Լի Սու Ման (հանգըլ՝ 이수만, հունիսի 18, 1952(1952-06-18)[1], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի երաժշտական պրոդյուսեր, երգիչ և բիզնեսմեն։ S.M. Entertainment-ի (գործակալություն, որը փնտրում է նոր տաղանդներ) հիմնադիր և խոշոր բաժնետեր։ Այսօր S.M. Entertainment-ը համարվում է կորեական երաժշտական արդյունաբերության առաջատար գործակալություն։ Ավարտել է երկրի լավագույն համալսարանը՝ Սեուլական։

Լի Սու Ման
이수만
Դիմանկար
Ծնվել էհունիսի 18, 1952(1952-06-18)[1] (71 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
Քաղաքացիություն Հարավային Կորեա
ԱզգությունԿորեացի
ԿրթությունԿալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ), Սեուլի ազգային համալսարան և Kyungbock High School?
Մասնագիտություներգիչ, երաժշտական պրոդյուսեր, ձեռնարկատեր և կոմպոզիտոր
Պարգևներ և
մրցանակներ
Ոսկե ձայնասկավառակ, Սեուլի երաժշտական մրցանակ
 Lee Soo-man Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

S.M. Entertainment անվանվել է հիմնադիրի անվան առաջին տառերով։

Բացի երաժշտական խմբերից և երաժիշտներից, S.M. Entertainment-ը հանդիսանում է նաև երգերի հեղինակների, երաժշտական պրոդյուսերների և դերասանների (օրինակ՝ Արին, Չո Չոնյունը, Լի Յոնհին) և հումորիստների մենեջեր։

Կենսագրություն խմբագրել

Իր երգչի կարիերան սկսել է 1970 թվականին, որպես կորեական April & May փոփ-խմբի վոկալիստ։ 1983 թվականին թողարկել է իր առաջին սոլո ալբոմը։

1995 թվականին հիմնադրել է գործակալություն տաղանդների որոնման համար՝ SM Entertainment-ը, այն արագ դարձել է տաղանդներ որոնելու ամենաազդեցիկ գործակալություններից մեկը Հարավային Կորեայում։ Ստեղծել և տնօրինել է այնպիսի խմբերի, որոնցից են BoA-ն, Girls' Generation-ը, SHINee-ը, Super Junior-ը, EXO-ն և TVXQ-ը։

Այդ կերպով, նա եղել է գործակալության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ։

2010 թվականին անցել է թոշակի, իր պաշտոնից՝ տնօրենների խորհուրդ։ Ինչպես բացատրել է գործակալության պաշտոնական դեմքը, որպեսզի «կենտրոնացնեն ավելի շատ էներգիա արտասահմանյան բիզնեսի վրա SM կազմակերպությունը, առաջնորդվելու է նոր բիզնեսով և դերակատարների զարգացմամբ»։

Մրցանակներ խմբագրել

  • 1997 SBS Seoul Music Award — Երաժշտական պրոդյուսեր
  • 2008 M.net Golden Disk Award — Տարվա երաժշտական պրոդյուսեր
  • 2012 1st Gaon Chart K-Pop Awards — Մրցանակ K-pop-ում կատարած ներդրումների համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  1. ↑ Korean wave Korea Herald 2008– Page 293 "This is why Lee Soo-man, the founder and producer of SM Entertainment, has a somewhat gloomy outlook regarding the future of the Korean Wave. "The local pop music market almost doesn't exist now – with only a few albums selling over ...
  2. ↑ Billboard – 10 June3 2000 – Page 77 "Established in 1989 by former singer Lee Soo-man (now the company's CEO), SM Entertainment racked up profits of over 3 billion won ($2.68 million) in 1999 and projects profits of more than 3.7 billion won ($3.31 million) in 2000.
  3. ↑ Papers of the British Association for Korean Studies 2003 "measure band, built to emulate the success of H.O.T. An earlier boy band, H.O.T. were put together in 1997 by a manager, Lee Soo Man, a graduate of the nation's top university, Seoul National, and a product of the campus-led 'song ..."
  4. ↑ Keith Howard Korean pop music։ riding the wave 2006– Page 95 "together in 1996 by Lee Soo Man, a graduate of Seoul National University and a product of the campus-led song movement. Lee surveyed teenage girls, then advertised for dancers who most closely fitted what the girls said they wanted."

Արտաքին հղումներ խմբագրել