Coprococcus, Կլոստրիդիում, Ruminococcus, Coprobacillus[24]:

Բուժում խմբագրել

ԽՀՀ բուժման հիմնական սկզբունքը համապարփակ մոտեցումն է։ Բուժման կարևոր պայմաններից մեկն էլ պաշտպանական ռեժիմի պահպանումն է և բուժող բժշկի հետ հիվանդի մշտական շփումը։

Քրոնիկ հոգնածության համախտանիշի բուժման ծրագրի մեջ են ընդգրկվում.

Շատ հիվանդներ չեն կարող լիովին վերականգնել է ԽՀՀ-ից նույնիսկ բուժման օգնությամբ։ Առաջարկվում է ղեկավարման մի քանի ռազմավարության տեսակներ, որոնք ուղղված են ԽՀՀ առկայության հետևանքների նվազեցնելուն։ Ուշադրության են արժանի դեղորայքային բուժման, տարբեր բժշկական թերապիաների, կոմպլեմենտար և ոչ ավանդական բժշկության բոլոր տեսակի մեթոդիկաները։ Համակարգված դիտարկումը ցույց է տվել, որ հիվանդները, որոնք ունեն ԽՀՀ, պլացեբոյի էֆեկտին ավելի քիչ են ենթարկվում, քան այլ հիվանդություններ ունեցող հիվանդները:ԽՀՀ-ն կապված է քիմիական զգայունության հետ և որոշ հիվանդների հաճախ բուժական դոզայի մի փոքր չափաբաժինն ավելի արագ արդյունք է տալիս, քան սովորական հիվանդների մոտ։ Մի շարք կլինիկական փորձարկումների համար օգտագործվել են իմունոմոդուլյացնող մի քանի ագենտներ. Staphypan Berna հակաստաֆիլոկոկային պատվաստանյութըշ[25], կաթնաթթվային բակտերիաներ, kuibitang և ներերակային իմունոգլոբուլին։ Օրինակ, ըստ վերջին տվյալների, պարզվում է, որ հակադեպրեսանտները դեպրեսիվ հիվանդների վրա բարենպաստ ազդեցություն են ցուցաբերում բնական քիլլեր բջիջների (NK cells) գործունեության ավելացման նկատմամբ[26]։

Հետազոտողները, որոնք հայտնաբերել են հակաօքսիդանտների, L-կարնիտինի, B խմբի վիտամինների, մագնեզիումի դեֆիցիտ, կարծում են, որ ավելացնելով դեղեր, որոնք պարունակում են այդ նյութերը, կարելի է էապես նվազեցնել ԽՀՀ-ի ախտանիշները[27]։ Մագնեզիումը կարգավորում է օրգանիզմում էներգիայի արտադրության և սպառման բոլոր գործընթացները. նրա քրոնիկական դեֆիցիտի դեպքում առաջանում է հոգնածություն, անտարբերություն և ուժերի անկում[28]։ Հայտնի է նույնիսկ, որ ներբջջային մագնեզիումի 80-90 % - ը գտնվում է ադենոզինեռֆոսֆատի համալիրի հետ, նուկլեոտիդ, որը հանդիսանում է կենդանի բջիջների ունիվերսալ փոխադրիչ և էներգիայի հիմնական մարտկոց։

Ֆիզիոլոգիայի տեսանկյունից հոգնածություն գալիս է հյուսվածքների էներգետիկ պաշարների սպառումից և կատաբոլիզմի արտադրանքի կուտակումից հետո։ Բջիջների համար մատչելի էներգիայի (ԱԵՖ) առաջացումը տեղի է ունենում միտոքոնդրիումներում` շնորհիվ գլյուկոզի և ճարպային թթուների օքսիդացման։ Ընդ որում, էներգիայի դեֆիցիտը առաջանում է ոչ թե սուբստրատի պակասից, այլ միտոքոնդրումների սահմանափակ թողունակությունից։ Միտոքոնդրիումների աշխատանքի արդյունավետությունը մեծ մասամբ որոշվում է ճարպաթթուները փոխադրող L-կարնիտինի քանակից։ L-կարնիտինի պակասի դեպքում դանդաղում է ճարպային թթուների օքսիդացումը միտոքոնդրիումներում և, որպես հետևանք, նվազում է ապրանքներ ԱԵՖ-ն։

Մի շարք կլինիկական հետազոտություններ ցույց են տվել ԽՀՀ դեպքում L-կարնիտինի (և այն եթերներով) դեղերի արդյունավետությունը։ Օրական դոզան սովորաբար կազմում է 2 գրամ։ Առավել ուժեղ ազդեցությունը զգացում է 2-4 շաբաթ բուժումից հետո։ Հոգնածությունը պակասում է 37-52 % - ով։ Բացի այդ, բարելավվում է այնպիսի օբյեկտիվ կոգնիտիվ ցուցանիշը, ինչպիսին է ուշադրության կենտրոնացումը[29]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.cdc.gov/me-cfs/
  2. 2,0 2,1 (not translated to uk), (not translated to uk) РОЛь ГЕРПЕСВіРуСіВ 6-ГО ТА 7-ГО ТИПіВ у РОзВИТКу СИНДРОму хРОНіЧНОї ВТОмИ (укр.): огляд літератури і описання клінічних випадків // Likars'ka sprava — 2018. — Vol. 7-8. — P. 24—31. — ISSN 1019-5297; 2706-8803doi:10.31640/JVD.7-8.2018(4)
  3. Azami M., Mojarad M. R. A., Mansouri A., Tardeh Z. The Association Between Borna Disease Virus and Chronic Fatigue Syndrome: A Systematic Review and Meta-Analysis // Iranian journal of psychiatry and behavioral sciencesMazandaran University of Medical Sciences, 2017. — ISSN 1735-8639; 1735-9287doi:10.5812/IJPBS.9074
  4. Eriksen W. ME/CFS, case definition, and serological response to Epstein-Barr virus. A systematic literature review // Fatigue : biomedicine, health & behaviorTaylor & Francis, 2018. — Vol. 6, Iss. 4. — P. 220—234. — ISSN 2164-1846; 2164-1862doi:10.1080/21641846.2018.1503125
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Fukuda K., Straus S. E., Hickie I., Sharpe M. C., Dobbins J. G., Komaroff A. The Chronic Fatigue Syndrome: A Comprehensive Approach to Its Definition and Study // Ann. Intern. Med. / C. LaineAmerican College of Physicians, 1994. — Vol. 121, Iss. 12. — P. 953—9. — ISSN 0003-4819; 1539-3704doi:10.7326/0003-4819-121-12-199412150-00009PMID:7978722
  6. Carruthers B. M., Bested A. C., Klimas N. G. Myalgic Encephalomyelitis/Chronic Fatigue Syndrome: Clinical Working Case Definition, Diagnostic and Treatment Protocols // Journal of Chronic Fatigue Syndrome: multidisciplinary innovations in research, theory and clinical practice — 2003. — Vol. 11, Iss. 1. — P. 7—115. — ISSN 1057-3321; 1547-0660doi:10.1300/J092V11N01_02
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Strawbridge R., Sartor M., Scott F., Cleare A. J. Inflammatory proteins are altered in chronic fatigue syndrome-A systematic review and meta-analysis // Neurosci. Biobehav. Rev.Elsevier BV, 2019. — Vol. 107. — P. 69—83. — ISSN 0149-7634; 1873-7528doi:10.1016/J.NEUBIOREV.2019.08.011PMID:31465778
  8. A K., I S. Chronic fatigue immune dysfunction syndrome: an epidemic? // Pediatr.American Academy of Pediatrics, 1992. — Vol. 89, Iss. 4 Pt 2. — P. 804. — ISSN 0031-4005; 1098-4275; 0210-5721PMID:1557291
  9. Mitchell W. M. Efficacy of rintatolimod in the treatment of chronic fatigue syndrome/myalgic encephalomyelitis (CFS/ME). // Expert Rev. Clin. Pharm.Informa, 2016. — Vol. 9, Iss. 6. — P. 755—770. — ISSN 1751-2433; 1751-2441doi:10.1586/17512433.2016.1172960PMID:27045557
  10. Bell E.J., McCarthey R.A., Riding M.H. // J. R. Soc. Med. 1988; 81: 329-31
  11. «Каждый 50-й подросток страдает от синдрома хронической усталости». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  12. Simon M. Collin, Tom Norris, Roberto Nuevo, Kate Tilling, Carol Joinson Chronic Fatigue Syndrome at Age 16 Years // Pediatrics. — 2016. — В. 2. — Т. 137. — С. e20153434. — ISSN 1098-4275. — doi:10.1542/peds.2015-3434
  13. «Синдром хронической усталости – причины, симптомы, виды лечения | ОкейДок». ОкейДок (ռուսերեն). 2016 թ․ հունվարի 14. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  14. «Синдром хронической усталости. Что это такое, причины и последствия» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  15. «Синдром хронической усталости» (ռուսերեն). Здоровье Mail.Ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  16. «Синдром хронической усталости. Причины, симптомы, как лечить :: Polismed.com». www.polismed.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  17. Artsimovich N.G. // Theses of Simposium with International Participation Current Problems of Clinical and Experimental Psychoneuroimmunology. Tomsk, Russia, 1992; 1: 80-2
  18. Buchwald D., Komaroff A.L. // Rev. Infect. Dis. 1991; 13(1): 12-8
  19. Мороз И. Н., Подколзин А. А. Новое в диагностике и лечении синдрома хронической усталости // Профилактика старения. 1999. № 1
  20. Manuel y Keenoy B., Moorkens G., Vertommen J., Noe M., Nève J., De Leeuw I. Magnesium status and parameters of the oxidant-antioxidant balance in patients with chronic fatigue: effects of supplementation with magnesium // J Am Coll Nutr. 2000. Jun; 19(3): 374-82.
  21. Kuratsune H., Yamaguti K., Takahashi M., Misaki H., Tagawa S., Kitani T. Acylcarnitine deficiency in chronic fatigue syndrome // Clin Infect Dis. 1994. Jan; 18(1): 62-7.
  22. http://microbiomejournal.biomedcentral.com/articles/10.1186/s40168-016-0171-4
  23. «Chronic Fatigue Syndrome Linked to Imbalanced Microbiome | Columbia University Mailman School of Public Health» (անգլերեն). www.mailman.columbia.edu. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  24. MacDonald, Fiona. «Another Study Just Linked Chronic Fatigue Syndrome to Gut Bacteria». ScienceAlert (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  25. Vaccine treatment against Staphylococcus in ME/CFS — ESME
  26. Vecchiet J., Cipollone F., Falasca K., Mezzetti A., Pizzigallo E., Bucciarelli T., De Laurentis S., Affaitati G., De Cesare D., Giamberardino M.A. Relationship between musculoskeletal symptoms and blood markers of oxidative stress in patients with chronic fatigue syndrome // Neurosci Lett. 2003. Jan 2; 335(3): 151-4
  27. Werbach M.R. Nutritional strategies for treating chronic fatigue syndrome // Altern Med Rev. 2001. Feb; 6(1): 4-6.
  28. Jacobson W., Saich T., Borysiewicz L.K., Behan W.M., Behan P.O., Wreghitt T.G. Serum folate and chronic fatigue syndrome // Neurology. 1994. Nov; 44(11): 2214-5.
  29. Plioplys A.V., Plioplys S. Amantadine and L-carnitine treatment of Chronic Fatigue Syndrome // Neuropsychobiology. 1997; 35(1): 16-23.

Հղումներ խմբագրել