0 (զրո), թիվ, որը ցանկացած թվի գումարելիս կամ նրանից հանելիս չի փոխում վերջինիս արժեքը, ցանկացած թվով բազմապատկելիս ստացվում է 0։ Ցանկացած թիվ զրոյի բաժանելը համարվում է անիմաստ գործողություն։

Զրոյի սիմվոլը

0-ն մաթեմատիկայում խմբագրել

Զրոյի հիմնական հատկությունները խմբագրել

 
  • Զրոն նշան չունի։
  • Զրո գումարելիս ցանկացած թիվ չի փոխվում.  .
  • Ցանկացած թվից զրո հանելիս ստացվում է միևնույն թիվը.  .
  • Զրոյի և ցանկացած թվի արտադրյալը հավասար է զրոյի.  .
  • Զրոն ցանկացած ոչ զրոյական թվի վրա բաժանելիս ստացվում է զրո.     դեպքում։

Բաժանում զրոյի վրա խմբագրել

Իրականում, եթե նշանակենք  , ապա բաժանման սահմանման համաձայն պետք է լինի.

 , այն ժամանակ, երբ   արտահայտությունը ցանկացած   -ի դեպքում հավասար է զրոյի։ Այլ խոսքերով, զրոյի համար հակադարձ էլեմենտ գոյություն չունի ոչ մի դաշտում։

  • Ոչզրոյական կոմպլեքս թվի բաժանումը զրոյի վրա հնարավոր է ընդլայնված կոմպլեքս հարթության վրա, նրա արդյունքը անվերջ հեռու կետ է։

Որոշ ֆունկցիաների արժեքներ խմբագրել

  • Ցանկացած ոչ զրոյական թիվ զրոյական աստիճան բարձրացնելիս ստացվում է մեկ.  ։
    •   (զրոյի զրո աստիճան)արտահայտությունն ընդունված է համարել իմաստազուրկ, այսինքն՝ անորոշ։

[1][2][3],

Զրոն մաթեմատիկական անալիզում խմբագրել

  •   հարաբերության (որտեղ   և   ) սահմանը հաշվելիս առաջանում է իրավիճակ, երբ անմիջական տեղադրման արդյունքում ստացվում է   արտահայտությունը, որի արժեքը որոշված չէ։ Անորոշությունները բացելիս հնարավոր են յոթ այդպիսի իրավիճակներ, որոնցից չորսում առկա է զրոն.  ,  ,  ,  ։
  • Աջ սահման.   կամ  .
  • Ձախ սահման.   կամ  .

0-ի կիրառման պատմությունից խմբագրել

Հին Հունաստանում 0 թիվը հայտնի չի եղել։ Կլավդիոս Պտղոմեոսի աստղագիտական աղյուսակներում դատարկ վանդակները նշանակվել են օ սիմվոլով (օմիկրոն տառը, հին հունարեն` ονδεν — ոչինչ)։ Չի բացառվում, որ այդ նշանակումը նպաստել է 0-ի ի հայտ գալուն, սակայն պատմաբանների մեծամասնությունն ընդունում է, որ տասնորդական 0-ն հայտնագործել են հնդիկ մաթեմատիկոսները։ Առանց 0-ի հնարավոր չէր թվերի տասնորդական գրառման ստեղծումը Հնդկաստանում։ 0-ի առաջին կոդը երևում է 876 թ. հնդկական գրառման մեջ, այն ունի մեզ ծանոթ շրջանի տեսք։ Եվրոպայում երկար ժամանակ 0-ն համարվում էր պայմանական սիմվոլ և չէր ճանաչվում որպես թիվ։ XVII դարում Ջոն Վալլիսը գրել է.

  0-ն թիվ չէ։  

Թվաբանական աշխատություններում բացասական թիվը դիտվել է որպես պարտք, իսկ 0-ն՝ ամբողջական սնանկացման իրավիճակ։ 0-ի՝ մյուս թվերի հետ իրավահավասարությանը նպաստեցին հատկապես Լեոնարդ Էյլերի աշխատությունները։

0-ն երկրաչափությունում խմբագրել

  • Կետը կարելի է դիտարկել որպես զրոյական օբյեկտ։
  • Հարթության՝ մեկ զրոյական կոորդինատ ունեցող կետը գտնվում է համապատասխան կոորդինատային առանցքի վրա։ Երկու զրոյական կոորդինատներով տրվում է կետ, որը կոչվում է կոորդինատների սկզբնակետ։
  • Եռաչափ տարածության՝ մեկ զրոյական կոորդինատ ունեցող կետը գտնվում է համապատասխան կոորդինատային հարթությունում։ Եռաչափ տարածության կետը նույնպես կոչվում է կոորդինատների սկզբնակետ, եթե նրա բոլոր կոորդինատները զրոյական են։
  • Համանման պնդումները ճիշտ են ցանկացած չափողականության տարածության համար։
  • Շրջանագծի վրա 0° և 360° դասավորությունները համընկնում են։

0-ն գիտության և տեխնիկայի այլ բնագավառներում խմբագրել

Զրոն Հաճախ օգտագործվում է որպես հաշվման սկիզբ։

  • Զրոն հանդիպում է ֆիզիկայի շատ բաժիններում.
    • Ձայնի բարձրությունը չափելիս 0-ն ընդունվում է լսելիության շեմ։
    • Քվանտամեխանիկական համակարգում էներգիայի հնարավոր նվազագույն մակարդակը կոչվում է զրոյական էներգիա։
    • Հայտնի է բացարձակ զրոյական ջերմաստիճան` 0-ն Կելվինի սանդղակում։ Սակայն կենցաղում ավելի հաճախ օգտագործվում են ջերմաստիճանի այլ սանդղակներ։

Մասնավորապես, Ցելսիուսի սանդղակում 0-ն ընդունված է ջրի սառեցման կետը։

0-ն լեզվի և մշակույթի մեջ խմբագրել

  • 0-ի վրա լինել - ինչ-որ բանի բացակայություն։
  • Փոխաբերական իմաստով՝ ոչնչություն, իրենից ոչինչ չներկայացնող։
  • Խոսակցականում՝ 0-ից սկսել՝ սկսել դատարկ տեղում։
  • Օրվա ժամը նշելուց հետո 00 արտահայտությունը նշանակում է հենց այդ ժամին, առանց րոպեների։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Что такое степень числа // Школьная математика, интернет-ресурс.
  2. Почему число в степени 0 равно 1? // Науколандия, интернет-ресурс.
  3. Степенная функция // Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия 1969—1978.

Հղումներ խմբագրել

  Ընթերցե՛ք «զրո» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։