Երդվյալ ատենակալներ, բուրժուական դատարաններում քրեական (որոշ երկրներում նաև քաղաքացիական) գործերի դատաքննությանը ներգրավված քաղաքացիներ։

Երդվյալ ատենակալների կոլեգիան որոշում է միայն ամբաստանյալի մեղավոր կամ անմեղ լինելու հարցը, իսկ դատավորների կոլեգիան, այդ որոշման հիման վրա, կայացնում է դատավճիռ։ Բուրժուական հարաբերությունների նախնական շրջանում երդվյալ ատենկալների ինստիտուտը նպատակ ուներ դատական իշխանությունը զերծ պահել ֆեոդալների ազդեցությունից՝ «ժողովրդի ներկայացուցիչներին» դատաքննությանը մասնակից դարձնելու միջոցով։

Տես նաև խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 544