Իդեալ (կատարելատիպ, մտատիպար), այնպիսի մտապատկեր կամ պատկերացումների համակարգ, որոնցում արտահայտվում են անձի բարոյական, գեղագիտական, հասարակական ըմբռնումների և կատարելության մասին պատկերացումները։ Եթե իդեալն անձի համար դառնում է նաև նպատակ, ապա ակտիվացնում է նրան, որոշակի ուղղվածություն է հաղորդում նրա գործունեությանը։ Իդեալները կարող են մարդու համոզմունքների հիմնական բաղադրիչները դառնալ։

Իդեալականացում խմբագրել

Որևէ անձի կամ այլ երևույթի՝ երևակայության մեջ իրականից ավելի բարձր հատկություններով, բարեմասնություններով օժտելը, նրան դրական գծեր վերագրելը։ Սովորաբար իդեալականացնում են այն անձին (կամ խումբը), որոնց հետ հոգեբանական նույնականացում (իդենտիֆիկացիա) են ապրում։ Իդեալականացումը սովորական երևույթ է սիրո առկայության դեպքում։

Աղբյուրներ խմբագրել

  • Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240.


 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Իդեալ հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 310