Black Mamba (ամհարերեն՝ Black Mamba Սև մամբա), Հարավկորեական «Aespa» գըրլ բենդի դեբյուտային սինգլը, որը թողարկվել է 2020 թվականի նոյեմբերի 17-ին «SM Entertainment» և «Dreamus» լեյբլներում։ Տեքստի հեղինակն ու երգահաններից մեկը դարձել է Յունգ Յու Ջինը, իսկ մնացած երգահաններն են Օմեգան, Էլլա Իսահակսոնը, Նիիվան, Ջորդան Ռայսը, Շոն Լոպեսը և Սքոթ Չիզակը։ Երգի պրոդյուսերն է «SM Entertainment» գործակալության գլխավոր տնօրեն Լի Սու Մանը։ Երգը կատարվել է K-pop ժանրում, իսկ գրախոսները դրանում նաև տեսել են փոփ-ռեփի, EDM-ի և դենս-փոփի տարրեր։ Երգը հայտնվել է համաշխարհային և տեղական չարթերում և ստացել քննադատների զուսպ և դրական արձագանքներ։

«Black Mamba»
«» սինգլի շապիկը (Aespa, {{{տարեթիվ}}})
Aespaսինգլը
Ֆորմատթվային բաշխում և երաժշտական սթրիմինգ
Ժանրքեյ փոփ, հիփ հոփ, էլեկտրոփոփ, դենս փոփ և EDM
ԵրգահանYoo Young-jin?
ԼեյբլS.M. Entertainment և Dreamus
ՊրոդյուսերԼի Սու Ման

Նախապատմություն խմբագրել

Հոկտեմբերի 26-ին «SM Entertainment»-ը ՝ Կորեայի Հանրապետության խոշորագույն ձայնագրման ընկերություններից մեկը, հայտարարել է, որ շուտով դեբյուտով հանդես կգա աղջիկների նոր խումբ[1]։ Այս խումբը պետք է դառնար 2014 թվականին «Red Velvet»-ի դեբյուտից ի վեր առաջինը[2]։ Ավելի ուշ «SM»-ը հայտնել է, որ դեբյուտը կլինի նույն տարվա նոյեմբերին։ Մասնակիցները անհատապես բացահայտվեցին հոկտեմբերի 27-30-ը ընկած ժամանակահատվածում[3]։ «SM Entertainment»-ի հիմնադիր Լի Սու Մանը ներկայացրելլ է «AESPA» խմբի հայեցակարգը 2020 թվականի մշակութային արդյունաբերության համաշխարհային համաժողովում, որն առցանց անցկացվել է հոկտեմբերի 28-ին[4]։

Թողարկում խմբագրել

Նոյեմբերի 1-ին հայտարարվեց, որ խումբը դեբյուտով հանդես կգա նոյեմբերի 17-ին։ Հաջորդ օրը թողարկվել է նոր երգի հատվածը ՝ Յություբի վիդեոհոսթինգում[5][6]։ Նոյեմբրի 17-ին խումբը թողարկել է երգ Կորեայում «SM Entertainment», իսկ ԱՄՆ-ում ՝ «Dreamus» երաժշտական հարթակներում[7][8]։ Նույն օրը երգի տեսահոլովակը տեղադրվել է Յություբում[9]։

Ստեղծագործություն խմբագրել

Ստեղծագործության տևողությունը կազմել է 2 րոպե 54 վայրկյան[10]։ Երգը ձայնագրվել է K-pop ժանրում, բայց գրախոսները նկատել են, որ ստեղծագործության մեջ առկա են փոփ, էլեկտրոնային պարային երաժշտության տարրեր[11], փոփ ռեփ և դանս-փոփ[8], իսկ նրա տակտը մշտապես փոխվում է[12]։ Լիրիկական երգը պատմում է Սև մամբա կոչվող արարածի մասին, որը ոչ միայն խանգարում է խմբի անդամներին համագործակցել միմյանց հետ, այլև սպառնում է նրանց աշխարհին, որը SM-ի կողմից հորինվել է հատուկ խմբի համար[13]։Սինգլը բաղկացած է միայն մեկ «Black Mamba» երգից ՝ առանց լրացուցիչ կոմպոզիցիաների[10]։

Դեր Հեղինակ Աղբյուր
Պրոդյուսեր Լի Սու Ման [4]
Կատարող Aespa [14]
Երգահան Օմեգա
Էլլա Իսահակսոն
Նիվա
Ջորդն Ռայս
Շոն Լոպեզ
Սքոթ Չիզակ
Յունգ Յու Ջին
Երգի հեղինակ Յունգ Յու Ջին

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

Սինգլի թողարկման նույն օրը տեղի ունեցավ նաև երաժշտական տեսահոլովակի թողարկումը։ 2021 թվականի մայիսի 3-ի դրությամբ այն արդեն ունեցել է ավելի քան 143 մլն դիտում Յություբում[9]։

Տեսանյութն արված է ֆուտտուրիսական ոճով, խմբի մասնակիցները պարում են առանձին հրապարակում, իսկ այդ պարերով կադրերն ընդհատվում են մասնակիցների խոշոր պլանով կադրերով և նրանց վրա սողացող սև օձի կադրերով[9]։

Տեսանյութը 9 ժամում 10 մլն դիտում է հավաքել, ինչի շնորհիվ գերազանցել է այդ ցուցանիշով մինչ այդ գոյություն ունեցող ռեկորդը կորեական խմբերի դեբյուտային սինգլների համար, որը պատկանում էր TXT խմբին, որի դեբյուտային տեսահոլովակը 11 ժամում հավաքել է 10 մլն դիտում[15]։ 51 օրվա և 12 ժամվա ընթացքում այն հավաքել է 100 մլն դիտում, ինչը նույնպես համարվում է ռեկորդ դեբյուտային աշխատանքի համար[16]։

«Hypebae» առցանց ամսագրի վարկածով տեսահոլովակը ներառվել է տարվա լավագույն 20-յակում․ թերթի գրախոս «Yu Eun Kim»-ը աշխատանքն անվանել է տարվա ամենասպասված և քննարկվող թողարկումներից մեկը[17]։

Նոյեմբերի 27-ին թողարկվել է երգի պարային պրակտիկան։ 2021 թվականի մայիսի 9-ի դրությամբ այն հավաքել է ավելի քան 18,5 միլիոն դիտում[18]։

Ընկալում խմբագրել

Առևտրային հաջողություն խմբագրել

Երգը դեբյուտ է ունեցել 117 համարի ներքո Հարավկորեական Gaon ընկերության հիթ-շքերթում 2020 թվականի նոյեմբերի 15-21-ը[19], և հասել է 49-րդ հորիզոնական թողարկումից երեք շաբաթ անց[20]։ Վերջին անգամ երգը գտնվել է փետրվարի 13-ի հիթ-շքերթում ՝ 5,25 մլն ներբեռնումով[21]։ Երգը հայտնվել է նաև «Download Chart»-ի 36 և 116 համարների ներքո[22] և համապատասխանաբար «Streaming Chart»-ում[23][24]։

Իր թողարկման շաբաթվա ընթացքում երգը դեբյուտել է նաև ԱՄՆ «Billboard World Digital Songs» հիթ-շքերթում[25]։ «Billboard Global 200» հիթ-շքերթում «Black Mamba» մեկնարկել է 183 համարից 18,9 միլիոն հոսքով և 100 համարով Global Excl U. S.-ում երեք հազար ներբեռնումով[26]։ Թողարկման երկրորդ շաբաթում երգը բարձրացել է մինչև 138-րդ համարը «Global 200»-ում[27]։ Սինգլը հայտնվել է նաև սինգապուրյան հիթ-շքերթի 13-րդ հորիզոնականում, որը կազմվում է «RIAS»-ի կողմից[28] և Մալայզիական հիթ-շքերթի 14-րդ հորիզոնականում[29]։Apple Music-ի չարթում երգը հայտնվել է 11 երկրների հիթ-շքերթում[30]։

Հիթ-շքերթներ խմբագրել

Սեփականատեր Չարթ Ամենաբարձր հորիզոնական Աղբյուր
1 Billboard Global 200 138
2 World Digital Songs 5
3 Global Excl. U.S. 100
4 Gaon Digital Chart 49
5 Downoad Chart 36
6 Streaming Chart 48
7 RIAS[en] Top Charts 13
8 RIAM[en] Top 20 14
9 Apple Music Global Chart 66
10 Top 100 South Korea 4
11 Spotify Spotify Indonesia 11
12 YouTube Youtube South Corea 2
13 Itunes Itunes Thailand 1

Քննադատություն խմբագրել

Երգը ստացել է առավելապես զուսպ և դրական արձագանքներ։

Կորեայի հայտնի մշակույթի մասին կայքի թղթակից 다 다 (կոնց․՝ Da eumetsu) գրել է, որ սինգլում խումբը օգտագործում է ժանրի համար ավանդական սինթեզատոր և հարվածային գործիքներ և բավականին որակյալ աշխատանք է անում[8][13]։ «South China Morning Post» հրատարակության ներկայացուցիչ Թամար Հերմանը երգը բնութագրել է որպես պարային հիթ, որը հիմնված է ռիթմիկ ռեփի և պարային բիթի պարզ, բայց շատ շղթայական խառնուրդի վրա։

Կորեական երաժշտական պորտալի գրախոս Հվա Սաման (կոր. ՝ 황선업) երգին միջին գնահատական է տվել 5 հնարավոր աստղերից 3, գրելով, որ դա «լավ, արժանի դեբյուտ է»։ Նրա կարծիքով, անընդհատ փոփոխվող նրբազգացությունը հիանալի վերացնում է ձանձրույթի բոլոր դրսևորումները, իսկ կրկներգը, որը «զուղեկցվում է ուժեղ բիթով և հիանալի բասային պարտիայով, տպավորիչ է»։ Նա բավականին տխուր է համարել այն փաստը, որ խումբը հետևում է ընկերության չափանիշներին, այլ ոչ թե փորձում է փորձարկել, ինչը նրան ավելի քիչ հաճույք է բերում լսելիս։ Նա նաև այդ աշխատանքը անվանել է «հստակ ցուցիչ այն բանի, ուր պատրաստվում է ուղել կոլեկտիվը»,և նրա կարծիքով հայեցակարգի փոփոխությունը դժվար թե հնարավոր լինի[12]։

Ամերիկյան «Paper» ամսագրի թղթակից Քրիսթալ Բելը խմբի ստեղծագործությունն անվանել է երգ, որը հետևում է խոշոր կորպորացիայի հաջողության բնորոշ բանաձևին՝ զարգացնելով առանց այդ էլ գերազանց կազմակերպված և կատարված հնչողությունը։ Նա այն տեղադրել տարվա իր 40 երգերի ցանկի վերջին տեղում[11]։ Բացի այդ, երգը զբաղեցրել է «BuzzFeed» ամերիկյան լրատվական պորտալի նախավերջին տեղը, 35 K-pop-ի երգերի տարեկան թոփ 35-ում, որի գրախոս՝ Էմլին Թրեվիսը, կոմպոզիցիան անվանել է թեթև, բայց մանրակրկիտ ստուգված և կառուցող իր,ուրիշ չնման այլ ֆենտեզի-աշխարհին[31], և զբաղեցրել բրիտանական «Dazed» փոփ մշակույթի մասին ամսագրի 33-րդ տեղը 40 K-pop կոմպոզիցիաների միջև[32]։

Մրցանակներ խմբագրել

«Gaon Chart Music Awards»-ում Aespa-ն ստացել է տարվա նորեկի կոչում[33]։ Բացի այդ, խումբը հաղթանակ է տարել SBS Inkigayo հեռուստաալիքի շոուի ժամանակ, որտեղ երգն առաջին անգամ կենդանի է կատարվել[34]։ Դրա վրա ակտիվորեն օգտագործվել են հատուկ էֆեկտներ, իսկ խումբը ներկայացել է CGI-մոդելների տեսքով, ինչը, ինչպես և տեսահոլովակը, առաջացրել է ասոցիացիաներ K/DA-ի հետ[35]։ Բացի այդ,խումբը հրավիրվել է երգը կատարելու Հարավային Կորեայի խոշորագույն փառատոններից մեկում ՝ KBS Song Festival-ում[36]։

Հաղթանակներ խմբագրել

Երաժշտական ծրագրեր
Ծրագիր Ամսաթիվ Հղում
Inkigayo (SBS) 2021 թվականի հունվարի 17 [34]

Ծանոթագրություններ խմբագրել

  1.   aespa 에스파: INTRO
  2. 오보람 기자 (2020 թ․ հոկտեմբերի 26). «SM 새 걸그룹 '에스파' 내달 데뷔…레드벨벳 이후 6년만». Yonhap News, Naver (կորեերեն). Yonhap News Agency. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  3. «SM 신인 걸그룹 '에스파(aespa)' 11월 데뷔!». SM Town (անգլերեն). SM Entertainment. 2020 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  4. 4,0 4,1 Lee Soo-man (2020 թ․ հոկտեմբերի 28). «Press Release». Official Site (անգլերեն). SM Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  5. 기사입력 (2020 թ․ նոյեմբերի 2). «SM 신인 걸그룹 에스파, 11월 17일 데뷔 확정…타이틀곡은 '블랙맘바' [공식입장]». Xports News (կորեերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  6.   aespa 에스파 - SYNK, æspa
  7. 백지은 기자 (2020 թ․ նոյեմբերի 2). «'SM 신인 걸그룹' 에스파, 17일 데뷔확정…싱글 '블랙맘바' 전격공개». 조선일보, Naver (կորեերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  8. 8,0 8,1 8,2 Herman Tamar New K-pop girl group Aespa drop first single ‘Black Mamba’ with futuristic music video(անգլ.) // South China Morning Post : broadshet daily newspaper. — Hong Kong: Alibaba Group, 2020. — ISSN 1021-6731.
  9. 9,0 9,1 9,2   aespa 에스파 'Black Mamba' MV
  10. 10,0 10,1 «Black Mamba — Single by aespa». Apple Music (անգլերեն). Apple. 2020 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  11. 11,0 11,1 Bell Crystal The 40 Best K-Pop Songs of 2020(անգլ.) // Կաղապար:Нп4 : magazine. — N. Y.: Paper Communications, 2020. — ISSN 1073-9122.
  12. 12,0 12,1 황선업 (November 2020). «Black Mamba Reviev» (online music magazine). Կաղապար:Нп4 (կորեերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  13. 13,0 13,1 전아람 (2020 թ․ նոյեմբերի 12). «"파워풀 댄스곡" 에스파 데뷔곡 '블랙맘바', 주문 외우는듯 '중독성 훅'». 다음뉴스 (կորեերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  14. «Black Mamba». Tidal (անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  15. Chaw Kenneth New K-pop girl group aespa's first music video breaks records(անգլ.) // Կաղապար:Нп4 : daily newspaper. — Petaling Jaya: Star Media Group Berhad, 2020.
  16. Yoon So-Yeon Girl group aespa already setting records with music video surpassing 100 million views(անգլ.) // Կաղապար:Нп4 : daily newspaper. — Seoul: JoongAng Holdings Ltd, 2021.
  17. Kim Yu Eun (2020 թ․ դեկտեմբերի 14). «These Are the Best K-Pop Songs and Music Videos of 2020» (online magazine). Hypebae (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.
  18.   aespa 에스파 'Black Mamba' Dance Practice
  19. «국내 대표 음악 차트 가온차트!». Gaon (կորեերեն). 2020 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  20. «국내 대표 음악 차트 가온차트!». Gaon (կորեերեն). 2020 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  21. «국내 대표 음악 차트 가온차트!». Gaon (կորեերեն). 2021 թ․ փետրվարի 13. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  22. «국내 대표 음악 차트 가온차트!». Gaon (կորեերեն). 2020 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  23. «국내 대표 음악 차트 가온차트!». Gaon (կորեերեն). 2020 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  24. «국내 대표 음악 차트 가온차트!». Gaon (կորեերեն). 2020 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  25. «World Digital Song Sales Chart». Billboard (անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  26. Frankeberg Eric (2020 թ․ նոյեմբերի 25). «Karol G Hits Top 20 on Billboard Global Charts With 'Bichota'». Billboard (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  27. «Billboard Global 200 Chart». Billboard (անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  28. «Week 48 (20—26 Nov 2020)». RIAS Top Charts (անգլերեն). Կաղապար:Нп4. 2020 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
  29. «Top 20». Facebook (անգլերեն). Կաղապար:Нп4. 2020 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  30. «aespa». top-charts.com (անգլերեն). 2021 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  31. Emlyn Travis (2020 թ․ դեկտեմբերի 30). «Here Are 35 Of The Most Unforgettable K-Pop Songs Released This Year» (news portal). BuzzFeed (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.
  32. Glasby Taylor The 40 best K-pop songs of 2020(անգլ.) // Dazed : magazine. — L.: Waddell Limited, 2020. — ISSN 0961-9704.
  33. «가온차트 뮤직 어워즈 에스파-엔하이픈, 올해의 신인상 수상…"발전하겠다"». 뉴스1코리아 (News1.kr), Naver (կորեերեն). 2021 թ․ հունվարի 13. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  34. 34,0 34,1 김지혜 기자 (2021 թ․ հունվարի 17). «'인기가요' 비 VS 경서 VS 에스파, 1위 트로피 두고 격돌» (news portal). Herald pop (կորեերեն). Կաղապար:Нп4. Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.
  35. 지동현 (2020 թ․ նոյեմբերի 20). «'아바타'와 함께 나와 '비주얼+댄스' 만렙 찍은 에스파 데뷔 무대 (영상)». 인사이트 (Insight) (կորեերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.
  36. 김효진 기자 (2020 թ․ դեկտեմբերի 17). «'2020 KBS 가요대축제', 출연자 라인업 공개…방송 편성 시간 보니». 톱스타뉴스 (Top Star News) (կորեերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.