Մոցարելա
Մոցարելա (իտալ.՝ Mozzarella, mozzare - կտրել, կտրատել), իտալական ավանդական պանրի տեսակ։ Հատկապես գործածական է պիցցաների պատրաստման մեջ։ Փոքրիկ կտորներն ավելացնում են աղցանների մեջ։
Մոցարելա Mozzarella | |
---|---|
![]() | |
Տեսակ | իտալական պանիր և պաստա ֆիլատա |
Առաջացման երկիր | ![]() |
Տարածաշրջան | Կամպանիա և ուրիշ |
Կաթ | կաթ |
Պաստերիզացում | ոչ պարտադիր |
Կազմվածք | շերտավոր |
Հասունացման ժամանակաշրջան | 1 - 3 օր |
Սերտիֆիկացում | Mozzarella di Bufala Campana GDP и DOP 1996, TSG 1998 |
Ճարպեր | 22% |
Mozzarella Վիքիպահեստում |
ՊատրաստումըԽմբագրել
Մոցարելա պատրաստելու համար կովի պաստերիզացված պանրային մակարդվածքը ենթարկում են հալեցման, որից հետո կաղապարում են տարբեր չափի կլոր կամ ձվաձև պանիրներ։ Թաց, փայլուն, ձյունաճերմակ պանիրները՝ աղաջրի հետ միացին, տեղավորում են պոլիմերային թաղանթի կամ պլաստիկից պատրաստված տարայի մեջ։ Պիցցաների համար նախատեսված մոցարելաները պատրաստում են աղյուսաձև կտորներով, և փաթեթավորում թաղանթով։ Պանրի կտրվածքի տեքստուրան պետք է լինի միասեռ, ոչ ռետինանման, գերխոնավ։ Այս տեսակի պանիրն ունի նուրբ համ և բուրմունք։ Մոցարելան թարմ պանիր է, ուստի այն անհրաժեշտ է օգտագործել պատրաստելուց հետո մի քանի օրվա ընթացքում։
ԲաղադրությունըԽմբագրել
Բաղադրիչը | % |
---|---|
յուղի պարունակությունը չոր նյութերում | 50 % |
ջուր | 54 % |
աղ | 0,7-1,0 % |
ԳրականությունԽմբագրել
- Արաքսյանց, Անդրեյ (2007). «Հայկական պանրի գույները»
Արտաքին հղումներԽմբագրել
Մոցարելա Վիքիպահեստում |