Ջոտտո դի Բոնդոնե
Ջոտտո դի Բոնդոնե (իտալերեն՝ Giotto di Bondone, 1267[1], 1276[1] կամ 1266[2], Վիկիո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[3][4][2] - հունվարի 8, 1337[4][2], Ֆլորենցիա[5][4][2]), նախավերածննդյան շրջանի իտալացի նկարիչ և քանդակագործ։
Ջոտտո դի Բոնդոնե իտալերեն՝ Giotto di Bondone | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Giotto di Bondone |
Ծնվել է | 1267[1], 1276[1] կամ 1266[2] |
Ծննդավայր | Վիկիո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[3][4][2] |
Մահացել է | հունվարի 8, 1337[4][2] |
Վախճանի վայրը | Ֆլորենցիա[5][4][2] |
Քաղաքացիություն | ![]() |
Ուսուցիչ | Չիմաբուե[6] |
Ստեղծագործություն(ներ) | Scrovegni Chapel?, Saint Stephen?, Ջոտտո զանգակատուն և Giotto's O? |
Ոճ | Պրոտոռենեսանս[3] և Գոթիկա[3] |
Ժանր | հոգևոր արվեստ[7], այլաբանություն[7] և դիցաբանական գեղանկարչություն[7] |
Մասնագիտություն | նկարիչ, ճարտարապետ, քանդակագործ, muralist և դիզայներ |
Գործունեությունը | նկարիչ քանդակագործ։ |
Ծնողներ | հայր՝ Bondone? |
Զբաղեցրած պաշտոններ | պալատական նկարիչ |
![]() |
Նա նոր մշակույթի ներկայացուցիչ էր։ Եղել է ճարտարապետ, քանդակագործ, պոետ, սակայն ամենանշանակալի[փա՞ստ] ներդրումը կատարել է գեղանկարչության մեջ։ Նա առաջիններից է, որ ստեղծել է մարդու տիպական կերպարը` իր առջև խնդիր դնելով մոդելավորված լույսի և ստվերի միջոցով ստանալ պլաստիկ ծավալի կշռելիություն և ռեալ, հավասարաչափ տարածության վերարտադրություն։
Մոտավորապես 1309 թվականին Ջոտտոն զարդանկարում է Պադուա քաղաքում գտնվող Կապելլա դել Արենա եկեղեցու պատերը։ Որմնանկարները ներկայացնում են Քրիստոսի կյանքի ողջ ուղին՝ սկսած նրա նախնիների պատմությունից։ Ավելի նշանակալի նկարներից է «Հուդայի համբույրը»։ Նկարի կենտրոնում առաքյալներից ու զինվորներից առաջանում են դեպի դիտողը Քրիստոսը և Հուդան։ Քրիստոսը պատկերված է վեհ և գեղեցիկ։ Նրա լարված հայացքը լի է զայրույթով և կշտամբանքով։ Վանելու աստիճան այլանդակ է Հուդան։ Նույն կապելլայի որմնանկարներից է նաև «Հովակիմի վերադարձը հովիվների մոտ», «Սուրբ Ղազարի հարությունը» և «Ողբ առ Քրիստոս»-ը։
1307 թվականին նրան նշանակում են Ֆլորենցիայում կատարվող բոլոր գեղարվեստական աշխատանքների ղեկավար։ Լեոնարդո դա Վինչին ասել է նկարչի մասին հետևյալ խոսքերը. «Ջոտտոն գերազանցեց ոչ միայն իր ժամանակակիցներին, այլև մի քանի դար առաջ անցավ նրանցից»։
ՊատկերասրահԽմբագրել
Ուղեկցող ֆիգուրներ, Հանդիպում Ոսկե դարպասի մոտ կտավ Arena Chapel (ca. 1305)
Դանթե Ալիգիերի, Բարգելոյի մատուռ, Ֆլորենցիա (14-րդ դար)
Խաչելություն, Musée des Beaux-Arts de Strasbourg, մոտ. 1320-1325
Մադոննա Օնիսանտի, Ուֆիցի պատկերասրահ (մոտ. 1310)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.nationalgallery.org.uk/artists/giotto
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 https://en.isabart.org/person/58834
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://www.britannica.com/biography/Giotto-di-Bondone
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 https://doi.org/10.1093/gao/9781884446054.article.T032431
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.britannica.com/biography/Giotto-di-Bondone/Santa-Croce-frescoes
- ↑ https://medium.com/@danielledemoraes21/cimabue-il-maestro-di-giotto-5efed21bfc28
- ↑ 7,0 7,1 7,2 https://rkd.nl/explore/artists/31840