Ֆրենսիս Բիդլ (անգլ.՝ Francis Beverley Biddle, մայիսի 9, 1886(1886-05-09)[1], Փարիզ[2] - հոկտեմբերի 4, 1968(1968-10-04)[3][4], Hyannis, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան և իրավագետ։ Փենսիլվանիայի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր, Ալժերոն Բիդլի որդին, Էդմունդ Ռենդոլֆի ծոռը և Ջեյմս Մեդիսոն կրտսերի հեռավոր ազգականը[8][9]։

Ֆրենսիս Բիդլ
ֆր.՝ Francis Biddle
Դիմանկար
Ծնվել էմայիսի 9, 1886(1886-05-09)[1]
ԾննդավայրՓարիզ[2]
Մահացել էհոկտեմբերի 4, 1968(1968-10-04)[3][4] (82 տարեկան)
Մահվան վայրHyannis, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԳերեզմանChrist Church, Philadelphia և Saint Thomas Episcopal Church Cemetery[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա և  ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի իրավունքի դպրոց
Մասնագիտությունփաստաբան, դատավոր, սցենարիստ և քաղաքական գործիչ
ԱմուսինKatherine Garrison Chapin?[6]
Ծնողներհայր՝ Algernon Sydney Biddle?, մայր՝ Frances Brown Biddle?[7]
Զբաղեցրած պաշտոններԱՄՆ գլխավոր դատախազ, Judge of the United States Court of Appeals for the Third Circuit? և Solicitor General of the United States?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Francis Biddle Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆրենսիս Բիդլը ծնվել է Փարիզում[10]։ Ավարտել է Հարվարդի համալսարանը (1909 թվական, արվեստի բակալավր), և նույն տեղում ստացել է իրավաբանի որակավորում (1911)[10]։ 1911-1912 թվականներին Գերագույն դատարանում աշխատել է որպես գրագիր[10]։ Այնուհետև 27 տարի Ֆիլադելֆիայում զբաղվել է իրավաբանական պրակտիկայով։

1940-1941 թվականներին եղել է ԱՄՆ գլխավոր սոլիսիտոր։ 1941 թվականի օգոստոսի 26-ից մինչև 1945 թվականի հունիսի 26-ը եղել է ԱՄՆ գլխավոր դատախազ։ Հրաժարական է տվել նախագահ Հարի Ս. Թրումանի պահանջով։ Նյուրնբերգյան դատավարության անդամ ԱՄՆ-ից՝ ըստ Նյուրնբերգում խորհրդային պատվիրակության քարտուղարության պետ Արկադի Պոլտորակի հիշողությունների, դատավարության ընթացքում Բիդլը «իրեն շատ ակտիվ է պահել, հաճախ հարցեր է տվել ամբաստանյալներին և վկաներին»։ Ֆրանց ֆոն Պապենը կոչվել է «արդար դատավճռի լավագույն երաշխիքը», քանի որ նույնիսկ իր քաղաքական համոզմունքներով կասկածի տակ է դրել որոշ մարդկանց դատապարտելու անհրաժեշտությունը, օրինակ՝ Բիդլի և նրա տեղակալ Ջոն Փարքերի կասկածներն էին Հանս Ֆրիտշեի արդարացման պատճառը[11]։

«Մենք քայլ առ քայլ բարենպաստ պայմաններ ենք ստեղծել նոր բռնապետության գալու համար..․ ստիպել ենք իշխանություններին..․ մեր բերանները սեղմելու, մեր աչքերը փակելու, մեր ականջները փակելու համար»[12]։

1964-1967 թվականներին եղել է Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության նախագահ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #116162120 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
  5. Find A Grave — 1996.
  6. Katherine C. Biddle, A Writer and Widow of Attorney General / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1978. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  7. 7,0 7,1 7,2 Geni(բազմ․) — 2006.
  8. Political Graveyard: Biddle, Francis Beverley (1886—1968)
  9. Rootsweb: The Ancestry of John Howard Camp
  10. 10,0 10,1 10,2 «Biddle, Francis». History of the Federal Judiciary (անգլերեն). fjc.gov. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
  11. Полторак А. И. Нюрнбергская линия нацистской обороны // Нюрнбергский эпилог. — М., Воениздат, 1965.
  12. http://www.ras.ru/FStorage/download.aspx?id=0d9588ba-aa60-437c-a282-cb8319097e12 с. 111

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Բիդլ» հոդվածին։