Ֆրանց Բոաս (հուլիսի 9, 1858(1858-07-09)[1][2][3][…], Մինդեն, Province of Westphalia, Պրուսիայի թագավորություն[4] - դեկտեմբերի 21, 1942(1942-12-21)[4][1][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի ազգագրագետ, մարդաբան, լեզվաբան, բանահավաք։

Ֆրանց Բոաս
Ծնվել էհուլիսի 9, 1858(1858-07-09)[1][2][3][…]
Մինդեն, Province of Westphalia, Պրուսիայի թագավորություն[4]
Մահացել էդեկտեմբերի 21, 1942(1942-12-21)[4][1][3][…] (84 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
բնական մահով
ԳերեզմանDale Cemetery[5]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն,  ԱՄՆ[6],  Գերմանիա և  Գերմանական կայսրություն
Մասնագիտությունմարդաբան, լեզվաբան, համալսարանի դասախոս, աշխարհագրագետ, փիլիսոփա, ֆոնդապահ և արվեստագետ
Հաստատություն(ներ)Կոլումբիայի համալսարան, Քլարկի համալսարան, Սմիթսոնյան ինստիտուտ և Ամերիկյան բնագիտական թանգարան
Գործունեության ոլորտմարդաբանություն
Պաշտոն(ներ)Ամերիկայի լեզվաական հասարակության նախագահ
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Ավստրիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[7], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա, Ամերիկայի հնավաճառության միություն, Linguistic Society of America? և Burschenschaft Alemannia Bonn?
Ալմա մատերԲոննի համալսարան, Քրիստիան-Ալբերտի համալսարան (1881), Հայդելբերգի համալսարան և Քրիստիան-Ալբերտի համալսարան[8]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1] և գերմաներեն
Գիտական ղեկավարGustav Karsten?[8]
Եղել է գիտական ղեկավարՌութ Բենեդիկտ, Էդվարդ Սեպիր, Alexander Francis Chamberlain?, Manuel Gamio?, Alexander Goldenweiser?, Irving Goldman?, Melville J. Herskovits?[9], George Herzog?, E. Adamson Hoebel?, Melville Jacobs?, William Jones?, Ալֆրեդ Կրյոբեր, Alexander Lesser?, Robert Lowie?, Մարգարետ Միդ, Փոլ Ռադին, Gladys Reichard?, Leslie Spier?, Ruth Sawtell Wallis? և Edward A. Kennard?
Հայտնի աշակերտներՌութ Բենեդիկտ, Alexander Goldenweiser?, Ջոզեֆ Գրինբերգ, Ալֆրեդ Կրյոբեր, Էդվարդ Սեպիր, Melville J. Herskovits?, Frederica de Laguna? և Robert Lowie?
Երեխա(ներ)Էրնստ Ֆիլիպ Բոաս և Ֆրանցիսկա Բոաս
Կայքfranz-boas.com(գերմ.)
Ստորագրություն
Изображение автографа
 Franz Boas Վիքիպահեստում
Ֆրանց Բոասի հուշատախտակը ծննդավայր Մինդենում
Ֆրանց Բոասի հուշատախտակը ծննդավայր Մինդենում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1858 թվականի հուլիսի 9-ին, հրեայի ընտանիքում, Մինդեն քաղաքում (Վեստֆալիա, Գերմանիա), բայց կյանքի մեծ մասը կապված է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Սկզբնական շրջանում մասնագիտացել է որպես ֆիզիկ և աշխարհագրագետ, այնուհետև 1896 թվականից աշխատել է Կոլումբիայի համալսարանում պրոֆեսոր (Նյու Յորք), մարդաբանության դասախոս, 1928 թվական՝ ամերիկյան լեզվաբանական ընկերության նախագահ և ազգագրության «պատմական դպրոցի» հիմնադիր։ Գերազանցապես զբաղվել է ամերիկյան հնդկացիների, էսկիմոսների լեզուների հետազոտությամբ։ Նրա լավագույն աշակերտներից են եղել XX դարի ամերիկյան շատ հայտնի լեզվաբաններ և մարդաբաններ, որոնց թվում են՝ Ալֆրեդ Կրյոբերը, Էդվարդ Սեպիռը, Ժոզեֆ Գրինբերգը, Ռուտ Բենեդիկտը և այլք։ Բոասի հայացքները մեծ ազդեցություն են ունեցել նաև Յակոբսոնի և Լևի-Ստրոսայի վրա։ Մահացել է Նյու Յորքում 1942 թվականի դեկտեմբերի 21-ին։

Հիմնական աշխատանքներ խմբագրել

Մեծ աշխատանք է կատարել ամերիկյան հնդկացիների մարդաբանական և ազգագրական ուսումնասիրության բնագավառում։ Հատկապես կարևոր են նրա կողմից հրատարակված հետևյալ աշխատությունները։

  • «Ամերիկյան հնդկացիական լեզուների ձեռնարկ» (հատոր 1—2, 1911—1922 թթ.),
  • «Մարդաբանությունը և ժամանակակից կյանքը» (1929 թ.),
  • «Ընդհանուր մարդաբանություն» (1938 թ.),
  • «Ռասա, լեզու և մշակույթ» (1940 թ.)

Համոզվելով, որ ավանդական սկզբունքներով ամերիկյան բնիկների լեզուների նկարագրությունը դժվարություններ է հարուցում, առաջադրել է նորագույն մեթոդներ և դարձել ամերիկյան նկարագրական (դեսկրիպտիվ) լեզվաբանության նախահայրը։

Գրականություն խմբագրել

  • Алпатов В. М. История лингвистических учений. М., 1998
  • Аверкиева Ю. П. Франц Боас (1858—1942). // Краткие сообщения Института этнографии АН СССР, 1946, т. 1
  • Звегинцев В. А. История языкознания XIX и XX веков в очерках и извлечениях. Часть 2. М., 1964—1965
  • Овчаренко В. И. Франц Боас (биография)
  • Якобсон Р. Взгляды Боаса на грамматическое значение. // Якобсон Р. Избранные работы. М., 1995
  • Stocking, George W., Jr. A Franz Boas Reader։ The Shaping of American Anthropology, 1883—1911 (1974) — ISBN 0-226-06243-0

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Բոաս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։