Google Assistant, Google-ի կոմից թողարկված առցանց անձնական օգնական, որը ընկերությունը ներկայացրեց 2016 թվականի մայիսի 18-ին Google I/O-ի շնորհանդեսի ժամանակ։ Այն համարվում է ավելի հին Google Now-ի նոր տարբերակը, սակայն այստեղ արդեն գոյություն ունի երկկողմանի զրույցի հնարավորություն։ Օգնականը կարող է ներառված լինել սմարթֆոններում, ինպես նաև այն ունի Google Allo ծրագիրը ակնթարթորեն հաղորդագրությունների փոփոխման համար, Google Home-ը խելացի ձայնարկիչ Wi-Fi մոդուլով, որը կարող է ղեկավարել ձեր տունը և Android Wear՝ խելացի ժամեր Google ընկերության կողմից։

Изображение логотипа
Տեսակվիրտուալ օգնական և բջջային հավելված
ՀեղինակԳուգլ
Նախագծումը՝Գուգլ
Գրված է՝C++
ՕՀԱնդրոիդ, iOS, Wear OS, Android Auto? և Chrome OS
Լույս տեսավ՝մայիս 2016
ՊլատֆորմԱնդրոիդ, iOS, Wear OS, Android Auto? և Chrome OS
Կայքassistant.google.com
 Google Assistant Վիքիպահեստում

Սկզբնական շրջանում հայտարարվեց, որ Google Assistant-ը հասանելի կլինի միայն Google Pixel սմարթֆոնների համար, սակայն այն դարձավ հասանելի նաև Android Marshmallow, Nougat և ավելի նոր օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար։ Օգտնականը եկավ փոխարինելու Google Now-ին և այն ակտիվանում է կամ երկար սեղմելով «Տուն» կոճակը, կամ voice match-ի միջոցով[1]։

2018 թվականի հունվարին հայտարվեց, որ սկսվել է Google Assistant-ը ռուսերերնով փորձարկումները[2]։ 2018 թվականի հուլիսի 28-ին Google Assistant-ը ստացավ ռուսերենի ապահովում[3]։

Յուրահատկություններ խմբագրել

Google Assistant-ը միանում է Google Now-ին և կարող է այնտեղի հանել տեղեկություննեը, այն ավելի գրավիչ ներակացնելով օգտատիրոջը, ստուգել եղանակը և այլն։ Սակայն, ի տարբերություն իր անալոգնների, այն կարող է երկկողմանի խոսակցության մեջ մտնել, օգտագործելով հատուկ ալգորիթմ մշակված Google-ի կողմից։

2017 թվականի նոյեմբերից Google Assistant-ը կարող է հասկանալ երգ, որը երգվում է կողքին։ Դրա համար միայն անհրաժեշտ է ասել «Ի՞նչ երգ է սա» կամ «Ի՞նչ երգ է հիմա երգվում»[4]։

Օգտատիրոջ հետևումը խմբագրել

Google Allo-ի կազմում օգնականը զբաղվում է գաղտնալմամբ, օգտատիրոջ խոսակցությունների համակարգումը և պահպանումը[5][6], բանալի բառերի փնտրման նպատակով։ Մի շարք հաղորդագրություններում օգնականը կարող է ինքնին առաջարկել տարբերակ ապրանքի կամ ձառայության ստացման համար։

Հայտնի է միայն այն, որ Google-ը ներկայացրել է հարցումների անանունացման օպերացիոն ռեժիմ, որի շնորհիվ օգտատերը չի կարող տեսել իր հաշվի հարցումների պատմությունը[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Google Assistant будет доступен на Android Marshmallow и Nougat» (ռուսերեն). androidlime.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  2. Google allegedly testing Russian support for Assistant
  3. Google Ассистент наконец-то заговорил по-русски
  4. «Google Assistant научили угадывать мелодии». runews24.ru. Վերցված է 08.11.2017-ին.
  5. Will Google's Allo chat app spy on you? (+video) - CSMonitor.com
  6. Google Allo Download for iPhone and Android: Privacy explained | BGR
  7. Google Home Incognito Mode Addresses Privacy Concerns | BGR