Ֆրանկո Մարիա Մալֆատի դի Մոնտետրետո (իտալ.՝ Franco Maria Malfatti di Montetretto, հունիսի 13, 1927(1927-06-13)[1], Հռոմ, Իտալիա - դեկտեմբերի 10, 1991(1991-12-10)[1], Հռոմ, Իտալիա), իտալացի պետական գործիչ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ (1970-1972), Իտալիայի արտաքին գործերի նախարար (1979-1980։

Ֆրանկո Մարիա Մալֆատի
իտալ.՝ Franco Maria Malfatti
 
Կուսակցություն՝ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող և դիվանագետ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր հունիսի 13, 1927(1927-06-13)[1]
Ծննդավայր Հռոմ, Իտալիա
Վախճանի օր դեկտեմբերի 10, 1991(1991-12-10)[1] (64 տարեկան)
Վախճանի վայր Հռոմ, Իտալիա
Թաղված Սանտա Կրոչե եկեղեցի
Քաղաքացիություն  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ի ծնե անուն իտալ.՝ Franco Maria Malfatti
 
Պարգևներ
Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»

Կենսագրություն խմբագրել

1951 թվականից Իտալիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ, «Nuove Cronache» խմբի ներկայացուցիչ, որը գլխավորում է Ամինտորե Ֆանֆանին։ 1958 թվականից Ազգային խորհրդարանի պատգամավորների պալատի անդամ։

  • 1963-1964 և 1966-1968 թթ.՝ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ,
  • 1968 թ.՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ,
  • 1968-1969 թթ.՝ բյուջեի հարցերով պետական քարտուղար,
  • 1969-1970 թթ.՝ պետական գույքի հարցերով նախարար,
  • 1970 թվական՝ Իտալիայի փոստի և հեռահաղորդակցության հարցերով նախարար,
  • 1970-1972 թթ.՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ, միաժամանակ՝ Իտալիայի եվրոկոմիսար։ Հենց նրա պաշտոնավարման ընթացքում ավարտվեցին բանակցությունները Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Դանիայի և Նորվեգիայի Եվրամիություն մտնելու մասին։ Նաև որոշվել էր դրամավարկային քաղաքականության տնտեսական ինտեգրման և համակարգման ուժեղացման մասին հարցը։ Հրաժարական է տվել, որպեսզի օգնի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությանը համընդհանուր ընտրություններին նախապատրաստվելու համար։
  • 1972-1973 թթ.՝ Պատգամավորների պալատի բյուջեի և ֆինանսների կոմիտեի նախագահ,
  • 1973-1978 թթ.՝ կրթության և գիտության նախարար,
  • 1978-1979 թթ.՝ ֆինանսների նախարար,
  • 1979-1980 թթ.՝ արտգործնախարար։ Հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով։

1987 թվականին Եվրոխորհրդի և Արևմտաեվրոպական միության նիստերին եղել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, 1989 թվականից՝  քրիստոնյա դեմոկրատների քաղաքական քարտուղարության ղեկավար։

Նրա ընտանիքը Պերուջիայի համալսարանին որպես պարգև փոխանցել է իրենց մեծ գրադարանը։

Մրցանակներ խմբագրել

  • Մեծ խաչ շքանշանի ասպետ «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» (1970 թվականի դեկտեմբերի 24)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկո Մարիա Մալֆատի» հոդվածին։