Ֆրանչեսկո Բորրոմինի

իտալացի ճարտարապետ

Ֆրանչեսկո Բորրոմինի, մականունը՝ Ֆրանչեսկո Կաստելլի (իտալ.՝ Francesco Borromini, սեպտեմբերի 25, 1599(1599-09-25)[1][2][3][…], Բիսոն, Լոկարնո, Հին Շվեյցարիայի Համադաշնություն[4] - օգոստոսի 3, 1667(1667-08-03)[5][6][7], Հռոմ, Պապական մարզ[8])[10], իտալացի ճարտարապետ։ Ծնվել է ներկայիս Տիչինո քաղաքի մոտ[11]։ Իր ժամանակակիցների՝ Լորենցո Բերնինիի և Պիետրո դա Կորտոնայի հետ նշանակալի դեր է ունեցել հռոմեական բարոկկո ճարտարապետության առաջացման գործում։

Ֆրանչեսկո Բորրոմինի
իտալ.՝ Francesco Borromini
Ծնվել էսեպտեմբերի 25, 1599(1599-09-25)[1][2][3][…]
ԾննդավայրԲիսոն, Լոկարնո, Հին Շվեյցարիայի Համադաշնություն[4]
Մահացել էօգոստոսի 3, 1667(1667-08-03)[5][6][7] (67 տարեկան)
Վախճանի վայրըՀռոմ, Պապական մարզ[8]
ՔաղաքացիությունՇվեյցարիա
ՈւսուցիչԿառլո Մադերնա
Ստեղծագործություն(ներ)Սան Կառլո ալե Քուատրո Ֆոնտանե
Ոճբարոկկո
Մասնագիտությունճարտարապետ, քանդակագործ, ճարտարագետ, քարագործ և գծանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
 Francesco Borromini Վիքիպահեստում

Լինելով Միքելանջելոյի ճարտարապետության և Անտիկ դարաշրջանից մնացած ավերակների եռանդուն ուսումնասիրողը՝ զարգացրել է ինչ-որ կերպ յուրօրինակ, բայց հնարամիտ և հատկանշական ճարտարապետություն։ Իր կառույցներում հմտորեն համադրել է դասական ճարտարապետական ձևերը, երկրաչափական սկզբունքներն ու խորհրդանշական նշանակությունը։ Նա կարծես ունեցել է կառույցների ձայնային պատկերացում, ինչը, թերևս չի երևում Բերնինիի և Կորտոնայի մոտ։ Միգուցե դա այն պատճառով է, որ նրանք առավելապես կրթվել են արվեստի այլ բնագավառներում։ Նրա նկարները նույնպես տարբերակելի են։ Նա հավանաբար եղել է ինքնուս գիտնական և մինչև իր կյանքի վերջը հավաքել է հսկայական գրադարան։

Նրա բնավորության պատճառով ունեցել է լարված կարիերա։ Ի տարբերություն Բերնինիի, որը հեշտությամբ ընդունեց «պալատական հիանալի թիկնոցը», Բորրոմինին եղել է և՛ մելանխոլիկ, և՛ տաքարյուն, ինչի արդյունքում ունեցել է սահմանափակ, որոշակի աշխատանք[12], իսկ կյանքը ավարտվել է ինքնասպանությամբ։

Առանձնահատուկ լնելու պատճառով նրա աշխատանքների հետագա ազդեցությունը լայն տարածում չի գտել, չնայած Կամիլլո-Գուարնիի գործերում այն ակնկայտ է, և Բերնինիի և Կորտոնայի ճարտարապետության հետ միաձուլված հանդիպում է Հյուսիսային Եվրոպայի բարոկկո ճարտարապետության մեջ[13]։ Ավելի ուշ բարոկկոյի քննադատները, ինչպիսին են Ֆրանչեսկո Միլիզիան և անգլիացի ճարտարապետ Սըր Ջոն Սոունը, Բորրոմինիի աշխատանքների խիստ քննադատողներն են եղել։ 19-րդ դարի վերջից սկսած կրկին աճել է հետաքրքրությունը նրա նկատմամբ, իսկ նրա ճարտարապետությունը արժևորվել իր հնարագիտության համար։

Վաղ կյանք և առաջին աշխատանքներ խմբագրել

Բորրոմինին ծնվել է Բիսսոնում[14], Լուգանոյի մոտ՝ ներկայիս Տիչինոյի մոտ։ Նա եղել է քարտաշ-որմնադիրի որդի, և իր կարիերան ևս սկսել է որպես որմնադիր։ Հետո մեկնում է Միլան, որպեսզի սովորի և զբաղվի իր արհեստով[15]։ 1619 թվականին տեղափոխվում է Հռոմ և սկսում աշխատել իր հեռավոր բարեկամ Կառլո Մադերնայի հետ Սուրբ Պետրոսի տաճարի և ապա նաև Պալացցո Բարբերինիի վրա։ 1629 թվականին մահանում է Մադերնան, և Բորրոմինին ու Պիետրո դա Կորտոնան շարունակում են աշխատել պալատում Բերնինիի գլխավորությամբ։ Հռոմ տեղափոխվելուն պես Ֆրանչեսկոն իր Կաստելլի ազգանունը փոխարինում է Բորրոմինիիով, որը նրա մոր տոհմական ազգանունն էր, և միգուցե նաև կարդինալ Սբ․ Կառլո Բորրոմեոյի պատճառով[16]։

Հիմնական աշխատանքներ խմբագրել

Սան Կառլո ալե Քուարտրո Ֆոնտանե (Սան Կառլինո) խմբագրել

 
Սան Կառլո ալե Քուատրո Ֆոնտանեեկեղեցի

1634 թվականին Բորրոմինին ստացավ իր առաջին գլխավոր պատվերը՝ ձևավորել Սան Կառլո ալե Քուատրո Ֆոնտանե եկեղեցին (նաև հայտնի է որպես Սան Կառլինո)։ Եկեղեցին կառուցվում էր Հռոմի Կվիրինալ բլրի վրա՝ իսպանական Տրինիտարյան միաբանության համար։ Առաջինն ավարտվեց վանական շենքի ու մենաստանի կառուցումը, որից հետո ձեռնարկվեց եկեղեցին։ Շինարարությունը տևեց 1638-1641 թվականը, և 1646 թվականին այն նվիրվեց կարդինալ Սան Կառլո Բորրոմեոյին։ Եկեղեցին համարվում է հռոմեական բարոկկո ճարտարապետության առանձնահատուկ գլուխգործոց։ Սան Կառլինոն համեմատաբար փոքր է, և համարվում է, որ ողջ շինությունը կարող է «տեղավորվել» Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթի մեջ[17][18][19]։

Եկեղեցու տեղը այնքան էլ հեշտ չէր։ Այն գտնվում էր անկյունային դիրքում, և տարածքը սահմանափակ էր։ Բորրոմինին տեղակայում է եկեղեցին երկու հատվող ճանապարհների անկյունում։

Եկեղեցու հատակագիծը Բորրոմինին կազմում է երկրաչափական լուծումներով, որի արդյունքում ինտերիերի ստորին պատերը միահյուսված են դեպի ներս և դուրս՝ մասամբ խաչաձև, մասամբ էլ՝ օվալաձև, և դրանք բոլորն ամբողջանում են մեկ ընդհանուր գմբեթի տակ[20][21]։

Սանտ Իվո ալլա Սապիենցա եկեղեցի խմբագրել

 
Սանտ Իվո ալլա Սապիենցա եկեղեցի

1640-1650 թվականներին նա աշխատում էր Սանտ Իվո ալլա Սապիենցա եկեղեցու և նրա բակի ձևավորման վրա։ Եկեղեցին գտնվում էր Լա Սապիենցա համալսարանին կից։ Այն կառուցվել էր Ջակոմո դելա Պորտայի կառուցած երկար բակի վերջում։ Գմբեթը և զանգակատունը յուրահատուկ են, որոնցում արտացոլվում է Բորրոմինիի առանձնահատուկ ոճը, ինչով նա էապես տարբերվում էր իր ժամանակակիցներից։ Ներսում նավն ուներ անսովոր կենտրոնացված պլան, որը շրջափակված էր ուռուցիկ և ներս ընկած քիվերով, որոնք ընդհանրանում էին մի գմբեթով։ Կառույցն իրենից ներկայացնում է երկրաչափական վեցանկյուն։

Սանտ Անյեզե ին Ագոնե խմբագրել

 
Սանտ Անյեզե ին Ագոնե եկեղեցի

Բորրոմինին մեկն էր այն մի քանի ճարտարապետներից, որոնք ընդգրկված էին Սանտ Անյեզե ին Ագոնե եկեղեցու կառուցման մեջ։ Եկեղեցին վերանորոգելու որոշումը Իննոկենտիոս X Պապի ծրագրի մի մասն էր, որն ուզում էր ընդլայնել Պիացցա Նավոնան, որի դիմաց գտնվում էր իր ընտանեկան պալատը՝ Պալացցո Պամֆիլին։ Առաջին նախագիծը՝ հունական խաչով հատակագծով եկեղեցի, արվել էր Ջիրոլամո Ռայնալդիի և նրա որդի Կառլո Ռայնալդիի կողմից։ Հիմքը և առաջին պատերը կառուցվում էին, երբ Ռայնալդիներին քննադատեցին ձևավորման համար, և շինարարությունը հանձնարարվեց Ֆրանչեսկո Բորրոմինիին[22]։

Վերջինս սկսեց ավելի հնարագետ մոտեցում ցուցաբերել ճակատամասի վերաբերյալ, որը ընդլայնվեց՝ ներառելով Պալացցո Պամֆիլիի հարակից մասերը և տեղ բացվեց երկու զանգակատների համար[23]։ Ճակատամասի կառուցումը շարունակվեց մինչև քիվերը, իսկ գմբեթը բարձրացվեց վեր, ինչպես լապտեր։

1656 թվականին Իննոկենտիոս X Պապը մահացավ, և Բորրոմինին հրաժարվեց շարունակել շինարարությունը։ Նրան փոխարինեց Կառլո Ռայնալդին, որը բազմաթիվ փոփոխություններ կատարեց Բորրոմինիի ձևավորման մեջ։ Հետագա փոփոխություններն արվեցին նաև Բերնինիի, ապա Կիրո Ֆերրիի կողմից։ Վերջինիս հանձնարարվեց ֆրեսկոներով պատել գմբեթի ներսակողմը, ինչն էապես տարբերվում էր Բորրոմինիի նախագծից։ Հետագա լայնածավալ քանդակներն ու գունավոր մարմարը նույնպես նրա ձևավորումը չէր[24]։

The Re Magi Chapel of the Propaganda Fide խմբագրել

Congregazione de Propaganda fide a Roma շինությունն ներառում է Բորրոմինիի Re Magi cappella de Propaganda Fide կապելլան, որը ճարտարագետները համարում են տարածական միասնական ճարտարապետական ինտերիերներից մեկը[25]։

Կապելլայում կա մի փոքր օվալաձև աղոթատեղի, որը նախագծել էր Բերնինին, և այն Բորրոմինիի կարիերայի վերջին աշխատանքներից մեկն է եղել։ 1648 թվականին նա նշանակվեց որպես ճարտարապետ, և չնայած հիմնական աշխատանքի մեծ մասն ավարտվեց 1665 թվականին, սակայն որոշ ձևավորումներ արվեցին նրա մահից հետո։

Բորրոմինիի աշխատանքներ խմբագրել

 
Բորրոմինիի օվալաձև աստիճանները Պալացցո Բարբերինիում

Մահ և տապանագիր խմբագրել

1667 թվականի ամռանը, ավարտելով Ֆալկոնիերիի կապելլան Հռոմի Սան Ջիովաննի դեյ Ֆիորենտինի եկեղեցում, Բորոմինին ինքնասպանություն է գործում[26], ինչը հավանաբար նյարդային խանգարման և ընկճախտի հետևանք էր։

Իր կտակում գրել է, թե չի ցանկացել, որ իր գերեզմանի վրա որևէ անուն գրվի, և ցանկություն է հայտնել, որ իր մարմինն ամփոփվի իր ազգակից Կառլո Մադերնայի կողքին Սան Ջիովաննի դեյ Ֆիորենտինի եկեղեցում։ Վերջերս նրա անունը ավելացվել է Մադերնոյի շիրիմի կից մարմարե հուշատախտակի վրա։ Շվեյցարիայի դեսպանատունը ևս տեղադրել է մի հուշատախտակ, որի վրա լատիներենով գրված է՝

FRANCISCVS BORROMINI TICINENSIS
EQVES CHRISTI
QVI
IMPERITVRAE MEMORIAE ARCHITECTVS
DIVINAM ARTIS SVAE VIM
AD ROMAM MAGNIFICIS AEDIFICIIS EXORNANDAM VERTIT
IN QVIBUS
ORATORIVM PHILLIPINVM S. IVO S. AGNES IN AGONE
INSTAVRATA LATERANENSIS ARCHIBASILICA
S. ANDREAS DELLE FRATTE NVNCVPATUM
S. CAROLVS IN QVIRINALI
AEDES DE PROPADANDA FIDE
HOC AVTEM IPSVM TEMPLVM
ARA MAXIMA DECORAVIT
NON LONGE AB HOC LAPIDE
PROPE MORTALES CAROLI MADERNI EXUVVIAS
PROPINQVI MVNICIPIS ET AEMVLI SVI
IN PACE DOMINI QVIESCIT

Կոչում խմբագրել

Ֆրանչեսկո Բորրոմինին պատկերված էր շվեյցարական ֆրանկ (100) թղթադրամի վրա, որը շրջանառության մեջ էր գտնվում 1976-2000 թվականներին[28]։

Այս որոշումը այդ ժամանակ բանավեճ առաջացրեց Շվեյցարիայում, որը սկսվեց շվեյցարացի Իտալական արվեստաբան Պիերո Բիանկոնիի կողմից։ Ըստ նրա 17-րդ դարից սկսած այն տարածքները, որոնք 1803 թվականին դարձան Տիչինո կանտոն, շվեյցարական կանտոնների իտալական ունեցվածքներ էին, և Բորրոմինին չէր կարող է ո՛չ Տիչինոյացի համարվել, ո՛չ էր շվեյցարացի[29]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Francesco Borromini (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Francesco Borromini // Benezit Dictionary of ArtistsOUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00023482
  4. 4,0 4,1 4,2 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  5. 5,0 5,1 5,2 Carboneri N. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1971. — Vol. 13.
  6. 6,0 6,1 6,2 BeWeB
  7. 7,0 7,1 7,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  8. 8,0 8,1 8,2 Борромини Франческо // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  9. An Unknown Portrait of Borromini / R. Shone, F. Spalding, R. FryUK: 1967. — P. 710. — ISSN 0007-6287; 2044-9925
  10. Peter Stein. "Borromini, Francesco." Grove Art Online. Oxford Art Online. Oxford University Press. Web. 25 Jul. 2013. <http://www.oxfordartonline.com/subscriber/article/grove/art/T010190>
  11. "Francesco Borromini." Encyclopædia Britannica. Web. 30 Oct. 2010.
  12. Blunt, Anthony (1979), Borromini, Harvard University Press, Belknap, p. 21
  13. Blunt,(1979), p. 213-7
  14. Later he was also nicknamed "Bissone".
  15. He moved to Milano between 1608 and 1614. Carboneri, Nino."Francesco Borromini". Dizionario biografico degli Italiani. Treccani. Վերցված է մայիսի 22-ին, 2014թ։
  16. Blunt, Anthony. Borromini, Belknap Harvard, 1979, p. 13
  17. As Siegfried Giedion pointed out in Space, Time and Architecture (1941 etc.)
  18. «Plan of San Carlo alle Quattro Fontane». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  19. S. Carlo alle Quattro Fontane
  20. Steinberg L. San Carlo alle Quattro Fontane. A Study in Multiple Form and Architectural Symbolism. New York 1977, p 117 and Fig. 85. The effect has been noted by others that he "designed the walls to weave in and out as if they were formed not of stone but of pliant substance set in motion by an energetic space, carrying with them the deep entablatures, the cornices, moldings and pediments" (Trachtenberg & Hyman)
  21. «San Carlo alle Quattro Fontane». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  22. lunt A. Borromini, Belknap Press of Harvard University, 1979, 157
  23. Each of the constructed bell towers has a clock, one for Roman time, the other for tempo ultramontano or European time
  24. Blunt, 1979,159-160
  25. See, Magnuson, T. Rome in the Age of Bernini, Vol 2, 207
  26. «Borromini's suicide». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  27. Francesco Borromini from the Ticino
    Knight of Christ
    who
    is an architect with an eternal reputation
    divine in the strength of his art
    who applied himself to the adornment of the magnificent buildings of Rome
    among which are
    the Oratory of the Filippini, S. Ivo, S. Agnese in Agone
    reworking the Lateran archbasilica
    S. Andrea delle Fratte
    S. Carlo on the Quirinal Hill
    the temple building of the Propaganda Fide
    and also in this temple (S. Giovanni dei Fiorentini)
    he decorated the High Altar
    not far from this grave stone
    near to the mortal remains of Carlo Maderno he was found
    near to the city and his relative (Carlo Maderno)
    in peace he rests with the Lord.
  28. Seventh banknote series, 1984
  29. De Bernardis, Edy (June 2006). Bettosini, Luca, ed."Il Boccalino" [The little wine jug] Արխիվացված 2015-05-18 Wayback Machine. La Terra Racconta (in Italian) (34). Retrieved 8 May 2015.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Բորրոմինի» հոդվածին։