Ֆրեդ Դալտոն Թոմփսոն (անգլ.՝ Fred (Freddie) Dalton Thompson; օգոստոսի 19, 1942(1942-08-19)[1][2][3][…], Sheffield, Քոլբերտ շրջան, Ալաբամա, ԱՄՆ - նոյեմբերի 1, 2015(2015-11-01)[4][5], Նաշվիլ, ԱՄՆ[4]), ամերիկացի քաղաքական գործիչ, դերասան և իրավաբան։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ և Թենեսի նահանգից Սենատի անդամ՝ 1994-2003 թվականներին։ Հանրապետական կուսակցության փրայմերիզի նախկին թեկնածուն 2008 թվականին։

Ֆրեդ Թոմփսոն
անգլ.՝ Fred Thompson
Ծնվել էօգոստոսի 19, 1942(1942-08-19)[1][2][3][…]
ԾննդավայրSheffield, Քոլբերտ շրջան, Ալաբամա, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 1, 2015(2015-11-01)[4][5] (73 տարեկան)
Մահվան վայրՆաշվիլ, ԱՄՆ[4]
ԿրթությունՍթենֆորդի համալսարան, տարրական դպրոց[6], University of Memphis? (1964)[6], Վանդտրբիլտի համալսարան (1967)[6] և Vanderbilt University Law School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, սյունակագիր, դերասան, քաղաքական գործիչ, ռադիոհաղորդավար, փաստաբան, հնչյունավորող և լոբբիստ
Ծնողներհայր՝ Fletcher Session Thompson?[7], մայր՝ Ruth Bradley?[7]
Ամուսին(ներ)Jeri Kehn Thompson?

Կենսագրություն խմբագրել

Թոմփսոնը ծնվել է 1942 թվականին Ալաբամա նահանգի Շեֆիլդ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել Է Ֆլորենս քաղաքի պետական քոլեջում, այնուհետև՝ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքի համալսարանում, որն ավարտել է 1964 թվականին՝ ստանալով փիլիսոփայության և քաղաքագիտության բակալավրի աստիճան։ 1967 թվականին նրան շնորհվել է նաև Վանդերբիլթի համալսարանի իրավագիտության դոկտորի կոչում։ Նույն թվականին նա զբաղվել է մասնավոր իրավաբանական պրակտիկայով, իսկ 1969 թվականից դարձել է դաշնային դատախազի օգնական Նեշվիլում։ Թոմփսոնը մասնակցել է 1972 թվականի հանրապետական սենատոր Հովարդ Բեյքերի վերընտրման արշավին, ինչպես նաև հանդես է եկել որպես իրավաբան խորհրդական Ուոթերգեյթյան սկանդալի հանգամանքների հետաքննության գործում (1973-1974)։

Շարունակելով իրավաբանական պրակտիկան, 1977-1978 թվականներին նա Մերի Ռագգյանտիին ներկայացրել է պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի նախագահի պաշտոնից նրա ապօրինի հեռացման գործում։ Արդյունքում դեմոկրատ նահանգապետ Ռեյ Բլենթոնը մեղավոր է ճանաչվել և դատարանի որոշման համաձայն Ռագգյանտիին վերականգնել պաշտոնում։ Գործի իրադարձությունները հիմք են հանդիսացել 1985 թվականի «Մարի» ֆիլմի համար, որտեղ Թոմփսոնը խաղացել է ինքն իր դերում՝ դրանով իսկ սկիզբ դնելով իր դերասանական կարիերային։ 1980-1981 թվականներին նա զբաղեցրել է Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի խորհրդականի պաշտոնը, 1982-ին աշխատել է հետախուզության հարցերով կոմիտեում, իսկ 1985-1987 թվականներին եղել է Թենեսի նահանգի վերաքննիչ դատարանի թեկնածությունների առաջադրման հանձնաժողովի անդամ։ 1994 թվականին նա զբաղեցրել Է Թենեսիի սենատորի պաշտոնը։ Այդ պաշտոնում Թոմփսոնը մնացել է մինչև 2002 թվականը։ Նույն թվականին նա սկսել է նկարահանվել ամերիկյան «Օրենք ու կարգ» հեռուստասերիալում, որտեղ խաղացել է դատախազ Արթուր Բրանչի դերը, որը դարձել Է ԱՄՆ-ում նրա ամենահայտնի դերերից մեկը[8]։

2007 թվականին Թոմփսոնը հայտարարել է նախագահական մրցարշավին մասնակցելու իր մտադրության մասին։ Որոշ ժամանակ նա եղել է հանրապետական փրայմերիզների ամենահավանական հաղթողներից մեկնը[9]։ Բայց չնայած դրան, նրան չհաջողվեց լուրջ հաջողությունների հասնել, և մի շարք անհաջողություններից հետո նա ստիպված եղավ հանել իր թեկնածությունը։ Պարտության պատճառների թվում կարծիք է հայտնվել, որ նա շատ ուշ է սկսել իր նախընտրական քարոզարշավը՝ այդպիսով բաց թողնելով բարենպաստ պահը։ Վերլուծաբանները նաև մատնանշել են Թոմփսոնի ակնհայտ ձեռքբերումների բացակայությունը Սենատում նրա աշխատելու ժամանակ և Վաշինգտոնում թեկնածուի մի փոքր կասկածելի լոբբիստական գործունեությունը։

Ֆրեդ Թոմփսոնը մահացել է 2015 թվականի նոյեմբերի 1-ի առավոտյան Նաշվիլում[10] լիմֆոմայի ռեցիդիվից։ Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հրաժեշտի արարողությանը ներկա են եղել սենատորներ Ջոն Մաքքեյնը և Լամար Ալեքսանդրերը։ Նույն օրը նա թաղվել է Լոուրենսբուրգի «Միմոզա» գերեզմանատանը։

Անձնական կյանք խմբագրել

1959 թվականին Թոմփսոնը ամուսնացել է Սառա Էլիզաբեթ լինդսի հետ։ Ամուսիններն ունեցել են երեք երեխա։ 1985 թվականին ամուսնալուծվել է և 2002 թվականին Թոմփսոնը երկրորդ անգամ է ամուսնացել։ Նրա երկրորդ կինը եղել է Ջերի Քենը։ Զույգը ունի երկու երեխա՝ որդի և դուստր։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1987 ֆ Ելք չկա No Way Out Մարշալ
1990 ֆ «Կարմիր հոկտեմբերի» որսը The Hunt for Red October Ծովակալ Փեյնթեր
1990 ֆ Ամպրոպի օրերը Days of Thunder Մեծ Ջոն
1990 ֆ Պինդ ընկույզ 2 Die Hard 2 Թրյուդո
1991 ֆ Կոլեկտիվ հայցը Class Action բժիշկ Գետչել
1991 ֆ Վախի հրվանդան Cape Fear Թոմ Բրոդբենտ
1991 ֆ Սյուի գանգուրները Curly Sue Բերնարդ Օկսբար
1992 ֆ Բարձր սիրտ Thunderheart Ուիլյամ Դոզ
1993 ֆ Կրակի տակ In The Line Of Fire Գարի Սարժենտ
1994 ֆ Փոքրիկը զբոսնելիս Baby’s Day Out ՀԴԲ գործակալ Դեյլ Գրիսոմ
2002-2007 ս Օրենք ու կարգ Law & Order շրջանային դատախազ Արթուր Բրանչ
2003-2006 ս Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit շրջանային դատախազ Արթուր Բրանչ
2005 ֆ Կատաղած ձիարշավ Racing Stripes Սըր Տրենտոն
2012 ֆ Սինիստեր Sinister շերիֆ
2015 ֆ 90 րոպե երկնքում 90 Minutes in Heaven Ջեյ Բի Պերկինս
2016 ֆ Աստված չի մահացել 2 God’s Not Dead 2 ավագ հովիվ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.tennessean.com/story/news/politics/2015/11/01/former-us-sen-fred-thompson-dies-73/74752142/?from=global&sessionKey=&autologin=
  5. 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 6,2 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=T000457
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Pas L. v. Genealogics — 2003.
  8. «Голливудский президент». Кіевскій ТелеграфЪ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  9. Азар И. (01.09.2007). «В роли самого себя — Фред Томпсон!». Газета.Ru.
  10. Fred Thompson, Former Senator, Actor and Presidential Candidate, Dies at 73, The New York Times

Արտաքին հղումներ խմբագրել