Հայաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում

Հայաստանը մասնակցել է Եվրատեսիլ 2015 երգի մրցույթին, որը անցկացվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Հայաստանը ներկայացրել է Genealogy խումբը «Face the Shadow» երգով։

Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ
Ազգային ընտրություն
ԵրկիրՀայաստան
Ընտրման թվականՓետրվարի 11, 2015
Ընտրված կատարողGenealogy
Ընտրված երգ«Face the Shadow»
Երգի լեզուանգլերեն
Արդյունքներ
Արդյունքը
կիսաեզրափակչում
7–րդ տեղ, 77 միավոր
Արդյունքը
եզրափակչում
16–րդ տեղ, 34 միավոր
Հայաստանը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում

Ներքին ընտրությունԽմբագրել

Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի համար մասնակցի ներքին ընտրություն կատարվեց[1][2]։ 2015 թվականի հունվարի 12-ին Հանրային Հեռուստաընկերություննը հայտարարեց որ, Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի Հայաստանի մասնակցի անունը պարզ կլինի փետրվար ամսին։ 2015 թվականի փետրվարի 11-ին հայտնի դարձավ, որ ներքին ընտրության արդյունքում Հայաստանը կներկայացնի Genealogy խումբը «Don't Deny» երգով (երգի անվանումը ավելի ուշ փոխվում է «Face the Shadow»)։ Խումբը բաղկացած է 6 անդամից, որոնք ունեն Հայկական ծագում։ Խմբի 5 անդամները տարբեր աշխարհամասերից են (Ամերիկա, Ասիա, Աֆրիկա, Եվրոպա, Ավստրալիա), իսկ 6-րդ անդամը Հայաստանից է։ Խմբի ձևավորման նպատակն է մեկ բեմում միավորել հայ բնակչության մի նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ 1915 թվականի ցեղասպանությունից հետո[3]։

ԵվրատեսիլումԽմբագրել

Հայաստանը Եվրատեսիլում հանդես է եկել առաջին կիսաեզրափակիչում՝ մայիսի 19-ին։ Կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում Հայաստանը անցել է եզրափակիչ 7–րդ հորիզոնականով, իսկ եզրափակիչ փուլում հավաքել է 34 միավոր և զբաղեցրել է 16–րդ հորիզոնական[4]։

Հայաստանի ստացած միավորներըԽմբագրել

Հայաստանի ստացած միավորները առաջին կիսաեզրափակչում.
12 միավոր 10 միավոր 8 միավոր 7 միավոր 6 միավոր
5 միավոր 4 միավոր 3 միավոր 2 միավոր 1 միավոր
Հայաստանի ստացած միավորները եզրափակչում.
12 միավոր 10 միավոր 8 միավոր 7 միավոր 6 միավոր
5 միավոր 4 միավոր 3 միավոր 2 միավոր 1 միավոր

Հայաստանի տված միավորներըԽմբագրել

Առաջին կիսաեզրափակիչԽմբագրել

Հայաստանի տված միավորները առաջին կիսաեզրափակչում.

12 միավոր   Վրաստան
10 միավոր   Ռուսաստան
8 միավոր   Հունաստան
7 միավոր   Բելառուս
6 միավոր   Մոլդովա
5 միավոր   Սերբիա
4 միավոր   Էստոնիա
3 միավոր   Ռումինիա
2 միավոր   Դանիա
1 միավոր   Բելգիա

ԵզրափակիչԽմբագրել

Հայաստանի տված միավորները եզրափակչում.

12 միավոր   Ռուսաստան
10 միավոր   Վրաստան
8 միավոր   Չեռնոգորիա
7 միավոր   Շվեդիա
6 միավոր   Իտալիա
5 միավոր   Հունաստան
4 միավոր   Բելգիա
3 միավոր   Ֆրանսիա
2 միավոր   Լատվիա
1 միավոր   Ավստրալիա

ԾանոթագրություններԽմբագրել

  1. ««Եվրատեսիլ-2015»-ի Հայաստանի մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարին» (Armenian)։ Հ1։ հունվարի 12, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-11-ին։ Վերցված է 2015 թ․ հունվարի 13 
  2. van Lith Nick (հունվարի 12, 2015)։ «Armenia: Internal selection for ARMTV»։ escXtra։ Վերցված է 2015 թ․ հունվարի 13 
  3. «Հայոց Ցեղասպանությունը, որը դեռևս քաղաքական նուրբ խնդիր է, գրեթե հասել է Եվրատեսիլ երգի մրցույթին»։ interpress.am։ Վերցված է Փետրվարի 14, 2015 
  4. «Who won Eurovision 2015? Full Song Contest results»։ Mirror։ Մայիսի 24, 2015։ Վերցված է Մայիսի 24, 2015