Սանտ Անդրեա դելա Վալե (իտալ.՝ Sant’Andrea della Valle), կաթոլիկ եկեղեցի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Գտնվում է Հռոմի Էուստակիո շրջանում։ Տեղակայված է Վիդոնի հրապարակում, Վիկտոր Էմանուիլ և Ռինասկիմենտո փողոցների հատման տեղում։

Սանտ Անդրեա դելա Վալե
Sant'Andrea della Valle
Հիմնական տվյալներ
Տեսակcardinal title?, փոքր բազիլիկ և եկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԻտալիա Իտալիա, Հռոմ
Հասցեpiazza Vidoni, 6 - Roma[1]
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ՎանականությունTheatines?
ԹեմՀռոմի թեմ
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ՆվիրվածԱնդրեաս առաքյալ
ՃարտարապետFrancesco Maria Grimaldi?
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն և վերածննդի ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1590
Կառուցման ավարտ1670
Քարտեզ
Քարտեզ
 Sant'Andrea della Valle (Rome) Վիքիպահեստում
santandrea.teatinos.org

Ակնարկ խմբագրել

 
Սանտ Անդրեա դելա Վալե եկեղեցու ինտերիերը

Եկեղեցու կառուցումը ի սկզբանե նախատեսվել էր այն ժամանակ, երբ Պիոս II Պապի հետնորդներից[2] Ամալֆիի դքսուհի Դոննա Կոստանցա Պիկոլոմինի դ՛Արագոնան նոր եկեղեցի կառուցելու համար իր պալատն ու հարակից Սան Սեբաստիանո եկեղեցին կտակեց Տեատինյան միաբանությանը։ Քանի որ Ամալֆիի պաշտպանը Սուրբ Անդրեան էր, որոշվեց եկեղեցին կոչել ի պատիվ նրա։ Շինարարական աշխատանքները սկսվեցին 1590 թվականին ըստ Ջակոմո դելա Պորտայի և Պիեր Պաոլո Օլիվիերիի նախագծերի՝ կարդինալ Ջեսուալդոյի հովանավորությամբ։ Վերջինիս մահվանից հետո, նրան փոխարինեց կարդինալ Ալեսանդրո Պերետի դի Մոնտալտոն, որը Սիքստոս V Պապի զարմիկն էր։ Հսկայական նվիրաբերումով՝ 150000 ոսկե սկուդիով, ֆինանսավորված աշխատանքները վերսկսվեցին 1608 թվականին, առավել վիթխարի նախագծով, որի հեղինակը հիմնականում Կառլո Մադերնան էր։ Եկեղեցու ինտերիերի ձևավորումն ավարտվեց 1650 թվականին՝ մի քանի փոփոխություններով, որոնք ավելացրել էր Ֆրանչեսկո Ջրիմալդին։ Եկեղեցու ճակատամասը (1655-1663 թթ) ձևավորել է Կառլո Ռեինալդին։ Ֆրեսկոների վրա աշխատել է Ջովաննի Լանֆրանկոն։ 1670 թվականին Կառլո Ֆոնտանան կառուցել է Լանչելոտի կապելլան։ Իսկ քանդակների մեջ առանձնանում է Պիոս II Պապի տապանաքարը։

Գմբեթ խմբագրել

 
Եկեղեցու գմբեթը ձևավորել են Ջովանի Լանֆրանկոն և Դոմենիչինոն

Սանտ Անդրեա դելա Վալե եկեղեցու գմբեթը կառուցել է Կառլո Մադերնան։ Նրա ձևավորումը ամենամեծ աշխատանքներից մեկն էր։ Դա իրագործվել է Անիբալե Կարաչչիի երկու մրցակից աշակերտների Ջովանի Լանֆրանկոյի և Դոմենիչինոյի կողմից։ 1608 թվականին Լանֆրանկոն ընտրվում է կարդինալ Ալեսանդրոյի կողմից, իսկ Գրիգոր XV Պապը նախընտրում է Դոմենիչինոյին։ Ի վերջո երկու նկարիչներն էլ աշխատում են, և Լանֆրանկոյի շռայլորեն ձևավորած գմբեթը (ավարտվել 1627 թ) տասնամյակներ շարունակ օրինակ է հանդիսացել նմանատիպ գմբեթների համար[3]։ Այս գմբեթը երկար ժամանակ երրորդ ամենամեծ գմբեթն էր Հռոմում (մյուս երկուսը՝ Սուրբ Պետրոսի և Պանթեոնի

Աջակողմյան կապելլա խմբագրել

Աջակողմյան առաջին կապելլան՝ Ջինետին, ձևավորել է Կառլո Ֆոնտանան 1670 թվականին։ Այն առանձնանում է քանդակների քանակով։

Երկրորդ՝ Ստրոցցի կապելլան հավանաբար ձևավորվել է Միքելանջելոյի կողմից։
Սև մարմարե տապանաքարերը, որոնք տեղադրված են կողմնային պատերում կանգնեցվել են Ստրոցցի ընտանիքի համար․ Կարդինալ Լորենցո (մահացել է 1571թ․), Լեոնե (մահացել է 1554 թ), Պիետրո (մահացել է 1558 թ), Ռոբերտո Ստրոցցի (մահացել է 1566 թ) և Մարիա Մեդիչի։

Աջ տրանսեպտում Սբ․ Անդրեա Ավելինոյի կապելլան է, որտեղ ցուցադրվում է Ջովանի Լանֆրանկոյի "Սրբի մահը" (1625)։ Վերջինս նաև ֆրեսկոներով պատել է գմբեթը։

Աջ տրանսեպտի անկյունում գտնվում են երկու կապելլաներ։ Խաչելության մատուռում (1647) անտիկ փայտե խաչ է, որի վերևում Տիրամոր պատկերն է՝ պայծառ լուսապսակով։ Աջ կողմում Տեատինյան կարդինալ Սբ․ Ջուզեպե Մարիա Տոմասիի տապանաքարն է։

Ձախակողմյան կապելլա խմբագրել

Ձախ տրանսեպտը նվիրված է Սուրբ Կայետանին, որը Տեատինյանների հիմնադիրն էր։ Խորանում պատկերված է Սուրբ Կայետանը, որը պաշտում է Տիրամորն ու Մանուկ Հիսուսին։ Կտավի հեղինակն է Մատիա դե Մարեն, իսկ խորանը թվագրվում է 1912 թվականին (հեղինակ՝ Չեզարե Բացանի)։ Կողմնային պատերի ֆրեսկոները պատկերվել են Ալեսիո Դ՛էլիայի կողմից։

Ձախակողմյան շրջանաձև կապելլայի մուտքի մոտ Պիոս II Պապի տապանաքարն է (1475)։ Երրորդ կապելլան նվիրված է Սան Սեբաստիանոյին և ձևավորված է Մարտինուիի կտավներով (1869)։ Խորանում «Սան Սեբաստիանոն» պատկերել է Ջիովանի դե Վեկչին (1614)։

Աբսիդի հարդարանքը Ալեսանդրո Ալգարդիի աշխատանքն է։ Իսկ գմբեթի հատվածում Դոմենիչինոյի ֆրեսկոներն են։ Աբսիդի պատերի ֆրեսկոներում պատկերված է Սանտ Անդրեայի Խաչելությունը, Նահատակությունն ու Թաղումը։ Հեղինակն է Մատտիա Պրետին (1650–1651)։

 
Եկեղեցու առաստաղը

Ճակատամաս խմբագրել

Եկեղեցու ճակատամասը կառուցել է Կառլո Ռեյնալդին 1655-1663 կարդինալ Ֆրանցեսկո Պերետի դի Մոնտալտոյի միջոցներով։

Զանազան խմբագրել

Եկեղեցում ամփոփված են Պիոս II և Պիոս III պապերի աճյունները։

Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի առաջին գործողությունը տեղի է ունենում Սանտ Անդրեա դելա Վալե եկեղեցում։

Սանտ Անդրեա դելա Վալեն ավելի ուշ օրինակ է ծառայել Մյունխենի Տեատիներկիրխե եկեղեցու կառուցման համար, ինչպես նաև Կրակովի Սուրբ Աննա եկեղեցու համար։

Եկեղեցու առջև կա շատրվան, որը Կառլո Մադերնայի աշխատանքն է։ Այն մինչև 1937 թվականը գտնվում էր Հռոմի Բորգո շրջանի նախկին Սքոսակավալի հրապարակում։

Տիտղոսակիր եկեղեցի խմբագրել

Սանտ Անդրեա դելա Վալե եկեղեցին տիտղոսակիր է։ 2016 թվականի նոյեմբերի 19-ից եկեղեցու կարդինալ քահանան Դյոդոննե Նզապալաինգան է։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
  2. History of the church Արխիվացված 2006-03-17 Wayback Machine.
  3. F. Haskell p71-73

Աղբյուրներ խմբագրել

  • Alba Costamagna, Daniele Ferrara, and Cecilia Grilli, Sant'Andrea della Valle (Milan: Skira, 2003).
  • Haskell, Francis (1993). «Chapter 8». Patrons and Painters: Art and Society in Baroque Italy. 1980. Yale University Press. էջեր 205–208.
  • Howard Hibbard, Carlo Maderno and Roman Architecture, 1580–1630 (State College PA, USA: Pennsylvania State University Press, 1971).
  • Cecilia Pericoli Ridolfini, Roma. Sant'Andrea della Valle (Bologna: Officine grafiche Poligrafici il Resto del Carlino, 1967).
  • Howard Hibbard, “The Early History of Sant'Andrea della Valle,” The Art Bulletin 43 (1961), 289–318.
  • Sergio Ortolani, San Andrea della Valle (Roma: Casa Editrice Roma, 1923).
  • A. Boni, S. Andrea della Valle, nella sua storia e nei suoi monumenti (Rome 1907)
  • Ottaviano Caroselli, Alcuni studiosi del Domenichino nella Chiesa di S. Andrea della Valle in Roma (Tolentino: F. Filelfo 1905).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտ Անդրեա դելա Վալե» հոդվածին։