Բազիլիկա Սան Լորենցո
Բազիլիկա Սան-Լորենցո (իտալերեն՝ Basilica di San Lorenzo), ամենամեծ և ամենահին եկեղեցիներից մեկը, որը գտնվում է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի կենտրոնական մասում։ Այստեղ առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, այնուհետև 11-րդ դարում այն վերակառուցվեց ռոմանական ոճով։ Վերածննդի ոճով ժամանակակից եկեղեցական շինությունը կառուցվել է 15-րդ դարում հանրաճանաչ ճարտարապետ Ֆիլիպո Բրունելլեսկիի կողմից։ Ներսից տաճարը զարդարում են արվեստի բազմաթիվ ստեղծագործություններ. Դոնատելլոյի երկու ամբիոնների աշխատանքները, հին կտրվածքների ձևավորումները, Վերոկկիոյի Պիերոյի և Ջովաննի Մեդիչիի սարկոֆագը, Միքելանջելոյի Մեդիչիի դամբարանը։
Այստեղ հանգչում են Մեդիչի ընտանիքի ամենահայտնի անդամները՝ սկսած Կոզիմոյից մինչև Կոզիմո 3-րդը։
Պատմություն Խմբագրել
Սան Լորենցիոյի տաճարը հիմնվել է 393 թվականին։ Սան Լորենցոյի աղոթատունը ընդարձակ/մոտ 11 մետր/ քառակուսի սենյակ է՝ ծածկված գմբեթով։ 11-րդ դարում տաճարը վերակառուցվել է ռոմանական ոճով, իսկ 15-րդ դարում Բազիլիկան կրկին վերանորոգվել է։ Մասնավորապես, Կոզիմո Մեդիչիի պատվերով Բրունելլեսկին վերակառուցեց հին սոկրիստին։
Ավելի ուշ, Միքելանջելոյի նախագծով, տրանսեպտի մյուս կողմից Լորենցոյի և Ջուլիանո Մեդիչիի գերեզմաններով վերակառուցվեց Նոր Սակրիստիան և կառուցվեց Լաուրենցիանի գրադարանը։ Լեվ 10-րդ Հռոմի պապը հանձնարարեց Միքելանջելոյին եկեղեցու երեսպատումը, բայց աշխատանքն այդպես էլ չկատարվեց։ 17-րդ դարում եկեղեցում կառուցվեց մեծ գմբեթով արքայազների կապելլան։
Արքայազների կապելլան. Մեդիչի ընտանիքի հերցոգական ճյուղի գրեթե բոլոր անդամները թաղված են աճյունախորշում։ Մատտեո Նիջետտին 1604 թվականին սկսեց ձևավորել արքայազների կապելլան։ Կապելլայում տեղադրված են մարմարյա զարդարանքներ և խճանկարներ, որոնց վրա տեղադրված են Տոսկանիայի Հերցոգության քաղաքների զինանշանները։ Կապելլան այդպես էլ չկառուցվեց։ Քանդակների համար նախատեսված գրեթե բոլոր խորշերը դատարկ են։ Տեղադրվել են միայն երկու քանդակ՝ Ֆերդինանդ 1-ի և Կոզիմո 2-րդ Մեդիչիի։ Կապելլայի նկարազարդումները կատարվել են Պիերո Բենվենուտի կողմից 1826 թվականին։ Կոզիմո Մեդիչիի գերեզմանը գտնվում է կապելլայի խորանի կողքին։ Սան Լորենցիոյի եկեղեցու տարածքում ըստ Assassin's Creed II[4]. խաղի սյուժեի տեղի է ունեցած գործողությունների ժամանակ գլխավոր հերոսը մտնում է եկեղեցու բակ, որպեսզի գտնի և սպանի քաղաքի իշխանությունը զավթած կուսակրոն Ջիրոլամո Սավոնարոլի պաշտպանին։ Կարճատև խոսակցությունից հետո հանցագործը բարձրանում է տանիք, հասնում և սպանում է նրան։
Գրականություն Խմբագրել
- Флоренция. История, искусство, фольклор. «Бекоччи Эдиторе», Флоренция, 2000.
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://vocab.getty.edu/page/cona/700000163
- ↑ Sistema Cultura
- ↑ dati.beniculturali.it — 2014.
- ↑ assassinscreed.wikia.com(անգլ.)