Թիվ 9525 չվերթի աղետ, ավիավթար, որը տեղի է ունեցել 2015 թվականի մարտի 24-ին։ Airbus A320-211 պատկանում էր Germanwings ավիաընկերությանը և չվերթ էր իրականացնում Բարսելոնայից դեպի Դյուսելդորֆ։ Ինքնաթիռը մեկնումից 40 րոպե անց ընկնում է Պրովանսալ Ալպերում[6][7]։ Ինքնաթիռում գտնվում էր 144 ուղևոր և 6 անձնակազմի անդամները, վթարի հետևանքով բոլորը զոհվեցին։ Վթարը առաջինն էր Germanwings ավիաընկերության պատմության մեջ[8]։

Չվերթ 9525 Germanwings
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակինքնաթիռի կործանում, զանգվածային սպանություն և օդաչուի ինքնասպանություն
Թվական2015 թվականի մարտի 24
Ժամանակ10:41 CET
ՎայրՊրա-Օտ-Բլեոն[1], ,  Ֆրանսիա[2]
Չվերթ4U 9525
Թռիչքի վայրԻսպանիա Բարսելոնա
Վերջնական կետԳերմանիա Դյուսելդորֆ
Զոհվածներ150 (բոլորը զոհվել են)[3][4][5]
Վիրավորներ0
Aviation Safety Network ID20150324-0
Օդանավ
ՄոդելAirbus A320-211
ԱվիաընկերությունԳերմանիա Germanwings
Կողային համարD-AIPX
Արտադրման թվական1990 թվականին
Ուղևորներ144
Անձնակազմ6
Կենդանի մնացած0
44°16′48″ հս․ լ. 6°26′19″ ավ. ե.HGЯO
 Germanwings Flight 9525 Վիքիպահեստում

Ինքնաթիռ խմբագրել

Չվերթ 9525, որը իրականացնում էր Airbus А320-211 ինքնաթիռը (գրանցման համարը D-AIPX)։ Ինքնաթիռը իր առաջին չվերթը իրականացրել է 1990 թվականի նոյեմբերի 29-ին։ Ինքնաթիռը ուներ երկու շարժիչ՝ CFMI CFM56-5A1 արտադրության[9]։ 1991 թվականի փետրվարի 5-ին ինքնաթիռը հանձնում են Lufthansa ավիաընկերությանը, որը իր հերթին, ինքնաթիռը փոխանցում է իր դուստր ավիաընկերությանը՝ Germanwings[10]: Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել է ավելի քան 46 700 չվերթ «մեկնում-ժամանում», և օդում է գտնվել ավելի քան 58 300 ժամ։ Ինքնաթիռը շահագործել են 24 տարի անընդմեջ։

Վերջին տեխնիկական զննումը ինքնաթիռը անցել է 2015 թվականի մարտի 23-ին, Lufthansa Technik ընկերության կողմից։ Այդ օրը հայտնաբերվեց մի խնդիր ինքնաթիռի դիմացի մասում։ Մարտի 23-ին՝ ժամը 10-ին, այդ խնդիրը շտկվել է, և ինքնաթիռը կարող էր իր չվերթը իրականացնել[11]։

Աղետ խմբագրել

Քաղաքացիներ, որոնք գտնվում էին ինքնաթիռում[12]
Քաղաքացիություն Ուղևորների քանակ
  Գերմանիա 70[13]
  Իսպանիա 48[14]
  Ղազախստան 3[15]
  ԱՄՆ 3[16]
  Ավստրալիա 2[17]
  Արգենտինա 2[18]
  Գերմանիա 2[19]
  Մեծ Բրիտանիա 2[20]
  Վենեսուելա 2[21]
  Իրան 2[22]
  Կոլումբիա 2[23]
  Մարոկկո 2[24]
  Ճապոնիա 2[25]
  Բելգիա 1[26]
  Մեծ Բրիտանիա
  Իսպանիա
  Լեհաստան
1[27]
  Դանիա 1[28]
  Իսրայել 1[29]
  Իսպանիա
  Մեքսիկա
1[30]
  Մեքսիկա 1[31]
  Նիդեռլանդներ 1[32]
  Չիլի 1[33]
Ընդամենը 150

Ինքնաթիռը Բարսելոնա օդանավակայանից չվերթը իրականացրել է ժամը 9:35-ին[34]: Ինքնաթիռի հրամանատարները կապվում են Դյուսելդորֆի դիսպետչերական ծառայության հետ։ Ինքնաթիռի այդ ընթացքում սլանում էր 800 կմ/ժ արագությամբ[35]։ 10:31-ին ինքնաթիռը արդեն հատել էր Ֆրանսիայի տարածքը։ Ինչպես հայտնում է Flightradar24-ը, ինքնաթիռին մնացել էր 11,6 կմ, որ վայէջքը կատարեր։ Ինքնաթիռը սկսեց արագությունը նվազեցնել։ 10:41-ին ինքնաթիռը 2000 մետր իջավ ներքև, և անհետացավ ռադարների տեսադաշտից[36]։

Վթարի ենթարկված ինքնաթիռը հայտնաբերել են Ֆրանսիայի ալպերում։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 150 մարդիկ, վթարի պատճառով զոհվում են։

Հետաքննություն խմբագրել

Ֆրանսիայի հետաքննությունը սկսեց բացահայտել ավիավթարի պատճառը։ Մարտի 24-ին հայտնաբերեցին ինքնաթիռի «սև արկղեր»-ը։ Ինքնաթիռը ամբողջովին ոչնչացվել էր, սակայն հետաքննությունը շարունակում է իր օպերատիվ աշխատանքը։ Ձայնագրիչը հայտնաբերել են ավելի ուշ՝ ապրիլի 2-ին[37][38]։

Այսպիսով հետաքնությունը պարզել է, որ երկու հրամանատարներից մեկը դուրս է եկել նավախցիկից։ Ավելի ուշ հրամանատարը փորձել է վերադառնալ, բայց ապարդյուն. արդեն նավախցիկի դուռը փակ էր ներսից։ Հրամանատարը դուռը անընդհատ թակում էր, սակայն դուռը չէր բացվում։ Այնուհետև սկսեց կացինով հարվածել։ Մինչ այդ նավախցիկում գտնվող մյուս հրամանատարը չէր կապվում դիսպետչերի հետ և չէր արձագանքում դիսպետչերների զանգերին։ Մարսելի դատախազությունը երկրորդ օդաչուին որակել է որպես մարդասպան[39]։

Ուղևորներ և անձնակազմի անդամներ խմբագրել

Ինքնաթիռի հրամանատար - 34-ամյա[40] Պատրիկ Զոնդեխայմեր (գերմ.՝ Patrick Sondenheimer)։ Եղել է փորձառու օդաչու, օդում է անկացրել ավելի քան 6000 ժամ։ Աշխատել է Lufthansa և Germanwings ավիաընկերություններում 10 տարի։

Ինքնաթիռի երկրորդ հրամանատար- 27-ամյա Անդրեաս Լուբից (գերմ.՝ Andreas Lubitz2013 թվականի սեպտեմբերից աշխատել է Germanwings ավիաընկերությունում։ Օդում անցկացրել է ավելի քան 630 ժամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.nltimes.nl/2015/03/24/one-dutch-person-confirmed-in-germanwings-crash-minister-mayor/
  2. 2,0 2,1 https://www.germanwings.com/en/information/current-information.html
  3. «Confirmed by Police». News 24 (անգլերեն). Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
  4. «UPDATED: Germanwings Flight 9525 Crashes in France – No Survivors» (անգլերեն). Reuters. 2015 թ․ մարտի 24. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
  5. «Germanwings plane crashes in France, up to 150 feared dead» (անգլերեն). Reuters. 2015 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
  6. «Crash d'un A320 dans les Alpes-de-Haute-Provence» (ֆրանսերեն). 2015 թ․ մարտի 24. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
  7. «Flug 4U9525» (գերմաներեն). Germanwings. 2015 թ․ մարտի 24. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
  8. «ASN Aircraft accident Airbus A320-211 D-AIPX Barcelonnette» (անգլերեն). Aviation Safety Network. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  9. «Accident description». Aviation Safety Network (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
  10. «D-AIPX Germanwings Airbus A320-200 - cn 147» (անգլերեն). Planespotters.net. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
  11. Dinah Deckstein; Janko Tietz (2015 թ․ մարտի 24). «Airbus-Probleme: Germanwings- und Lufthansa-Piloten weigern sich zu fliegen». Der Spiegel (գերմաներեն). Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
  12. «Airbus A320 Crash in France» (անգլերեն). BBC News. 2015 թ․ մարտի 24. Վերցված է 24 марта 2015-ին.
  13. «Live: 72 deutsche Opfer bei Germanwings-Absturz» (գերմաներեն). n-tv. 2015 թ․ մարտի 25. Վերցված է 25 марта 2015-ին.
  14. Bjork, Christopher (2015 թ․ մարտի 26). «Spanish Government Says 50 Spaniards Died in Plane Crash». Wall Street Journal (անգլերեն). Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  15. «На борту разбившегося во Франции самолета находились трое граждан Казахстана» [On board the aircraft crashed in France were three citizens of Kazakhstan] (ռուսերեն). Interfax. 2015 թ․ մարտի 24. Վերցված է 24 марта 2015-ին.
  16. «Псаки: три гражданина США погибли при крушении самолета во Франции». Газета.Ru. 2015 թ․ մարտի 25. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  17. «Aussies onboard». The Guardian (անգլերեն). 2015 թ․ մարտի 24. Վերցված է 24 марта 2015-ին.
  18. «Habría dos argentinos en el avión que cayó en Francia» [There would be two Argentinians in the plane that crashed in France]. Clarín (իսպաներեն). 2015 թ․ մարտի 24. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  19. «Fehret i Emira iz BiH među žrtvama tragičnog leta» (Bosnian). avaz.ba. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «Alps air crash 'killed three Britons'» (անգլերեն). BBC News Online. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  21. «Germanwings Flight 4U9525 victims include opera singers, high school students». cbc.ca. 2015 թ․ մարտի 25. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  22. «Tasnim Reporter Among Germanwings Crash Victims» [Tasnim Reporter Among Germanwings Crash Victims] (անգլերեն). Tasnim News Agency. 2015 թ․ մարտի 25. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  23. «Dos colombianos viajaban en el avión que chocó en los Alpes franceses». Caracol Radio (իսպաներեն). 2015 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 24 марта 2015-ին.
  24. «ثنائي مغربي ضمن ضحايا الطائرة المتحطّمة على التراب الفرنسي». hespress.com (արաբերեն). 2015 թ․ մարտի 24. Վերցված է 24 марта 2015-ին.
  25. «Germanwings crash: why don't we know who was on board Flight 9525?». The Daily Telegraph. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  26. Redactie (2015 թ․ մարտի 24). «Belg onder doden vliegtuigcrash» [Belgian among the dead in airplane crash]. AD (հոլանդերեն). Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
  27. «Katastrofa airbusa we Francji. Czarne skrzynki odnalezione, śledczy wykluczają wybuch». wyborcza (լեհերեն). Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
  28. Gudmund de Stordeur (2015 թ․ մարտի 24). «Dansker blandt de omkomne i flystyrt». nyhederne.tv2.dk (դանիերեն). TV 2. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
  29. Itamar Eichner (2015 թ․ մարտի 24). «Israeli among 150 killed in Germanwings crash named». www.ynetnews.com. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
  30. Saldaña, Iván (2015 թ․ մարտի 26). «Dora Isela Salas, la otra mexicana víctima del vuelo 9525» (Spanish). Excélsior. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  31. «SRE identifica a 2 mexicanas que murieron en avionazo» (Spanish). Mexico City: Milenio. 2015 թ․ մարտի 25. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  32. «Zeker één Nederlandse dode bij crash Frankrijk». nos.nl (հոլանդերեն). Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
  33. «Chilena figura entre las víctimas fatales de avión accidentado en Francia Fuente: Emol.com - http://www.emol.com/noticias/internacional/2015/03/25/709706/chilena-entre-las-victimas-fatales-de-avion-accidentado-en-francia.html». EMOL. EMOL. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  34. «Flugzeugunglück in Südfrankreich: Keine Überlebenden, viele deutsche Opfer». Der Spiegel (գերմաներեն). 2015 թ․ մարտի 24. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  35. «D-AIPX - Germanwings - Aircraft info and flight history - Flightradar24». flightradar24.com. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
  36. «Crash: Germanwings A320 near Barcelonnette on Mar 24th 2015, lost height and impacted terrain». The Aviation Herald. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
  37. «Accident to the Airbus A320-211 registered D-AIPX, flight GWI18G, on 2015-03-24» (French). Bureau d'Enquêtes et d'Analyses pour la Sécurité de l'Aviation Civile. 2015 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  38. «Germanwings flight 4U9525 crashes in French Alps (updated)». Aviation Tribune. 2015 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  39. «Germanwings plane crash: Co-pilot 'wanted to destroy plane'». BBC (անգլերեն). Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  40. «Тот, кто пытался спасти». lenta.ru. 2015 թ․ մարտի 31. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել