Ֆրանսուա Լը Մուան

ֆրանսիացի նկարիչ

Ֆրանսուա Լըմուան կամ Ֆրանսուա լը Մուան (François Lemoyne կամ François Le Moine, fʁɑ̃swa ləmwan, 1688[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - հունիսի 4, 1737(1737-06-04)[1][4][5][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), 18-րդ դարի առաջին կեսի ֆրանսիացի նկարիչ, ռոկոկո ոճի ներկայացուցիչ։ Եղել է Հռոմեական մրցանակի (Prix de Rome) դափնեկիր, կերպարվեստի և քանդակագործության ակադեմիայի պրոֆեսոր, Լուի 15-րդ թագավորի պալատի թիվ մեկ նկարիչ (Premier peintre du Roi)։ Նրա առավել աչքի ընկած սաներից էին Շառլ-Ժոզեֆ Նատուարը, Ֆրանսուա Բուշեն[7][8]։

Ֆրանսուա Լը Մուան
ֆր.՝ François Lemoyne
Ծնվել է1688[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Վախճանվել էհունիսի 4, 1737(1737-06-04)[1][4][5][…]
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
ԿրթությունԳեղանկարի և քանդակի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, դասախոս և փաստաբան
Ոճռոկոկկո
Ժանրպատմական գեղանկարչություն
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչLouis Galloche?
ԱշակերտներՇառլ-Ժոզեֆ Նատուար, Շարլ-Միշել-Անժ Շալ, Donat Nonnotte?, Ֆրանսուա Բուշե և Jean-Jacques Caffieri?
Պարգևներ
ՊաշտոնԹագավորի առաջին նկարիչ
 François Lemoyne Վիքիպահեստում
Վեներան և Ադոնիսը, 1729, Ստոկհոլմի Ազգային թանգարան
ժամանակը փրկում է կեղծիքից ու նախանձից (1737). այս աշխատանքն ավարտել է ինքնասպանություն գործելուն նախորդած օրը

Ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում Լըմուանը պայքարել է, որ համարվի Շառլ լը Բրյունի ավանդույթների արժանավոր շարունակողը, իր սերնդի առաջատար նկարիչը. տիտղոսներ, որոնց համար մարտնչում էր նաև նրա մրցակիցը՝ Ժան-Ֆրանսուա դը Տրուան (1679–1752)[9]։ Լըմուանի տաղանդը, որ առավել նշանակալի կերպով արտացոլվել է Վերսալի պալատի պատկերազարդումներում, նրան արժանացրել է իր ժամանակակիցների կողմից տրված «նոր Շառլ լը Բրյուն» պատվանունին։

Կենսագրություն խմբագրել

Մանուկ հասակում աշակերտել է իր խորթ հորը՝ դիմանկարիչ Ռոբեր լը Վրակ դը Տուռնիերին։ 13 տարեկանից ուսանել է կերպարվեստի և քանդակագործության ակադեմիայում, 1718 թվականին ընտրվել այդ ակադեմիայի անդամ, 1733 թվականին ստացել պրոֆեսորի կոչում։ 1723-1724 թթ. ճամփորդել է Իտալիայում, ուսումնասիրել իտալացի վարպետների աշխատանքները, առանձնապես տպավորվել Կոռեջոյի արվեստով[10]։

Ֆրանսուա Լըմուանն ստեղծել է կրոնական ու առասպելաբանական թեմաներով գեղանկարներ, դեկորատիվ կոմպոզիցիաներ, որոնցից հիշարժան են հատկապես Սեն Սյուլպիսի եկեղեցու և Լուվրի թանգարանի Հերակլեսի սրահի առաստաղների պատկերազարդումները[11]։ Ընդ որում՝ դրանցում զգացվում է Ռուբենսի և վենետիկյան դպրոցի նկարիչների ազդեցությունը։ Առասպելաբանական թեմաներով կերտված լավագույն գեղանկարներից են համարվում «Հերակլեսն ու Օմֆալան», «Վեներան և Ադոնիսը»[12], «Վեներայի լոգանքը»[13], «Պերսևսն ու Անդրոմեդան»[14]. այս աշխատանքներում էլ աչքի է զարնում Վերոնեզեի, Կոռեջոյի, Պիետրո դա Կորտոնայի ազդեցությունը[15]։

Կնոջ վաղաժամ մահվան պատճառած ապրումների և գերհոգնածության հետևանքով Ֆրանսուա Լըմուանի հոգեկանը խախտվել է, և նա 1737 թվականին՝ 49 տարեկան հասակում, ինքնասպանությամբ վերջ է տվել իր կյանքին։

Ստեղծագործությունների ընտրանի խմբագրել

  • Ռութը և Բուզը (1711). այս աշխատանքի համար արժանացել է Հռոմեական մրցանակի[9]
  • Սուրբ Հովհաննես Մկրտիչը անապատում, գտնվում է Նանտի տաճարում[9]
  • Պերսևս և Անդրոոմեդա (1723), ներկայումս գտնվում է Ուոլեսի հավաքածուում (Լոնդոն)[16]
  • Հերակլեսն ու Օմֆալան (1724), Լուվր
  • Սցիպիոնի իշխանությունը (1727). այս աշխատանքի համար արժանացել է մ շարք պարգևների
  • Louis XV donnant la Paix à l'Europe, Վերսալի պալատի Խաղաղության սրահ (1727)
  • Ավետում (1727), ներկայումս գտնվում է Վինչեստերի քոլեջում[17][18]
  • Նարցիս (1728)
  • Վեներան և Ադոնիսը (1729)
  • Վերսալի պալատի Հերակլեսի սրահի առաստաղը (1736)
  • Դիանա
  • Նիմֆեր
  • Փարիզի Սեն Սյուլպիս եկեղեցու և Սեն Ժերմեն դե Պրե աբբայության պատկերազարդումները
  • ժամանակը փրկում է կեղծիքից ու նախանձից (1737), ներկայումս գտնվում է Ուոլեսի հավաքածուում (Լոնդոն)[19]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 François Lemoyne
  3. 3,0 3,1 Fran?ois Lemoyne
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  6. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  7. Plock, Phillippa (2011). «Time Uncovering Truth». Waddesdon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  8. . «wikiart.org/en/francois-lemoyne». {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  9. 9,0 9,1 9,2 Wakefield, David (1984). French Eighteenth-Century Painting. London: Gordon Fraser. էջեր 42–43.
  10. Conisbee, Philip. Review of François Le Moyne and His Generation, 1688-1737, by Jean-Luc Bordeaux, The Burlington Magazine 127, no. 993 (1985): 908-09.
  11. bokref |redaktör=Carlquist, Gunnar |år=1933 |titel=Svensk uppslagsbok. Bd 16 |utgivningsort=Malmö |utgivare=Svensk Uppslagsbok AB |sid=1205
  12. Nationalmuseum de Stockholm.
  13. Musée de l'Ermitage.
  14. Wallace Collection (musée)|Wallace collection.
  15. Les Goncourt diront : « Le corps d’Omphale est une merveille, le lumineux divin de la peau, son rayonnement satiné, tout ce qu’il y a de douillet, de tendre, de délicat dans la gloire d’un corps de femme nue que le jour modèle… et le corps ardent de Dieu fait encore plus ressortir cette beauté… on comprend qu’un tel peintre fut le maître de Boucher ».
  16. «Wallace Collection Online - Perseus and Andromeda». wallacelive.wallacecollection.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  17. Rowell, Christopher (2019 թ․ հուլիս). «François Lemoyne, The Annunciation, 1727». In Foster, Richard (ed.). 50 Treasures from Winchester College. SCALA. էջ 100. ISBN 9781785512209.
  18. «Museum Masterpiece Returns». winchestercollege.org. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
  19. «Wallace Collection Online - Time Saving Truth from Falsehood and Envy». wallacelive.wallacecollection.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.

Գրականություն խմբագրել

[անգլ.] / Jean-Luc Bordeaux. — Neuilly-sur-Seine : Arthena, 1984. — 208 p., [142] p. fig. — ISBN 2-903239-04-5. — OCLC 898806358.

[фр.] : en 4 vol. / par M.*** de la Sociétes royales des sciences de Londres & de Montpellier. — Nouvelle édition, revue, corrigée & augmentée de la vie de plusieurs peintres. — Paris : De Bure l'aîné, 1762. — Vol. 4. — P. 417–428. — 494 p. — OCLC 1038762407.

[фр.] / par Paul Mantz. — Paris : A. Quantin, 1880. — 194 p. : ill., 31 plates, portr.

  • Salmon X. François Lemoyne à Versailles : catalogue de l'exposition, Musée national du Château de Versailles, 14 mai — 12 aout 2001 / Xavier Salmon. — Paris : Gourcuff, 2001. — 69 p. : ill. en noir et en coul., couv. ill. en coul. — ISBN 2-909838-57-9. — OCLC 921062577.
Բառարաններ և հանրագիտարաններ
  • Власов В. Г. Лемуан // Стили в искусстве : Архитектура, графика. Декоративно-прикладное искусство. Живопись, скульптура : словарь : в 3 т. / В. Г. Власов. — СПб. : Кольна, 1996. — Т. 2 : Словарь имён : А—Л. — С. 496–497. — 543 с., [8] л. ил. : ил. — ISBN 5-88737-005-X. — OCLC 605179863.
  • Кудрикова С. Ф. Франция. XV–XVIII века : биографический словарь / С. Ф. Кудрикова; автор статьи о Пуссене С. М. Даниэль. — СПб. : Азбука-Классика, 2010. — С. 142, 156, 240, 336, 345, 364, 426, 428, 447–452, 480, 508, 524. — 588, [2] с. : ил., цв. ил., портр. — (Художники Западной Европы). — ISBN 978-5-9985-0610-9.
  • «Лемуан, Франсуа». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Bénézit E. Le Moine ou Le Moyne (François) // Dictionnaire critique et documentaire des peintres, sculpteurs, dessinateurs et graveurs de tous les temps et de tous les pays, par un groupe d'écrivains spécialistes français et étrangers :

[фр.] : en 10 vol. / entièrement refondue, revue et corrigée sous la direction des héritiers de E. Bénézit. — Nouvelle edition. — Paris : Gründ, 1976. — T. 6 : Jacobs — Loyer. — P. 569–570. — 778 p. — ISBN 2-7000-0154-0. — OCLC 1033658594.

[անգլ.] : in 34 vol. / edited by Jane Turner. — New York : Grove's Dictionaries, 1996. — Vol. 19 : Leather to Macho. — P. 142–143. — XII, 900 p. : ill. — ISBN 1-884446-00-0. — Կաղապար:LCCN. — OCLC 1033643331.

  • Vollmer H. Lemoyne (Le Moine), François / H. V. // Thieme-Becker :

[нем.] : unter Mitwirkung von etwa 400 Fachgelehrten bearbeitet und redigiert von H. Vollmer, B. C. Kreplin, J. Müller, L. Scheewe, H. Wollf, O. Kellner : in 37 Bd. / herausgegeben von Hans Vollmer. — Leipzig : E. A. Seemann, 1929. — Bd. 23 : Leitenstorfer — Mander. — S. 30–31. — 608 S. — OCLC 165485976.

Տեղեկատու գրականություն
  • Freitag W. M. Art Books: A Basic Bibliography of Monographs on Artists / Wolfgang M. Freitag, ed.. — 2nd ed. — New York, London : Garland Publishing, 1997. — P. 224. — XXVI, 542 p. — (Garland Reference Library of the Humanities ; vol. 1264). — ISBN 0-8240-3326-4. — Կաղապար:LCCN. — OCLC 919978279.
  • Cours sur la peinture du XVIIIe, 2006, Université Nancy 2
  • Xavier Salmon : François Lemoyne à Versailles, Gourcuff, Paris 2001, 2-909838-57-9
  • Jean-Luc Bordeaux, Francois Le Moyne ( 1688–1737) and His Generations, published in 1984-1985 jointly by the Getty Trust and the Louvre Arthena. ( reviewed by the late Philip Conisbee in the Burlington Magazine in 1985.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Լը Մուան» հոդվածին։