Ֆրեդերիկ Աշտոն
Սըր Ֆրեդերիկ Ուիլյամ Մալանդեյն Աշտոն (անգլ.՝ Frederick William Mallandaine Ashton, սեպտեմբերի 17, 1904[1][2][3][…], Գուայակիլ, Էկվադոր - հոկտեմբերի 18, 1988[1] կամ օգոստոսի 18, 1988[4], Սուֆոլք, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի բալետմաստեր, իր ժամանակի արևմտաեվրոպական առաջատար պարուսույցներից մեկը։ Ղեկավարել է Թագավորական բալետի թատերախումբը 1963-1970 թվականներին։ Մակմիլանի հետ անգլիական բալետային խաղացանկի ստեղծողն է, անգլիական ազգային առաջին բալետի հեղինակը («Նորաձևության ողբերգությունը», 1926)։
Ֆրեդերիկ Աշտոն անգլ.՝ Frederick Ashton | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1904[1][2][3][…] |
Ծննդավայր | Գուայակիլ, Էկվադոր |
Մահացել է | հոկտեմբերի 18, 1988[1] (84 տարեկան) կամ օգոստոսի 18, 1988[4] (83 տարեկան) |
Մահվան վայր | Սուֆոլք, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Դովեր քոլեջ |
Մասնագիտություն | պարող, պարուսույց, բալետի պարող, սցենարիստ և լիբրետիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Frederick Ashton Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Էկվադորի Գուայակիլ քաղաքում։ Երեք տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Պերու` Լիմա։ 1917 թվականին՝ 13 տարեկանում, Աշտոնը տեսել է Աննա Պավլովայի ելույթը Լիմայի քաղաքային թատրոնում, որը փոխել է նրա կյանքը. նա սիրահարվել է բալետին և որոշել պարող դառնալ։ 1919 թվականին ծնողները նրան ուղարկել են Մեծ Բրիտանիա՝ Դովերի քոլեջ, որը նա չի ավարտել։
Թողնելով քոլեջը՝ Աշտոնը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ իսպաներենի և ֆրանսերենի իմացության շնորհիվ կարողացել է աշխատանք գտնել Սիթիում։ Իր աշխատավարձի մեծ մասը նա ծախսել է Դյագիլևի Ռուսական բալետի պարող Լեոնիդ Մյասինի հետ մասնավոր պարապմունքների վրա։ Լոնդոնից մեկնելիս Մյասինը Աշտոնին խորհուրդ է տվել սովորել Մարի Ռամբերի մոտ։
Լոնդոնում Դյագիլևյան թատերախմբի հյուրախաղերի ժամանակ Աշտոնը տեսել է «Քնած գեղեցկուհի» բալետը (Ավրորայի արքայադստեր դերում՝ Օլգա Սպեսիվցևա), որը նրա վրա մեծ տպավորություն է թողել և ստիպել ավելի շատ սիրել դասական բալետը։ Նրա երազանքն էր պարող դառնալը, սակայն նրա ֆիզիկական տվյալները թույլ չէին տալիս։ Այնուամենայնիվ, Մարի Ռամբերը, աշակերտի մեջ հայտնաբերելով պարարվեստային ընդունակություններ, նրան հնարավորություն է տվել բեմադրել իր առաջին բալետը՝ «Նորաձևության ողբերգությունը», որը ցուցադրվել է 1926 թվականի հունիսի 15-ին «Ռամբերի ակումբի» ուժերով Քնարական թատրոնի բեմում՝ ռևյու-ծրագրի կազմում։ Այն դառնում է ոչ միայն նրա թատերախմբի առաջին լիարժեք ներկայացումը և Աշտոնի դեբյուտը որպես բալետմաստեր, այլև համարվում է անգլիական ազգային առաջին բալետային ներկայացումը։
1939 թվականին բալետմաստերն իր կարիերայում առաջին անգամ բալետ է բեմադրել արտասահմանյան ընկերության՝ Մոնտե Կառլո ռուսական բալետի համար՝ «Սատանայի արձակուրդները» (Devil's Holiday)[5]։ Աշտոնը բեմադրություն է դրել նաև կինոյի, դրամատիկական ներկայացումների և օպերային ներկայացումների համար։ 1930-ականներին նա հիմնականում ժամանցային բալետներ է բեմադրել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա ստեղծագործություններն ավելի մռայլ են դառնում։
1940-ականների վերջերին և 1950-ականների սկզբներին աշխատել է տարբեր բալետային խմբերում՝ ստեղծելով երկեր փարիզյան բալետների համար (Le Rêve de Léonor (1949), Բենջամեն Բրիտտենի վարիացիաները Ֆրանկ Բրիջի թեմայով, Նյու Յորք Սիթի բալետի համար՝ «Illuminations»-ը (1950), և Բրիտտենի «Les Britten's Les»-ը)։ Նա պարեր է բեմադրել ֆիլմերի համար, այդ թվում՝ «Հոֆմանի հեքիաթները» (1951) և «Սիրո երեք պատմություններ» (1953), բեմադրել է օպերաներ Գլայդբորնի օպերային փառատոնի և Կովենտ Գարդենի համար[6][7][8][9]։
Աշտոնի երկրորդ լիամետրաժ բալետը «Սիլվյան» էր դե Վալուայի թատերախմբի համար (1952):
1959 թվականին Պարի թագավորական ակադեմիայի կողմից պարգևատրվել է Եղիսաբեթ II-ի մրցանակով, 1962 թվականին բալետի բնագավառում ունեցած վաստակի համար ստացել է ասպետի կոչում, նույն թվականին ստացել է ֆրանսիական Պատվավոր Լեգեոնի շքանշան, իսկ 1963 թվականին՝ Շվեդիայի Դանեբրոգի շքանշան։ 1963 թվականից մինչև 1970 թվականը ղեկավարել է Մեծ Բրիտանիայի Թագավորական բալետի թատերախումբը։
Բեմադրություններ
խմբագրել- 1948 թվականի դեկտեմբերի 23-ին՝ «Սեդլերս-Ուելս բալլե» Կովենտ Գարդենի բեմում Սերգեյ Պրոկոֆևի «Մոխրոտը» (Մոխրոտ՝ Մոյրա Շիրեր, արքայազն՝ Մայքլ Սոմս, ծաղրածու՝ Ալեքսանդր Հրանտ, Մոխրոտի քույրեր՝ Ռոբերտ Հելպմանը և ինքը՝ բալետմաստերը)
- 1949 թվական՝ «Լեոնորի քունը» Բրիտտենի երաժշտությամբ, լիբրետոն, բեմանկարները և կոստյումները՝ Լեոնոր Ֆինիի։
Մատենագիտություն
խմբագրել- Frederick Ashton:a choreographer and his ballets by Zoë Dominic and John Selwyn Gilbert. London:Harrap, 1971. ISBN 024550351X
- Frederick Ashton and his ballets by David Vaughan. London:A. and C. Black, 1977. ISBN 0394410858
- Secret Muses:The Life of Frederick Ashton by Julie Kavanagh. London:Faber, 1996. ISBN 0571143520
- Following Sir Fred’s Steps:Ashton’s Legacy edited by Stephanie Jordan and Andrée Grau. London:Dance Books, 1996. ISBN 1852730471
- A network of Styles:Discovering the Choreographed Movement of Frederick Ashton by Geraldine Morris. University of Surrey, 2000.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Sir Frederick Ashton - Great Choreographer and founder-figure of British ballet(անգլ.) // The Times. — 1988. — ISSN 0140-0460.
- ↑ «Frederick Ashton and His Ballets - 1949». web.archive.org. 2012 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Frederick Ashton and His Ballets - 1950». web.archive.org. 2012 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «ダイヤモンドの種類とその選び方». web.archive.org. 2018 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Frederick Ashton and His Ballets - 1953». web.archive.org. 2012 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ballet.co Ashton pages
- Archive film of Frederick Ashton's Thais Pas de Deux performed by Nina Ananiashvili and David Ananeli in 2010 at Jacob's Pillow
- www.ashtonballets.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Աշտոն» հոդվածին։ |