Ֆրանչեսկո Բրիոսկի

իտալացի մաթեմատիկոս

Ֆրանչեսկո Բրիոսկի (իտալ.՝ Francesco Brioschi, դեկտեմբերի 22, 1824(1824-12-22)[1][2][3][…], Միլան, Ավստրիական կայսրություն[3] - դեկտեմբերի 13, 1897(1897-12-13)[1][3], Միլան, Իտալիայի թագավորություն[3]), իտալացի մաթեմատիկոս։

Ֆրանչեսկո Բրիոսկի
իտալ.՝ Francesco Brioschi
Ծնվել էդեկտեմբերի 22, 1824(1824-12-22)[1][2][3][…]
Միլան, Ավստրիական կայսրություն[3]
Մահացել էդեկտեմբերի 13, 1897(1897-12-13)[1][3] (72 տարեկան)
Միլան, Իտալիայի թագավորություն[3]
ԳերեզմանՄիլանի մոնումենտալ գերեզմանատուն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, պրոֆեսոր, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Պավիայի համալսարան, Պադովայի համալսարան, Միլանի համալսարան և Միլանի պոլիտեխնիկական համալսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկա[4] և քաղաքականություն[4]
Պաշտոն(ներ)Իտալիայի թագավորության սենատոր և Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[3]
Ալմա մատերՊավիայի համալսարան (1845)[5] և Պադովայի համալսարան
Գիտական աստիճանդափնեկիր[6]
Տիրապետում է լեզուներինիտալերեն[1][4]
Գիտական ղեկավարԳաբրիո Պիոլա և Անտոնիո Մարիա Բորդոնի[7]
Եղել է գիտական ղեկավարLuigi Cremona?[8], Eugenio Beltrami?[9] և Felice Casorati?[10]
Պարգևներ
Սրբեր Մավրիկիոսի և Ղազարի շքանշան Սավոյի քաղաքացիական շքանշան Commander of the Order of Christ և grand officer of the Order of the Crown of Italy
 Francesco Brioschi Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Բրիոսկին ծնվել է Միլանում 1824 թվականին։ 1847 թվականին ավարտել է Բոռոմեո քոլեջը։ 1850 թվականից Պավիայի համալսարանում դասավանդել է վերլուծական մեխանիկա։ 1861 թվականին Իտալիայի միավորումից հետո ընտրվել է Իտալիայի խորհրդարանի պատգամավոր, ապա երկու անգամ նշանակվել Իտալիայի կրթության նախարարության քարտուղար։ 1863 թվականին հիմնադրել է Միլանի պոլիտեխնիկական համալսարանը, որտեղ աշխատել է մինչև մահը. դասավանդել է հիդրավլիկա, վերլուծական մեխանիկա և շինարարական տեխնիկա։ 1865 թվականին ընդգրկվել է Թագավորության Սենատում։ 1870 թվականին դարձել է Լինչեի ազգային ակադեմիայի անդամ, 1884 թվականին՝ Լինչեի ազգային ակադեմիայի նախագահ Քվինտինո Սելլայի պաշտոնավարման ավարտից հետո։ Ղեկավարել է Il Politecnico (Պոլիտեխնիկական համալսարան), 1867-1877 թվականներին՝ Annali di Matematica Pura ed Applicata (Մաքուր և կիրառական մաթեմատիկայի տարեգրություն)։ Մահացել է Միլանում 1897 թվականին։

 
Բրիոսկիի գերեզմանաքարը Միլանի մոնումենտալ գերեզմանատանը

Ստեղծագործություններ

խմբագրել

Պարգևներ

խմբագրել
  •   Սրբեր Մավրիկիոսի և Ղազարի շքանշան
  •   Սավոյի քաղաքացիական շքանշան
  •   Իտալիայի թագի շքանշան
  •   Իտալիայի միասնության հուշամեդալ
  •   Իտալիայի 5 օրերի քաղաքացիական հուշամեդալ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 www.accademiadellescienze.it (իտալ.)
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Mathematics Genealogy Project — 1997.
  6. https://storia.camera.it/deputato/francesco-brioschi-18241222
  7. Mathematics Genealogy Project — 1997.
  8. Mathematics Genealogy Project — 1997.
  9. Mathematics Genealogy Project — 1997.
  10. Mathematics Genealogy Project — 1997.
  11. White, H. S. (1906). «Review: Opere matematiche di Francesco Brioschi, vols. 1, 2, & 3». Bull. Amer. Math. Soc. 12 (8): 408–409. doi:10.1090/s0002-9904-1906-01365-9.

Արտաքին հղումներ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Grande Dizionario Enciclopedico (UTET, 1967)
  • Enciclopedia Universal (Rizzoli-Larousse, 1967)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Բրիոսկի» հոդվածին։