Ֆրանչեսկո Լանդինի կամ Լանդինո (իտալերեն՝ Francesco Landini, 1325[1][2][3][…], Ֆիեզոլե, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա - սեպտեմբերի 2, 1397(1397-09-02)[1][4][5][…], Ֆլորենցիա), իտալացի կոմպոզիտոր, բանաստեղծ, երգիչ, երգեհոնահար, իտալական Արս նովա (լատ.՝ Ars nova) կոմպոզիցիոն նոր տեխնիկայի խոշոր կոմպոզիտոր։

Ֆրանչեսկո Լանդինի
Francesco Landini, Squarcialupi Codex, page 246.jpg
Բնօրինակ անունիտալերեն՝ Francesco Landini
Ծնվել է1325[1][2][3][…]
Ֆիեզոլե, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա
ԵրկիրBandiera Firenze Calcio Storico.svg Ֆլորենցիայի Հանրապետություն
Մահացել էսեպտեմբերի 2, 1397(1397-09-02)[1][4][5][…]
Ֆլորենցիա
ԳերեզմանՍան Լորենցո տաճար
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, աստղագուշակ, նվագարանների վարպետ, երգիչ, երգեհոնահար և lutenist
Գործիքներերգեհոն
Commons-logo.svg Francesco Landini Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Վազարիի սխալ վկայության համաձայն երկար ժամանակ Լանդինիի հայրը համարվել է նկարիչ Յակոպո դել Կազենտինոն՝ Ջոտտոյի աշակերտը։ Լադինին 6 տարեկանում կորցրել է տեսողությունը ջրծաղիկ հիվանդության պատճառով։ Հետագայում ստացել է Չիեկո (Chieko - կույր մարդ) մականունը։ Բացի այդ, նրա ժամանակակիցները նրան անվանել են Ֆրանչեսկո դելի Օրգանի (իտալերեն՝ Francesco degli Organi), քանի որ նա կարողացել է վարպետորեն երգեհոն նվագել, նորոգել և կարգավորել այն[6]։

Լանդինիի կենսագրությունը մեզ է հասել Ֆիլիպո Վիլանիի հեղինակած «Ֆլորենցիա քաղաքի սկզբի գիրքը և հայտնի քաղաքացիներ» (լատ.՝ Liber de origine civitatis Florentiae et eiusdem famosis civibus) երկհատոր տարեգրության շնորհիվ։ Ըստ այդ վկայության Լանդինին սկսել է վաղ հասակում է երաժշտություն ուսումնասիրել [Ն 1], որպեսզի «ինչ-որ չափով մխիթարություն գտնի՝ մեղմի հավերժական գիշերվա սարսափը»։ Նրա երաժշտական զարգացումը ընթացել է հիանալի արագությամբ և զարմացրել շրջապատին բազմաթիվ գործիքների կառուցվածքի մասին իր գերազանց գիտելիքներով (այնպես, ասես աչքով տեսած լիներ), որոնց շնորհիվ նա կատարելագործել և նոր տեսակներ է հորինել։ Տարիների ընթացքում Ֆրանչեսկո Լանդինին գերազանցել է բոլոր իր ժամանակակից երաժիշտներին, ովքեր ապրում էին Իտալիայում։ Լանդինին ստացել է բազմակողմանի հումանիտար կրթություն։ Նա գիտեր քերականություն, փիլիսոփայություն, պոեզիա, աստղագուշակություն։ Կոմպոզիտորը երաժշտություն է սովորել Ֆլորենցիայի վարպետներից[7]։

Չնայած այն հանգամանքին, որ Լանդինին դեռ կոմպոզիտոր չէր[Ն 2], սակայն թագադրվել է որպես Կիպրոս կղզու արքայական բանաստեղծ[Ն 3]: Նրա կյանքն ու ստեղծագործությունն առաջին հերթին կապված են Ֆլորենցիայի հետ, որտեղ նա ծառայում էր որպես քահանա և աշխատում էր որպես Սան Լորենցո եկեղեցու երգեհոնահար։ Նրա ստեղծագործությունները, որոնք մարմնավորում են այդ ժամանակի հումանիզմը, ընդարձակությունն ու էկլեկտիզմը, արտացոլում են կրոնական և աշխարհիկ երաժշտության ստեղծման ավանդույթները[8]։

ՃանաչումԽմբագրել

Լանդինիի համբավն 1380-ական թվականներին արդեն խավարեցրել էր իտալացի իր բոլոր ժամանակակիցների հաջողությունները։ 15-րդ դարի սկզբին կազմած ձեռագրերի ժողովածուն (իտալերեն՝ Codex Faenza) ներառում է Յակոբո Բոլոնսկիի 23, Ջովանի Ֆլորենցկիի 19 (իտալերեն՝ Giovanni da Firenze), Մագիստր Պիերոյի (իտալերեն՝ Maestro Piero) 9, Գերալդերո Ֆլորենտիսկոյի (իտալերեն՝ Gherardello da Firenze) և Դոնատա Ֆլորենտիսկոյի (իտալերեն՝ Donato da Cascia ) 5, Բարտոլինո Պադուանսկի (իտալերեն՝ Bartolino da Padova) 2 ստեղծագործություններ, իսկ Լանդինիի 86 կոմպոզիցիաներ։

Հայտնի է, որ Ֆլորենցիայում Լանդինին շատ է շփվել բանաստեղծների հետ, երաժշտություն է գրել Ֆրանկո Սակետտիի տեքստերի հիման վրա։ Նա ինքն էր գրում պոեզիա, մասնակցում փիլիսոփայական քննարկումներին[Ն 4]: Այս կապակցությամբ հետաքրքիր հատված է Ջnվանի Գերարդիի «Ալբերտի դրախտային վիլայից» վեպը[Ն 5], որը պարունակում է ինչպես վերլուծություններ, այնպես էլ քաղվածքներ ականատեսի վկայություններից։ Այդ վկայություններում նկարագրված են իրադարձություններ, որոնք թվագրվում են1389 թվականին[9]։

  Իլ Պարադիզո (իտալերեն՝ Il Paradiso Դրախտ) հարուստ վիլայում հավաքված հասարակությունում Լանդինին պոպոլանների (ժողովրդի) կուսակցության ներկայացուցիչների շարքում էր, ովքեր գնահատում էին Դանթեն և իտալական ժողովրդական պոեզիան, արտասանեց իր լատինական բանաստեղծությունները՝ ի պաշտպանություն յոթ ազատ արվեստների, իսկ հետո ներկաները երգեցին և պարեցին նրա երգեհոնային նվագի ներքո։
- :
 


Վեպում հիշատակվում են նաև Բարդոլինո Պադուանացու և Նիկոլո Պերուջիացու անունները (իտալերեն՝ Niccolò da Perugia), ինչը պատմածին հաղորդում է կոնկրետություն ու հավաստիություն։

Պատմաբան Ջիովանի Վիլանիի եղբորորդին՝ Ֆիլիպո Վիլանին իր գրքում (Liber de origine atternisciation Florentiae et eiusdem famosis civibus), որը գրված է լատիներենով և Լանդինիի մահից անմիջապես հետո (1396), Լանդինիին բնութագրել է` որպես մեծ երաժիշտ, ով հաճախ երգել և նվագել է շարժական երգեհոնով (organum), ինչպես նաև շատ այլ գործիքների վրա, ներառյալ տավիղը, ռեբաբ (լատ․՝ rebeca), լյուտնյա, գիտերն (quintaria), երկար ֆլեյտա (avena), տիբիա (tibia): Վիլանին անդրադարձել է նաև Լանդինիի հորինած բազմալար գործիքին, որը նա ստեղծել էր լյուտնյայի և քանունի կոմբինացիայով և անվանել է «սեռենա սեռենառում» (իտալերեն՝ serena serenarum):

Ֆրանչեսկո Լանդինիի եղբորորդին ազդեցիկ ֆլորենտացի հումանիստ և փիլիսոփա Քրիստոֆորո Լանդինոն է[8]։

Ստեղծագործության բնութագրերԽմբագրել

Լանդինիին որոշ աղբյուրներում անվանել են Բոլոնիայի Յակոպո Բոլոնսկու հետևորդ և աշակերտ։ Սակայն Ֆլորենցիայում Բոլոնսկու գտնվելու և Ֆրանչեսկո Լանդինիի ստեղծագործության արվեստ սովորեցնելու մասին տեղեկություններ չեն եղել։ Այդ վարկածը քիչ հավանական է։ Բացի այդ Ֆլորենցիայի երաժշտարվեստի դպրոցն առանձին դպրոց է եղել։

ՍտեղծագործություններԽմբագրել

Ֆրանչեսկո Լանդինիի երաժշտական ​​ժառանգությանն են վերագրվում բազմաթիվ ստեղծագործություններ՝ բացառելով անանուն հեղինակների գործերը և նմանակումները, որոնք վերագրվել են նրան։ Դրանք են՝

  • 9 երկձայնանի մադրիգալ
  • 2 եռաձայն մադրիգալ
  • 1 կանոնավոր եռաձայն մադրիգալ
  • 1 եռաձայն վիրելե[Ն 6]:
  • 1 եռաձայն կաչա[Ն 7]:
  • 91 երկձայն բալլատա[Ն 8]
  • 49 եռաձայն բալլատ, որոնցից ութը մատչելի են նաև երկու մասից բաղկացած տարբերակներում
  • 1 եռաձայն մոտետ
  • 3 ֆրագմենտ մոտետներ

Լանդինիի մնացած ստեղծագործությունների ամբողջական ցուցակը հասանելի է medieval.org կայքում[10]։

ԸնդունելությունԽմբագրել

Լանդինիի ստեղծագործությունները միջնադարյան և հետագա երաժշտության փառատոների անբաժան մասն են կազմում։ Հնագույն երաժշտական ​​անսամբլերը հաճախ իրենց ծրագրերում ընդգրկում են կոմպոզիտորի մշակումները։ Քանի որ Լանդինիի ստեղծագործությունները կատարման համար բարդ են համարվում, գործիքավորելիս երբեմն դրանք նշանակալիորեն պարզեցվում են։ Լանդինիի այցեքարտը մեր ժամանակներում հանդիսանում է «Ահա և գարունը» (իտալերեն՝ Ecco la primavera) երկձայնանի բալատան[11]։

Լանդինիի երաժշտությունը կատարող հայտնի անսամբլների շարքում են Գոթական ձայներ, Մանրաբան, «Անանուն 4» (անգլ.՝ Anonymous 4), Hortus Musicus իտալերեն՝ La Reverdie, իտալերեն՝ Alla Francesca, իտալերեն՝ L’Arpeggiata և այլն։

ՆշումներԽմբագրել

  1. Լադինին նախ երգել է, իսկ հետո լարային գործիքների ու երգեհոնի վրա նվագել։
  2. Լանդինին սկսել է գրել մոտավորապես 1360-ական թվականների կեսերին։
  3. Կոմպոզիտորի թագադրումը տեղի է ունեցել1365 թվականին Վենետիկում, Պետրարկի ներկայությամբ։
  4. Լանդինիի հակառակորդների թվում էր Կոլուչիո Սալուտատին
  5. Ռուսաստանում Ջnվանի Գերարդիի փիլիսոփայական վեպը ուսումնասիրել և թարգմանել է Ալեքսանդր Վեսելովսկին։
  6. Վիրելեն հնացած ուղղագրություն է, հին ֆրանսիական բանաստեղծական ձև, երեք տողանոց նույն հանգավորությամբ և երգչախմբով։
  7. Կաչան XIV-XV դարի սկզբի բանաստեղծական և երաժշտական ձև է Իտալիայում, Արս նովայի անգլ.՝ Ars nova շրջանի աշխարհիկ երաժշտության ամենահայտնի ժանրերից մեկը։
  8. Բալլատան XIII-XV դարի սկզբի բանաստեղծական և երաժշտական ձև է Իտալիայում, Արս նովայի անգլ.՝ Ars nova շրջանի աշխարհիկ երաժշտության ամենահայտնի ժանրերից մեկը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 CONOR.Sl
  3. 3,0 3,1 Երաժշտություն (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  6. «Die Musik des Mittelalters»։ Laaber-Verlag։ 1991։ Վերցված է 2020-12-25 
  7. Fiori, Alessandra, 1962- (2004)։ «Francesco Landini»։ Epos։ Վերցված է 2020-12-25 
  8. 8,0 8,1 Chiappinelli, Anna. (cop. 2007)։ «La dolce musica nova di Francesco Landini : (una favola medievale)»։ Sidereus Nuncius։ Վերցված է 2020-12-25 
  9. Hoppin, Richard H.։ «Medieval music»։ Վերցված է 2020-12-25 
  10. «Francesco Landini: Works List & Discography»։ www.medieval.org։ Վերցված է 2020-12-25 
  11. «Francesco Landini: "Ecco la primavera" - YouTube»։ www.youtube.com։ Վերցված է 2020-12-25 

Արտաքին հղումներԽմբագրել