Ateez (խումբ)

Կորեայի արական կուռքերի խումբ

Ateez (հանգըլ՝ 에이티즈, կորեերենի նոր ռոմանականացում՝ eitijeu, հիրագանա՝ エーティーズ), հարավկորեական երաժշտական բոյ բենդ։ Խումբը ձևավորվել է 2018 թվականին KQ Entertainment ընկերության կողմից։ Այն բաղկացած է ութ անդամից՝ Հոնջուն, Սոնհվա, Յոնհո, Յոսան, Սան, Մինգի, Ույոն, Չոնհո։ Խմբի դեբյուտը կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 24-ին Treasure EP.1: All to Zero[1][2][3] ալբոմով։ Նոյեմբերի 2-ին խումբն իր երգը կատարեց Երաժշտական բանկում[4][5]։

Ateez
Ժանրերքեյ փոփ, հիփ հոփ, դենս փոփ և բալլադ
Գործունեությունհոկտեմբերի 24, 2018
ԼեյբլKQ Entertainment?
Կայքkqent.com/producer/1594
 Ateez Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Անվանում խմբագրել

ATEEZ-ը սկզբնապես կոչվել է«KQ Fellaz»՝ KQ Entertainment լեյբլի պատվին։

2018 թվականի հուլիսի 3-ին խմբի անվանումը դարձավ ATEEZ[6]:

2018 թվականին նոյեմբերի 17-ին խումբն իր VLive պաշտոնական ալիքով հայտարարեց իր ֆան ակումբի անվանումը՝ Atiny:

Կարիերա խմբագրել

Նախադեբյուտ։ 2018 թիվ խմբագրել

Մինչև իրենց դեբյուտը, KQ Entertainment-ը թողարկել է մի շարք տեսանյութեր YouTube-ում, KQ Fellaz 미국 연수기 (KQ fellaz American Training), որտեղ խումբը մեկնել է Լոս Անջելես պատրաստվելու համար։ Այս շոուի ընթացքում KQ Entertainment-ը ներկայացրեց խմբի իններորդ անդամին՝ Լի Չժուն Յունին։

Տեսանյութերից հետո KQ Entertainment-ը 2018 թվականի հունիսի 26-ին KQ Fellaz ռեալիթի շոուի անոնսը ներկայացրեց։ Շոուն ցուցադրվեց Mnet հեռուստաալիքով։

2018 թվականի հոկտեմբերի 2-ին, իր պաշտոնական SNS-ի միջոցով, ATEEZ- ը թողարկեց ֆոտո-թիզերներ, հայտարարելով դեբյուտի ամսաթիվը։ Բացի դրանից, նրանք իրենց դեբյուտային շոուի ամսաթիվն ու վայրը հայտարարեցին՝ հոկտեմբերի 24, « Yes24 Livehall»: Այս հայտարարությունից հետո նրանք հերթականորեն ներբեռնեցին ֆոտո-թիզերները հոկտեմբերի 8-ից 23-ը[7][8][9]։

2019 թիվ։ Treasure EP.2: Zero to One, Treasure EP.3: One to All, The Expedition Tour և KCON խմբագրել

2019 թվականի հունվարի 2-ին ATEEZ-ը իր պաշտոնական SNS-ի միջոցով լուսանկար է հրապարակել Մորզեի կոդով՝ որպես ստորագրություն։

2019 հունվարի 3-ին խումբը վերադարձավ Treasure EP.2: Zero to One ալբոմով։ Հունվարի 15-ին թողարկվեցին «Say My Name» և «Hala Hala» սինգլները[10][11]։

Հունվարի 24-ին նրանք հայտարարեցին իրենց առաջին շրջագայությունը`The Expedition Tour մարտ ամսվա համար՝ Բրուքլինում, Չիկագոյում, Դալասում, Ատլանտայում և Լոս Անջելեսում։

Փետրվարի 20-ին նրանք հայտարարեցին Եվրոպայում նոր շրջագայությունների ամսաթվերը ապրիլ ամսվա համար՝ Լոնդոնում, Լիսաբոնում, Փարիզում, Բեռլինում, Ամստերդամում, Միլանում, Բուդապեշտում, Ստոկհոլմում, Վարշավայում և Մոսկվայում[12]։

Անդամներ

Բեմական անուն Իրական անուն Ծննդյան տարեթիվ Պաշտոնը խմբում Քաղաքացիություն
Հոնջուն Կիմ Հոն Ջուն 1998 թվականի նոյեմբերի 7 Լիդեր, առաջնային ռեփեր, սենթր   Հարավային Կորեա
Սոնհվա Փարկ Սոն Հվա 1998 թվականի ապրիլի 3 Առաջնային վոկալիստ, վիզուալ
Յունհո Չոն Յոն Հո 1999 թվականի մարտի 23 Գլխավոր պարող, ուղղեկցող վոկալիստ
Յոսան Կան Յոն Սան 1999 թվականի հունիսի 15 Ուղղեկցող վոկալիստ, վիզուալ
Սան Չոի Սան 1999 թվականի հուլիսի 10 Առաջնային վոկալիստ
Մինգւ Սոն Մին Գի 1999 թվականի օգոստոսի 9 Գլխավոր ռեփեր, առաջնային պարող
Ույոն Չոն Ու Յն 1999 թվականի նոյեմբերի 26 Գլխավոր պարող, ուղղեկցող վոկալիստ
Չոնհո Չոի Չոն Հո 2000 թվականի հոկտեմբերի 12 գլխավոր վոկալիստ, մակնե

Սկավառակագրություն խմբագրել

Անվանում Մանրամասներ Դիագրամներ Վաճառք
KOR
[11]
US
Heat.

[13]
US
World

[14]
Treasure EP.1: All to Zero
  • Թողարկում՝ 2018 թվականի սեպտեմբերի 24
  • Լեյբլ՝ KQ Entertainment
  • Ֆորմատ՝ CD, digital download, streaming
7 12
Treasure EP.2: Zero to One
  • Թողարկում՝ 2019 թվականի հունվարի 15
  • Լեյբլ՝ KQ Entertainment
  • Ֆորմատ՝ CD, digital download
6 7 5
"—" սանդղակում չեն հայտնվել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «New boy group ATEEZ from Block B's agency to make their official debut». allkpop. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  2. «ATEEZ Members Profile». 2018 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. «ATEEZ(에이티즈) on Twitter». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  4. «Watch: MONSTA X Takes 4th Win For "Shoot Out" On "Music Bank," Performances By EXO, IZ*ONE, And More». Soompi (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  5. Music Bank K-Chart (անգլերեն), Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին
  6. «"괴물 퍼포먼스돌"..에이티즈, 오늘(24일) 데뷔앨범 발표..정식 출사표» (կորեերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  7. ATEEZ(에이티즈) (2018 թ․ հոկտեմբերի 2). «[] ATEEZ Hot Debut - Will You Be My Friend? - 2018. 10. 24 - #ATEEZ #에이티즈pic.twitter.com/x1XvzWCmQs». @ATEEZofficial (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  8. «ATEEZ's Yeosang carries on the flag in new teasers for 'Treasure Ep.1: All to Zero' ⋆ The latest kpop news and music | Officially Kmusic». The latest kpop news and music | Officially Kmusic (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  9. «ATEEZ release next batch of teasers featuring Seonghwa and Yunho ⋆ The latest kpop news and music | Officially Kmusic». The latest kpop news and music | Officially Kmusic (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  10. TREASURE EP.1: All to Zero by ATEEZ (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին
  11. 11,0 11,1 Gaon Album Chart:
  12. MyMusicTaste (2019 թ․ փետրվարի 20). «Get ready for ATEEZ - The Expedition Tour in EUROPE! More info on https://mmt.fans/3WjZ/ #StopWishingStartMaking #ATEEZ #에이티즈 with #MyMusicTaste #ATEEZinEurope #TheExpeditionTourpic.twitter.com/YXZQXgXwwr». @_mymusictaste (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  13. Heatseekers Albums:
  14. Billboard World Albums:
  15. Cumulative Sales of Treasure EP.1: All to Zero:
  16. 16,0 16,1 Benjamin, Jeff (2019 թ․ հունվարի 24). «ATEEZ Make Strong Debuts on World & Heatseekers Albums Charts With 'Treasure EP.2'». Billboard. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  17. Cumulative Sales of Treasure EP.2: Zero to One:

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ateez (խումբ)» հոդվածին։