Բոյ բենդ կամ բոյբենդ (անգլ.՝ boy band կամ boyband, բառացի թարգմ.՝ «տղաների խումբ»), սովորաբար տարբերակվում է որպես վոկալ փոփ խումբ[1], որը բաղկացած է երիտասարդ տղաներից։

Բոյ բենդ
boy band
180902 스카이페스티벌 NCT DREAM 1.jpg
Ոճային հիմքերփոփ երաժշտություն, R&B, հիփ հոփ, էլեկտրոփոփ, դենս փոփ
Ճանաչում90-ականների վերջ — 2000-ականների սկիզբ
ԱՄՆ-ում և Եվրոպայում,
ներկայումս
Ճապոնիայում և Կորեայում
Տես նաև
Գըրլ բենդ

ԱնվանումԽմբագրել

«Բոյ բենդ» տերմինը ինքնին առաջացել է 90-ական թվականներին, և երևույթի հանրաճանաչությունը ԱՄՆ-ում և Եվրոպայում հասել է իր գագաթնակետին 90-ականների երկրորդ կեսին, երբ նմանատիպ խմբերը առաջանում էին սնկերի պես և զբաղեցնում էին հիթ շքերթների առաջին հորիզոնականները[2][3]։ Սակայն այս ձևաչափը ծագել է ավելի վաղ։

ԷությունԽմբագրել

 
One Direction, բիրտանաիռլանդական բոյ բենդ
 
BIGBANG, հարավկորեական բոյ բենդ

Որպես կանոն, բոյ բենդներ ստեղծվում են պրոդյուսերի կողմից՝ զուտ առևտրային նպատակով, ի տարբերություն այն խմբերի, որոնք ստեղծվում են ընկերների միավորման ընթացքում, և իրենք էլ գրում են երգերի բառերը։ Պրոդյուսերը մտածում է բոյ բենդի հայեցակարգը, իսկ խմբի անդամները հավաքագրվում են մի շարք լսումների արդյունքում։ Բացի այդ, պրոդյուսերը զբաղվում է երգացանկի ընտրությամբ։ Չնայած կան բացառություններ. մասնակիցներից չի ակնկալվում, որ նրանք կարող են խաղալ երաժշտական գործիքների վրա ոչ բեմում և ոչ էլ ստուդիայում, բայց առանձնակի ուշադրություն է տրամադրվում պարային պատրաստությանը։

Բոյ բենդերի ելույթները իրենցից ներկայացնում են երաժշտական համարներ՝ տպավորիչ պարերով, որոնք նախատեսված են տղաների ֆիզիկական տվյալները ներկայացնելու համար։

Ներկայումս Արևմուտքում աղջիկների ուշադրությունը տեղափոխվել է դեպի տղաների փոփ ռոք խմբերը[4]։ Արևելյան Ասիայում, որտեղ բոյ բենդերը կոչվում են իդոլ խմբեր, շատ սիրված են։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «boy band»։ Collins English Dictionary - Complete & Unabridged 11th Edition. Retrieved October 05, 2012 from CollinsDictionary.com։ Արխիվացված օրիգինալից 2012-10-27-ին։ Վերցված է 2015-04-12 
  2. Lamb, Bill։ «Top 10 Boy Bands» (անգլերեն)։ About.com Guide։ Արխիվացված օրիգինալից 2012-10-05-ին։ Վերցված է 6 ноября 2011 года 
  3. «Концерт Backstreet Boys. Time Out Москва» (ռուսերեն)։ Time Out Москва։ 4 декабря 2009 года։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-06-ին։ Վերցված է 6 ноября 2011 года 
  4. «The New Boy Bands» (անգլերեն)։ MTV.com։ Վերցված է 6 ноября 2011 года 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել