Ամինտորե Ֆանֆանի
Ամինտորե Ֆանֆանի (իտալերեն՝ Amintore Fanfani, փետրվարի 6, 1908[1][2][3][…] կամ փետրվարի 3, 1908[4], Պիևե Սանտո Ստեֆանո, Արեցո, Տոսկանա, Իտալիա[5] - նոյեմբերի 20, 1999[2][3][6][…], Հռոմ, Իտալիա[7]), իտալացի քաղաքական գործիչ, Իտալիայի ժամանակավոր նախագահ (1978 թ.), մի քանի անգամ եղել է Իտալիայի վարչապետ, արտաքին գործերի և ներքին գործերի նախարար, 20-րդ դարի իտալացի նշանավոր քաղաքական դեմքերից մեկը, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 20-րդ նստաշրջանի նախագահ, միայն Ֆանֆանին և Ջովաննի Ջոլիտտիին է հաջողվել 5 անգամ ոչ անընդմեջ զբաղեցնել Իտալիայի վարչապետի պաշտոնը, Իտալիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ։
ԿենսագրությունԽմբագրել
1926-1930 թվականներին սովորել է Միլանի Սուրբ Սիրտ կաթոլիկ համալսարանում։ Արդեն 1932 թվականին եղել է դոցենտ, աշխատելով նույն համալսարանում, միաժամանակ անցել է զինվորական պատրաստություն և ստացել լեյտենանատի կոչում։ 1943-1945 թթ. բնակվել է Շվեյցարիայում, դասախոսել է Լոզանի և Ժնևի համալսարաններում, իտալացի ներգաղթյալների համար հիմնել է համալսարան։
Ամինտորե Ֆանֆանին 1947 թվականից մինչև 1996 թվականը բացի 5 անգամ վարչապետի պաշտոնավարելուց տարբեր տարիներին զբաղեցրել է մի շարք բարձրաստիճան քաղաքական պաշտոններ, 1972 թվականին դարձել է Ցմահ սենատոր։
Երբեմն նրան տրվել է «Cavallo di Razza» («Ազնվական ձի») մականունը[8] որպես աշխատասեր անձ, սակայն նրա հակառակորդները նրան անվանում էին «պոնի», քանի որ ուներ կարճ հասակ[9]։
ԱշխատություններԽմբագրել
- Fanfani A. Catholicism, Protestantism and Capitalism. L., 1935.
Արտաքին հղումներԽմբագրել
- Ամինտորե Ֆանֆանիի ֆոնդArchived 2012-02-18 at the Wayback Machine. (իտալ.)
- Rieccolo! La storia di Amintore Fanfani (իտալ.)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Amintore Fanfani (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 Фанфани Аминторе // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 Formigoni G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2017.
- ↑ 7,0 7,1 7,2 https://rkd.nl/en/explore/artists/274083
- ↑ Ebbe tutte le cariche, gli sfuggì solo il Quirinale
- ↑ Amintore Fanfani – Biografia