Ֆրանց Բաբինգեր (գերմ.՝ Franz Babinger, հունվարի 15, 1891(1891-01-15)[1], Վայդեն, Վերին Պֆալց, Բավարիա, Գերմանական ռայխ[1] - հունիսի 23, 1967(1967-06-23)[1], Դուրրաս, Ալբանիա[1]), գերմանացի պատմաբան, արևելագետ, ով զգալի ավանդ է ներդրել հատկապես թյուրքագիտության, օսմանյան կայսրության պատմության ուսումնասիրման բնագավառում։ Նրա գլուխգործոցը համարվում է օսմանյան սուլթան Մեհմեդ II Նվաճողի մասին հեղինակած ծավալուն մենագրությունը, որն առաջին անգամ հրատարակվել է 1953 թվականին, «Մեհմեդ Նվաճողն ու նրա ժամանակը» (Mehmed der Eroberer und seine Zeit) վերնագրով։ Հիշարժան է նաև Բաբինգերի ծանրակշիռ մասնակցությունը իսլամի հիմնարար, կոթողային հանրագիտարանի երկրորդ հրատարակության պատրաստման աշխատանքներին։

Ֆրանց Բաբինգեր
գերմ.՝ Franz Babinger
Ծնվել էհունվարի 15, 1891(1891-01-15)[1]
Վայդեն, Վերին Պֆալց, Բավարիա, Գերմանական ռայխ[1]
Մահացել էհունիսի 23, 1967(1967-06-23)[1] (76 տարեկան)
Դուրրաս, Ալբանիա[1]
մահը պատահարից
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունարևելագետ, թուրքագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
ԱնդամակցությունԲավարիական գիտությունների ակադեմիա և Լինչեի ազգային ակադեմիա
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[2][3]
Պարգևներ
«Վաստակների համար» բավարիական շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Ֆրանցը պատանեկան հասակից հետաքրքրվել է Մերձավոր արևելքով, դեռ դպրոցում սովորելու տարիներին տրիապետել իվրիտին ու պարսկերենին, նամակագրական կապ պահպանել անվանի արևելագետ Իգնաց Գոլդցիերի հետ, մի քանի հոդված լույս ընծայել գիտական ամսագրերում։ Դպրոցից հետո ավարտել է Մյունխենի համալսարանը, որտեղ էլ 1914 թվականին դոկտորական ատենախոսություն է պաշտպանել։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Մերձավոր արևելքում (ըստ որոշ աղբյուրների՝ օսմանյան բանակում)։ Պատերազմից հետո շարունակել է ուսումնառությունը Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմի անվան համալսարանում և 1921 թվականին այդտեղ պաշտպանել իր դոկտորական երկրորդ դիսերտացիան։ Մինչև 1933 թվականը պրոֆեսորի կոչումով աշխատել է Ֆրիդրիխ Վիլհելմի անվան համալսարանում, նացիստների՝ իշխանության գլուխ անցնելուց հետո ստիպված է եղել թողնել աշխատանքը, քանի որ ամուսնացած էր հրեուհու հետ[4]։ Ռումին անվանի արևելագետ Նիկոլայե Յորգայի օգնությամբ Ֆրանց Բաբինգերն աշխատանքի է տեղավորվել Բուխարեստում։ 1948-ից մինչև 1958 թվականը դասախոսել է Մյունխենի համալսարանում։ Թոշակի անցնելուց հետո էլ շարունակել է եռանդուն կերպով զբաղվել գիտա-մանկավարժական աշխատանքով, հոդվածներ, գրքեր հրատարակել։ Մահացել է 1967 թվականին, Ալբանիայում, դժբախտ պատահարի հետևանքով (խեղդվել է գետում)։

Ֆրանց Բաբինգերը Գյոթինգենի[5], Բավարիայի, դեի Լինչեի (Accademia Nazionale dei Lincei) գիտությունների ակադեմիաների, ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ էր։

Աշխատությունների ընտրանի

խմբագրել
  • Die Geschichtsschreiber der Osmanen und ihre Werke. Leipzig 1927
  • Dalmatien und die Adria. Baedeker-Reiseführer|Handbuch für Reisende von Karl Baedeker. Karl Baedeker, Leipzig 1929 – Abschnitt über Albanien, S. 227–250
  • Mehmed der Eroberer und seine Zeit. Weltenstürmer einer Zeitenwende. München 1953 Digitalisat Universitäts- und Landesbibliothek Sachsen-Anhalt (ULB)
  • Aufsätze und Abhandlungen zur Geschichte Südosteuropas und der Levante. 2 Bände, München 1962/66
  • Reliquienschacher am Osmanenhof im XV. Jahrhundert. Zugleich ein Beitrag zur Geschichte der osmanischen Goldprägung unter Mehmed II., dem Eroberer. (Bayerische Akademie der Wissenschaften, Philosophisch-historische Klasse, Sitzungsberichte, Jahrgang 1956, Heft 2) online

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Munzinger Personen (գերմ.)
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. CONOR.Sl
  4. Mariana Hausleitner: Eine Atmosphäre von Hoffnung und Zuversicht. Hilfe für verfolgte Juden in Rumänien, Transnistrien und Nordsiebenbürgen 1940-1944. Berlin 2021. S. 71.
  5. Holger Krahnke: Die Mitglieder der Akademie der Wissenschaften zu Göttingen 1751–2001 (= Abhandlungen der Akademie der Wissenschaften zu Göttingen, Philologisch-Historische Klasse. Folge 3, Bd. 246 = Abhandlungen der Akademie der Wissenschaften in Göttingen, Mathematisch-Physikalische Klasse. Folge 3, Bd. 50). Vandenhoeck & Ruprecht, Göttingen 2001, ISBN 3-525-82516-1, S. 29.

Գրականություն Ֆրանց Բարբինգերի մասին

խմբագրել
  • Deutscher Wirtschaftsverlag AG (Hrsg.): Reichshandbuch der deutschen Gesellschaft. Band 1. Berlin 1931, ISBN 3-598-30664-4
  • Hans-Joachim Kißling: Babinger, Franz. In: Biographisches Lexikon zur Geschichte Südosteuropas. Band 1. München 1974, S. 117
  • Utz Maas: Verfolgung und Auswanderung deutschsprachiger Sprachforscher 1933-1945. Osnabrück 1996, S. 48–50 (aktualisierte Internetfassung)

Արտաքին հղումներ

խմբագրել