Վանդերբիլթի համալսարան

Վանդերբիլթի համալսարան (անգլ.՝ Vanderbilt University), մասնավոր հետազոտական համալսարան[8], գտնվում է ԱՄՆ - ում, Թեննեսսի նահանգում, Նաշվիլլ քաղաքում։ Հիմնադրվել է 1873 թվականին, Կորնելիուս Վանդերբիլթի միջոցներով, և այդ կապակցությամբ էլ համալսարանը անվանակոչել են նրա պատվին (համալսարանի հիմնադրման համար Վանդերբիլթը նվիրաբերել է 1 միլիոն դոլլար, իսկ իր մահից հետո՝ 1877 թվականին , կտակել է ևս 700000 դոլլար)։

Վանդերբիլթի համալսարան
Vanderbilt university campus 2017.jpg
Տեսակհամալսարան, մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն, դենդրարիում և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1873
ՀիմնադրիրHolland Nimmons McTyeire?
Անվանված էCornelius Vanderbilt?
Ընդհանուր անձնակազմ3358 մարդ
ԱնդամակցությունՀետազոտական գրադարանների ասոցիացիա[1], Հետազոտական գրադարանների կենտրոն[2], Հարավ - արևելյան կոնֆերենցիա, Ցանցային տեղեկատվության կոալիցիա[3], Orbital Reef University Advisory Council?[4] և IIIF Consortium[5]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[6]
Հասցե2101 West End Avenue, Nashville, TN, 37240[7]
Կայքvanderbilt.edu(անգլ.)
##Վանդերբիլթի համալսարան (ԱՄՆ)
Red pog.png
Վանդերբիլթի համալսարան, ԱՄՆ
Commons-logo.svg Vanderbilt University Վիքիպահեստում

1950 թվականին Վանդերբիլթի համալսարանը[9] դարձել է Ամերիկյան համալսարանների ասոցիացիայի անդամ։

Կորնելիուս Վանդերբիլթ

ԱռանձնահատկություններԽմբագրել

Համալսարանի հիմնական համալսարանական քաղաքը (կամպուս) տեղակայված է Նեշվիլլ քաղաքում և զբաղեցնում է շուրջ 1,3 կմ²։ Համալսարանում սովորում են ավելի քան 12 հազար ուսանողներ ԱՄՆ 50 նահանգներից և ավելի քան 90 արտասահմանյան երկրներից։

2015 թվականին ըստ «U.S. News & World Report» ամսագրի ազգային համալսարանների և դպրոցների վարկանիշի՝ Վանդերբիլթի համալսարանն աղյուսակում զբաղեցրել է 15 - րդ տեղը (2011 թվականին 17 - րդ տեղում էր)։ 2009 թվականին աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշի համաձայն համալսարանն աշխարհում զբացնում էր 41-րդ տեղը։ Համաձայն «Times Higher Education» ամսագրի ամենամյա վարկանիշի՝ Վանդերբիլթի համալսարանը 2009 թվականին հանդիսանում էր աշխարհի լավագույն համալսարաններից 51 - րդը, իսկ 2017 թվականին զբաղեցնում էր 108 - րդ տեղը[10]։

Հայտնի շրջանավարտներԽմբագրել

Համալսարանի և նրա մասնաճյուղերի շրջանավարտների թվում եղել են Ամերիկայի Միացյալ Նահանգների 2 փոխնախագահներ, Ռոդսայի 25 կրթաթոշակառուներ[11], 7 Նոբելյան մրցանակակիրներ, Պուլիտցերի և «Օսկար» մրցանակակիրներ[12], նրանց թվում էին.

  • Ալբերտ Գոռ - ԱՄՆ - ի 45 - րդ փոխնախագահ (1993 - 2001 թթ.), Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր 2007 թվականին։
  • Ջերրի Պառռ - ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալ, ով փրկեց նախագահ Ռոնալդ Ռեյգանին։
  • Ուիլյամ Էգլստոն - ժամանակակից ամերիկացի լուսանկարիչ, գունավոր արվեստի լուսանկարչության հիմնադիր։
  • Մուհամմադ Յունուս - բանկիր, տնտեսագիտության պրոֆեսոր, 2006 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։


 
Կորնելիուս Վանդերբիլթի համալսարան

ԾանոթագրություններԽմբագրել