«Ելք չկա», 2014 թվականին ռեժիսոր Վահե Սայանի կողմից նկարահանված հայկական գանգստերական մարտաֆիլմ։

Ելք չկա
Ելք չկա
Երկիր Հայաստան
Ժանրմարտաֆիլմ, միստիկ ֆիլմ և դրամա
Թվական2014
Լեզուհայերեն
ՌեժիսորՎահե Սայան
ԴերակատարներԱրմեն Մարության
Տևողություն83 րոպե

Սյուժե խմբագրել

Հայաստանի հայտնի բռնցքամարտի չեմպիոն Դավիթը պատրաստվում է հաջորդ մրցույթում։ Նրա սիրած ընկերուհի Եվան, իսկական ընկերները, երջանիկ կյանքը ուրախացնում են։ Սակայն միայն մեկը, ով խնդիր է առաջացնում, դա նրա կազինոյում գումար թափող ընկեր Արմենն է։ Դավիդը փրկում է Արմենին և պահանջում է, որ այն դադարեցնի խաղալ։ Արմենը խոստանում է, սակայն հաջորդ օրը կրկին գալիս է խաղատուն, խաղում է պոկեր և կորցնում է հսկայական գումար Սարո անունով մաֆիայի պետին։ Վերժինս պահանջում է վերադարձնել փողը նույն օրվա ընթացքում։ Հասկանալով, որ նա չի կարող հավաքել այդ գումարը, ձախորդ խաղացողը փորձում է փախչել, սակայն հրոսակախմբերը բռնում են նրան և բերում են նրանց մոտ։ Սարոն զանգում է Դավիթին և պատմում է իր ընկերոջ պարտքի մասին։ Ավազակները ներկայացնում են ծանր պայմաններ. կամ վճարում է պարտքը, կամ էլ նրանք կսպանեն Արմենին։ Դավիթը փորձում է խոսել Սարոյի հետ, բայց նրան ծեծում են։ Դավիթը իր ընկերոջ Ավոյի հետ փորցում են ուժով ազատագրել Արմենին։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Կամո Ունանյան Դավիթ Դավիթ
Անի Արոյան Եվա Եվա
Արտավազդ Հովանեսյան Արմեն Արմեն
Արմեն Մարության Գուգո Գուգո
Արշավիր Փանոսյան Սարո Սարո
Նարեկ Պետրոսյան Ավո Ավո
Երջանիկ Եղիազարյան Սարոյի թիկնապահ Սարոյի թիկնապահ
Գոռ Հակոբյան Սարոյի թիկնապահ Սարոյի թիկնապահ
Դիաննա Կարապետյան Մարինա Մարինա
Լևոն Հովանեսյան Չար ավազակ Չար ավազակ [1]

Նկարահանող խումբ խմբագրել

  • ռեժիսոր - Վահե Սայան
  • սցենարի հեղինակ - Հարություն Ղուկասյան
  • պրոդյուսեր - Կամո Ունանյան
  • կոմպոզիտոր - Էդմոնդ Մակարյան
  • օպերատոր - Նարեկ Սարգյան

Ֆիլմի նկարահանումները կատարվել են Հայաստանում և Վրաստանում։ Ֆիլմի նկարանահնումները մեկնարկել էին 2014 թ. օգոստոսի վերջին և ավարտվել հոկտեմբերին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Ելք չկա» kinokrad-2016.ru կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  2. «Смотреть онлайн Ելք չկա / Выхода нет / Elq Chka (2014) arm-film.ru կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Տեսանյութը ՅուԹյուբում