Ֆրիդրիխ Ռատցել
Ֆրիդրիխ Ռատցել (Ratzel) (օգոստոսի 30, 1844[1][2][3][…], Կարլսրուե, Բադենի Մեծ Դքսություն[4] - օգոստոսի 9, 1904[1][2][3], Ammerland (Münsing), Մյունզինգ, Բադ Տյոլց Վոլֆրատսհաուզեն, Վերին Բավարիա, Բավարիայի թագավորություն, Գերմանական ռայխ), գերմանացի աշխարհագրագետ, ազգագրագետ, սոցիոլոգ։ Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր (1866 թվականից)։ Հիմնական աշխատությունները վերաբերում են մարդու և շրջակա բնության միջավայրի փոխհարաբերություններին։ Ռատցելը անթրո-պոաշխարհագրական ուղղության դպրոցի հիմնադիրներից է։ Բացահայտելով շրջակա միջավայրի հետ մարդու կապերի բարդությունը՝ Ռատցելը միաժամանակ անթրո-պոաշխարհագրության խնդիր հռչակեց «անհատների ու ժողովուրդների ոգու, մարմնի վրա բնության ազդեցության պարզաբանումը», տնտ․ զարգացման ստորին փուլից վերինին անցումը բացատրելով սոսկ բնակչության խտության աճով։ Նա անթրոպոաշխարհագրությանն էր կապում և՝ քաղ․ աշխարհագրության հասկացությունը, և՝ նույնիսկ ժողովուրդների ազգային հոգեբանությունը։ Մշակույթի և հասարակական-քաղ․ հարաբերությունների վրա բնության որոշիչ ազդեցության վերաբերյալ Ռատցելի սխալ հայեցակետը էական ազդեցություն է ունեցել գեոպուիաիկայի ձևավորման համար։ Հարավային Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում իր ճանապարհորդությունների հիման վրա գրել է ընդհանուր երկրագիտության վերաբերյալ աշխատություններ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Ратцель Фридрих // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118598538 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 7,0 7,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 8,0 8,1 Вейле, Карл (ռուս.) // Варлен — Венглейн (БСЭ1) — 1928. — Т. 9. — С. 182—183.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Ռատցել» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |