Կվիրինալ բլուր (լատին․՝ Collis Quirinalis, իտալ.՝ Quirinale), Հռոմի յոթ բլուրներից ամենաբարձրը։ Տեղակայված է քաղաքի կենտրոնի հյուսիսարևելյան մասում։ Իտալիայի նախագահի պաշտոնական նստավայրը՝ Քուիրինալյան պալատը Կվիրինալ բլրի վրա է։ «Կվիրինալ» բառը փոխաբերական իմաստով գործածվում է նաև Իտալիայի պետական ապարատի փոխարեն։

Կվիրինալ
Տեսակբլուր
Երկիր Իտալիա
ՎարչատարածքՀռոմ
ԲԾՄ50 մետր
Մասն էՀռոմի բլուրներ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել
 
Torre delle Milizie (Ոստիկանության աշտարակը)

Ըստ հռոմեական լեգենդի Կվիրինալ բլուրը սաբինների փոքր գյուղի տեղն էր, և Տիտուս Տատիուս արքան այնտեղ է ապրել հռոմեացիների և սաբինների միջև հաստատված խաղաղությունից հետո։ Սաբինները կանգնեցրել են զոհասեղաններ իրենց Կվիրին աստծո համար, որի անունով էլ անվանել են բլուրը։ Մ.թ.ա. VIII-VII դարերի դամբարանները, որոնք հայտնաբերվել են այս տարածքում, հաստատում են սաբինների հավանական ներկայությունը։ Բլրի վրա եղել է նաև Կվիրինի դամբարանը, որը Լուցիոս Պապիրուսը երրորդ Սամնիական պատերազմից հետո վերածել է տաճարի։ Որոշ հեղինակներ ենթադրում են, որ հնարավոր է Կապիտոլիական եռյակի՝ Յուպիտերի, Յունոնայի և Միներվայի պաշտամունքը տոնվել է այստեղ, նախքան այն կառնչվեր Կապիտոլիումի հետ։ Օսկի-Սաբին աստվածուհու՝ Ֆլորայի սրբավայրը նույնպես այստեղ է եղել[1]։ Ըստ Տիտոս Լիվիոսի՝ Կվիրինալը Հռոմի մաս է դարձել Վիմինալ բլրի հետ միաժամանակ, մ.թ.ա. VI դարում Սերվիոս Տուլիոսի՝ Հռոմի 6-րդ թագավորի օրոք[2]։ Մ.թ.ա. 446 թվականին տաճար է կառուցվել Կվիրինալ բլրի վրա` ի պատիվ Սանկուս (իտալ.՝ Sanco) աստծու, և հնարավոր է, որ այն կառուցվել է մեկ այլ տաճարի ավերակների վրա։ Օգոստոս կայսրը նույնպես այստեղ կանգնեցրել է Մարս աստծուն նվիրված տաճար։ Կվիրինալ բլրի լանջին Սալյուստիուսի լայնատարած այգիներն էին։ Կոստանդիանոս կայսրը ևս կառուցել է բաղնիքներ բլրի վրա՝ վերջին բաղնիքները կայսերական Հռոմում։ Միջնադարում Torre delle Milizie (թարգմ.՝ Ոստիկանության աշտարակ) և կուսանոց է կառուցվել, իսկ Կոստանդիանոսի շինության վրա կանգնեցվել է «Palazzo Rospigliosi» պալատը։ Ըստ Հռոմի կենտրոնի քաղաքական բաժանման՝ Կվիրինալ բլուրը պատկանում է Տրևի շրջանին։

Քուիրինալյան պալատ

խմբագրել
 
Քուիրինալյան պալատը Հռոմում

Կվիրինալ բլուրը այսօր նույնանում է Քուիրինալյան պալատի հետ, որը հանդիսանում է Իտալիայի նախագահի պաշտոնական նստավայրը և պետության խորհրդանիշերից մեկը։ Մինչ 1946 թվականի իտալական միապետության վերացումը, պալատը եղել է արքայական նստավայր, իսկ նախքան 1871 թվականը՝ Պապի նստավայր։ Կվիրինալ բլրի առողջարար[3] զով օդը հրապուրում էր ազնվականներին և պապական ընտանքիներին, և նրանք կառուցում էին վիլլաներ այնտեղ, ուր հին ժամանակներում Սալյուստիուսի այգիներն էին։ 18-րդ դարում ճարտարապետ Ֆերդինանդո Ֆուգան կառուցեց Manica Lunga կոչվող երկար թևաշենքը, որը տարածվում էր Կվիրինալ բլրի երկայնքով (360 մետր)։ Կենտրոնում Պիացցա դել Կվիրինալն էր, որտեղ երկու հսկա հռոմեական մարմարե "Horse Tamers" ձիերի արձաններ էին, որոնք գտնվել էին Կոստանդիանոսի բաղնիքներում։ Մինչև 1870 թվականը Քուիրինալյան պալատը պապերի նստավայրն էր։ Նապոլեոնը Պիուս VI և Պիուս VII պապերին արտաքսեց Ֆրանսիա և Քուիրինալյան պալատը հռչակեց կայսերական պալատ։ Երբ Հռոմը միավորվեց Իտալիայի թագավորությանը, պալատը դարձավ արքայական նստավայր։

Այլ կառույցներ

խմբագրել
 
Հնագույն մշակույթի ազգային պատկերասրահ
 
Պալացցո Կոլոննա
 
Palazzo Pallavicini-Rospigliosi

Բլուրը այլ կարևոր կոթողների և շինությունների վայր է։ Այս կառույցներից շատերը բարոկկոյի ժամանակաշրջանում անդրադարձել են տեղի հզոր ընտանիքների անձնական և հոգևոր ցանկությունների վրա։
Լորենցո Բերնինիի կողմից ձևավորված Սանտ Անդրեա ալ Քուիրինալե եկեղեցին բարոկկո ճարտարապետության ամենապերճաշուք օրինակներից մեկն է Հռոմում։
Չորս շատրվանները՝ կառուցված 1588-1593 թվականներին, լիազորվել է Սիքստիուս V Պապի կողմից։
Ճարտարապետ Ֆրանչեսկո Բորրոմինիի Սան Կառլո ալե Քուատրո Ֆոնտանե եկեղեցին լիազորվել է Բարբերինի ընտանիքի կողմից։
Պալացցո Բարբերինին և Պիացցա Բարբերինին՝ կառուցված Բերնինիի և Մադերնայի կողմից, ներկայումս Հնագույն մշակույթի ազգային պատկերասրահն է։
«Palazzo Volpi di Misurata» պալատը կառուցվել է XVIII դարում։
«Palazzo Albani del Drago» պալատը կառուցվել է Դոմենիկո Ֆոնտանայի կողմից և հետագայում ընդլայնվել Ալեսսանդրո Սպեկկիի կողմից։
«Palazzo Baracchini» պալատը կառուցվել է 1876-1883 թվականներին։ Ներկայումս Պաշտպանության նախարարության շենքն է։
«San Silvestro al Quirinale» եկեղեցին վերակառուցվել է XVI դարում, իսկ ճակատամասը՝ XIX։
«Palazzo Colonna» պալատը կառուցվել է XVII դարում։ ներառում է Կարակալայի բաղնիքների մնացորդները։
«The Palazzo della Consulta» ներկայումս Սահմանադրական դատարանի շենքն է։ Կառուցվել է Քուիրինալյան պալատի դիմաց, Ֆերդինանդո ֆուգայի կողմից, Կղեմես XII պապի համար։
«The Palazzo Pallavicini-Rospigliosi» պալատը կառուցվել է XVII դարում Ջորջիո Վասանցիոյի և Կառլո Մադերնայի կողմից։


Պիացցա դել Կվիրինալե


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. JSTOR – Women on th Quirinal Hill: Patronage in Rome, 1560 – 1630 by Carolyn Valone
  2. Livy,Ab urbe condita, 1.44
  3. Before mosquitos were identified as the vector of Rome's seasonal malaria ("bed air") a miasma exuded by low-lying ground was thought to be the cause.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կվիրինալ (բլուր)» հոդվածին։