Amazon Alexa
Amazon Alexa, կամ Alexa[1], խոսակցական ագենտ, մշակված Amazon ընկերության կողմից և առաջին անգամ հայտնվել է Amazon Echo և Amazon Echo Dot ձայնարկիչներում։ Ագենտը ապահովում է ձայնային հաղորդագրություն, երաժշտության ձայնարկում, աուդիոգրքեր, կազմում է գործողությունների ցուցակ, զարթուցիչի կարգավորում, ակտուալ տեղեկության ՝ եղանակի, երթևեկության, սպորտի և նորությունների տրամադրում[2]։ Օգտատերերը կարող են բարելավել Alexa-ի հնարավորությունները, տեղադրելով «հմտություններ», որոնք մշակված են այլ ծրագրավորողների կողմից։
Alexa-ով հագեցած սարքերի մեծամասնություն խոսակցության մեջ են մտնում ակտիվացնող ձայնի շնորհիվ (օրինակ՝ Alexa), այն դեպքում, երբ սմարթֆոների համար պետք է սեղմել կոճակը։ Alexa-ն հասանելի է անգլերենով, գերմաներենով, ֆրանսերենով, իտալերենով, իսպաներենով[3] և ճապոներենով։ Կանադայում Alexa-ն հասանելի է անգլերենով և ֆրանսերենով[4][5]։
2017 թվականի սեպտեմբերին Amazon-ում հայտարարվեց, որ Alexa-ն մշակող խմբում կար 5000-ից ավելի մարդ[6]։ 2019 թվականի հունվարին Amazon-ի հաշվումներով, վաճառվել էր ավելի քան 100 միլլիոն սարք Alexa հավելումով[7]։
Պատմություն
խմբագրել2014 թվականի նոյեմբերին Amazon-ը ներկայացրեց Echо ձայնարկչի մեջ տեղադրված Alexa-ն[8]։
Amazon-ի ծրագրավորողները ընտրել են Alexa անունը քանի-որ այն ունի X հնչյունը, որը թույլ է տալիս ավելի հստակ արտահայտել կանչման հրամանը։ Բացի դրա Alexa-ի անունը կապվում է Ալեքսանդրիայի գրադարանի հետ[9][10][11]։ 2015 թվականի հունիսին, Amazon-ը ներկայացրեց Alexa Fund ծրագիրը, որը նախատեսված էր նոր ձայնային հմտություններ ավելացնելու համար։ Ավելի քան 200 մլն դոլլարի ներդրումներ կատարեցին այնպիսի ընկերություններ ինչպիսիք են՝ Jargon, ecobee, Orange Chef, Scout Alarm, Garageio, Toymail, MARA, և Mojio-ն[12]։ 2017 թվականի հունվարին, Նաշվիլում կայացավ առաջին Alexa կոնֆերանսը, որին մասնակցում էին Alexa-ի բոլոր մշակողները[13][14][15]։
Լաս Վեգասում կայացած Amazon Web Services Re։Invent կոնֆերանսի ժամանակ, Amazon-ը ցուցադրեց Alexa-ն, որը մշակված էր բիզնեսի համար և ծրագիրը ծրագրավորողների համար, որի միջոցով նրանք կարող էին ավելացնել հավելյալ ծրագրեր։
2018 թվականի մայիսին Amazon-ը հայտարարեց, որ Alexa-ն կլինի Lennar-ի կողմից թողարկված 35,000 նոր տներում[16]։
2018 թվականի նոյեմբերին Amazon-ը Տորոնտոյում բացեց առաջին խանութը, որտեղ ցուցադրվում էր Alexa ինտելեկտուալ ձայնարկչի արսենալը, ինչպես նաև տների ավտոմատացումը Alexa-ի շնորհիվ[17]։ Amazon-ը Alexa-ն վաճառում է նաև Amazon Books-ում և Whole Foods Market-ում։
2019 ապրիլին, Amazon-ը հայտարարեց Alexa-ի ընդլայնման մասին նաև Բրազիլիայում պորտուգալերենով[18]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Growing up with Alexa». CNN.
- ↑ «Alexa Voice Service Overview». Արխիվացված է օրիգինալից 2019-12-10-ին. Վերցված է 2020-01-24-ին.
- ↑ Turcan, Marie. «Test d'Amazon Echo : que vaut l'enceinte connectée d'Amazon en version française ?» (french).
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Sawers, Paul (2017 թ․ նոյեմբերի 15). «Amazon brings Echo, Alexa, and Prime Music to Canada». VentureBeat. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Charron, François. «L’assistant vocal Alexa d’Amazon enfin disponible en québécois» (Ֆրանսերեն).
- ↑ Griswold, Alison (2017 թ․ սեպտեմբերի 27). «Amazon says there are now 5,000 people working just on Alexa». Quartz (publication). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Al-Heeti, Abrar (2019 թ․ հունվարի 4). «Amazon has sold more than 100 million Alexa devices». CNET. CBS Interactive. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Etherington, Darrell (2014 թ․ նոյեմբերի 6). «Amazon Echo Is A $199 Connected Speaker Packing An Always-On Siri-Style Assistant». TechCrunch. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «A "Gift of the Web" for the Library of Congress from [https://www.aboutsmartwatch.com/2019/12/fitbit-versa-2-smartwatch-with-alexa-built-in.html Alexa] Internet». 1998 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ Limp, Dave. «The Exec Behind Amazon's Alexa». Fortune. Time Inc. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Amazon engineers had one good reason and one geeky reason for choosing the name Alexa». Business Insider (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «$200 million in investment to fuel voice technology innovation». The Alexa Fund.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Summary and Highlights: The First-Ever Alexa Conference». www.linkedin.com.
- ↑ «Bradley Metrock and the Alexa Conference: Alexa As a Game Changer for Search and Publishing». 2017 թ․ փետրվարի 2.
- ↑ «Something fishy at the Alexa conference».
- ↑ Donnelly, Grace (2018 թ․ մայիսի 9). «Amazon Alexa Will Come Built-In to All New Homes From Lennar». Fortune. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Lui, Christopher (2018 թ․ նոյեմբերի 20). «Amazon Opens First-Ever Alexa Smart Home Retail Space in Canada». Retail-Insider. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Amazon launches Alexa in Brazil later this year». PPC (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ ապրիլի 10. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.