Ֆրանկենմուտ, քաղաք ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Սեգինո շրջանում։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը 4 944 է։ Քաղաքը շրջապատված է Ֆրանկենմուտի թաունշիփով։ Ֆրանկենմուտում է գտնվում «Bronner's Christmas Wonderland»-ը, որը համարվում է «աշխարհի ամենամեծ սուրբծննդյան խանութը»։

Բնակավայր
Ֆրանկենմուտ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1845 թ.
Մակերես7,9888 կմ², 7,88578 կմ²
ԲԾՄ193±1 մետր
Բնակչություն4987 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ989
Փոստային դասիչ48734
ԱՄՆ նահանգՄիչիգան
շրջանՍեգինո շրջան, Միչիգան
Ֆրանկենմուտ (Միչիգան) (ԱՄՆ)##
Ֆրանկենմուտ (Միչիգան) (ԱՄՆ)

Քաղաքի անունը երկու բառերի համադրություն է. Ֆրանկենը ծագում է Բավարիայի թագավորության Ֆրանկոնիա շրջանի անունից, որտեղից առաջին վերաբնակիչներն են եկել, իսկ գերմանական «մուտ» բառը նշանակում է քաջություն։ Այսպիսով՝ Ֆրանկենմուտ նշանակում է «Ֆրանկոնների քաջություն»[6]։ Քաղաքը նաև կոչում են «Փոքրիկ Բավարիա»՝ հղում կատարելով քաղաքի գերմանական ժառանգությանը[7], քաղաքը նաև կոչում են պարզապես «Մուտ»[8]։

Պատմություն խմբագրել

Տարածքը բնակեցվել և անվանվել է գերմանական Ֆրանկոնիայի Ռոսթալից եկած պահպանողական լյութերան ներգաղթյալների կողմից[9]։ Վերաբնակիչները դուրս են եկել Գերմանիայից 1845 թվականի ապրիլի 20-ին և Կարոլին նավով յոթ շաբաթ անց իջել են Նյու Յորք նահանգի Քասլ Գարդենում։ Ջրանցքներով և Մեծ լճերով ճանապարհորդել են Նյու Յորքից Դետրոյթ՝ այնտեղ հասնելով 1845 թվականի օգոստոսին։ Այնուհետև Նելսոն Սմիթ նավով ուղևորվել են Սեգինո, իսկ այնտեղից էլ ցամաքով հասել այն տարածքը, որտեղ այժմ գտնվում է Ֆրանկենմուտ քաղաքը[9]։

Վերաբնակեցման հիմնական նպատակը կրոնական էր։ Լյութերանների խումբը նպատակ ուներ իր հավատքը տարածել բնիկների շրջանում։ Առաջին խոշոր կառույցներից մեկը եկեղեցի է եղել։ Սակայն նրանց փորձերը բնիկներին հավատափոխ անելու անհաջողության են մատնվել, քանի որ բնիկների մեծ մասը մի քանի տարվա ընթացքում տեղափոխվել է[10]։

Բնակիչները ընտրել են մի լեռնոտ տարածք, որը իրենց հայրենի Միջին Ֆրանկոնիան է հիշեցրել, և սկսել են կառուցել ապաստարաններ։ Ֆրանկենմուտը վերածվել է բացառապես գերմանական լյութերական համայնքի։ Գաղութարարները երդվել են հավատարիմ մնալ Գերմանիային և մասնավորապես Բավարիայի թագավորությանը, ինչպես նաև գերմանական լեզվին[11]։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ գերմանացիները շարունակել են ժամանել Ֆրանկենմուտ[10]։

Համայնքը սկզբնապես եղել է Բրիջպորտի թաունշիփի, իսկ ավելի ուշ Ֆրանկենմուտի թաունշիփի մաս[9][12]. 1904 թվականին Ֆրանկենմուտը դարձել է գյուղ։ 1938 թվականին Հերբերտ Լ. Քեյնաթը դարձել է գյուղի առաջին կառավարիչը։ Գյուղը վերածվել է քաղաքի 1959 թվականի հոկտեմբերի 1-ին, և Քեյնաթը դարձել է քաղաքի կառավարիչ[2]։

Մոտակա Ֆրանկենլուստ, Ֆրանկենտրոստ և Ֆրանկենհիլֆ (այժմ հայտնի է որպես Ռիչվիլ) գյուղերը ցույց են տալիս, որ տարածքը շարունակել է գրավիչ մնալ  տարածաշրջանի ներգաղթյալ գերմանացիների համար։ Քաղաքի գերմանական և, մասնավորապես, ֆրանկոնյան մշակույթը պահպանվել և փոխանցվել է սերունեսերունդ։ Գերմաներենը դեռևս տարածված է ցուցանակների վրա և խոսակցականում, և գերմանախոսները շարունակում են բնակվել քաղաքում։ Բացի այդ, Սուրբ Լորենց եկեղեցին ամեն ամիս գերմաներենով պատարագներ է մատուցում[10]։

Աշխարհագրություն խմբագրել

Համաձայն Միացյալ Նահանգների մարդահամարի բյուրոյի՝ քաղաքի ընդհանուր մակերեսը կազմում է 7,87 կմ2,որից 7,74 կմ2 ցամաքային է, իսկ 0,13 կմ2՝ ջրային[13]։ Քաղաքով հոսում է Կաս գետը։

Բնակչություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՄարդահամարԲնակ.Note
1910693
192073358%
1930925262%
19401100189%
1950120898%
19601728430%
19702834640%
19803753324%
19904408175%
2000483898%
2010494422%
2020498709%
ԱՄՆ-ի տասնամյա մարդահամար[14]

2010 մարդահամար խմբագրել

Նախնիների ծագումնաբանություն (2010)[15] Տոկոս
Գերմանացի 49.3%
Անգլիացի 12.9%
Լեհ 8.6%
Իռլանդացի 6.3%
Ամերիկացի 4.4%
Ֆրանսիացի 4.0%

2010 թվականի մարդահամարի տվյալներով[16] քաղաքում բնակվում է 4944 մարդ, քաղաքն ունի 2200 տնտեսություն և 1313 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում է 638,4 բնակիչ/կմ2։ Միջին խտությամբ յուրաքանչյուր 309.4 քառակուսի կիլոմետրի վրա կա 2396 բնակելի միավոր։ Քաղաքի ռասայական կազմը հետևյալն է՝ 97,4% սպիտակամորթ, 0,5% աֆրոամերիկացի, 0,2% բնիկ ամերիկացի, 0,8% ասիացի, 0,4% այլ ռասաներից և 0,6% երկու կամ ավելի ռասաներից։ Ցանկացած ռասայից իսպանախոս կամ լատինամերիկացիները կազմում են բնակչության 1,9%-ը։

2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքն ունի 2200 տնային տնտեսություն, որից 23.8%-ն ունի 18 տարեկանից փոքր իրենց հետ ապրող երեխաներ, 50.5%-ը՝ միասին ապրող ամուսնական զույգ, 7.1%-ը՝ կին տնտեսուհի՝ առանց ամուսնու, 2.0%-ը՝ տղամարդ՝ առանց կնոջ, իսկ 40.3%-ը ընտանիքներ չեն։ Տնային տնտեսությունների 37.2%-ը կազմված է անհատներից, 22.7%-ը՝ 65 տարեկան կամ բարձր միայնակ ապրողներից։

Քաղաքում միձին տարիքը 50.1 է։ Բնակիչների 19.3%-ը 18 տարեկանից ցածր անձինք են, 5.9%-ը՝ 18-24, 17.9%-ը՝ 25-44, 28%-ը՝ 45-64, 28.9%-ը 65 տարեկան և բարձր։ Քաղաքի սեռային պատկերը հետևյալն է՝ 44.9% տղամարդ, 55.1% կին։

Տնտեսություն խմբագրել

Զբոսաշրջությունը և հողագործությունը խթանում են տեղական տնտեսությունը։ Ֆրանկենմուտը նաև գրավում է զբոսաշրջիկներին տարվա ընթացքում տեղի ունեցող փառատոններով և այլ միջոցառումներով[17]։

Բացի զբոսաշրջությունից, համայնքում և շրջակայքում զգալի թվով բնակիչներ զբաղվում են գյուղատնտեսությամբ։

2022-ի վերջին հայտարարվել է, որ «Bavaria Inn Lodge»-ը 80 միլիոն դոլար արժողությամբ 13 000 քառակուսի մետր տարածքում կստեղծի հանգստավայր, որտեղ գտնվող ջրաշխարհը կդառնա Միչիգանի ամենամեծ փակ ջրաշխարհը[18]։

Ճարտարապետություն խմբագրել

 
Ֆրանկենմուտ քաղաքի և թաունշիփի կառավարության կենտրոն

Ֆրանկոնյան ոճի ճարտարապետության ուժեղ ազդեցությունը նկատվում է քաղաքի շատ մասերում։ Առևտրական թաղամասի շենքերի մեծ մասը, ինչպես նաև շատ տներ, ներկայացնում են Գերմանիայի Ֆրանկոնիա շրջանում եղած փայտե շրջանակով շենքերի ոճական մեկնաբանությունները։ Այս ոճը նշանավորվում է շենքերի արտաքին մասում «քառակուսի» և «X» նախշերով փայտանյութերի օգտագործմամբ, ինչպես նաև պատուհանների, դռների և շենքերի այլ հատվածների վրա «X» նախշերի կիրառմամբ։

Փառատոններ խմբագրել

  • Օքթոբերֆեստ։ 1990 թվականին Ֆրանկենմուտում, որը կոչվում է նաև «Միչիգանի փոքրիկ Բավարիա», առաջին անգամ կազմակերպվել է Օքթոբերֆեստը։ Ֆրանկենմուտի Օքթոբերֆեստը փառաբանում է գերմանական մշակույթն ու ժառանգությունը։ Ֆրանկենմուտն ունի գերմանական եզակի ժառանգություն ու մշակույթ։ Ֆրանկենմուտի Օքթոբերֆեստի նպատակն է պահպանել ու կիսվել Մյունխենի Օքթոբերֆեստի խմիչքներով, ուտելիքներով, տեսարաններով ու ձայներով։ Փառատոնի նպատակն է նաև պահպանել և փաեաբանել տեղական բավարական ժառանգությունը։ Ֆրանկենմուտի Օքթոբերֆեստը Մյունխենից դուրս իրականացվող առաջին Օքթոբերֆեստն է, որը թույլատրված է խորհրդարանի և Մյունխենի քաղաքապետարանի կողմից[19]։ Երբ 1996 թվականին քաղաքապետ լորդ Քրիստինա Ուդեն և Գերմանիայի խորհրդարանը պաշտոնական հռչակագիր են ներկայացրել, Ֆրանկենմուտի Օքթոբերֆեստը հայտարարվել է առաջին Օքթոբերֆեստը, որն իրականացվում է Մյունխենի Օքթոբերֆեստից զատ։ Այս հռչակագրով միջոցառումը տեղափոխվել է սեպտեմբեր, որպեսզի համընկնի Մյունխենի միջոցառման հետ։ Ինչպես նաև առաջին անգամ պատմության մեջ Մյունխենի հանրահայտ Hofbräuhaus գարեջրի գործարանը գարեջուր է արտահանել ԱՄՆ։ Տեղացի գործարար Ֆրեդ Շումախերը, ով հետագայում դարձել է ԱՄՆ-ի Hofbräuhaus նախագահը, անձամբ հետևել է, որպեսզի գարեջուրը Օքթոբերֆեստի ժամանակ հասնի Ֆրանկենմուտ[20]։ Ֆրանկենմուտի Օքթոբերֆեստը համարվում է ԱՄՆ-ի աշնանային ամենահայտնի և կարևոր փառատոնների մեկը։
  • Ֆրանկենմուտի բավարական փառատոն։ Սա Ֆրանկենմուտի բավարական ժառանգության ամենամեծ փառատոնն է։ 1959 թվականից սկսած՝ քաղաքը խմիչքների, ուտելիքի, ավանդույթների և երաժշտության միջոցով նշում է Բավարիայի մշակույթի և արժեքների ամենամյա ամառային տոնը։
  • Ֆրանկենմուտի SnowFest: Ֆրանկենմուտը նաև հյուրընկալում է Հյուսիսային Ամերիկայի ձյան քանդակագործության լավագույն իրադարձություններից մեկը՝ Zehnder-ի SnowFest-ը, որը մեջ մտնում է նաև Միացյալ Նահանգների կոլեգիալ սառցե փորագրության ազգային առաջնությունը[21]։

Քույր քաղաք խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. 2,0 2,1 Tower, Mark (2016 թ․ սեպտեմբերի 8). «Frankenmuth offers city manager job to Saginaw Township official». The Saginaw News. Mlive Media Group. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  3. «2020 U.S. Gazetteer Files». United States Census Bureau. Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  4. «U.S. Census website». United States Census Bureau. Վերցված է 2008 թ․ հունվարի 31-ին.
  5. «US Board on Geographic Names». United States Geological Survey. 2007 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2008 թ․ հունվարի 31-ին.
  6. Frankenmuth. Images of America. Arcadia Publishing. 2008. ISBN 978-0-7385-6175-2.
  7. Jordan, Heather (2014 թ․ սեպտեմբերի 12). «Gov. Rick Snyder speaks to Saginaw County Chamber crowd in 'Michigan's Little Bavaria'». The Saginaw News. MLive Media Group. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  8. Tabacsko, Ken (2008 թ․ փետրվարի 9). «'Phantom' veteran performs in 'Muth». The Saginaw News. MLive Media Group. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  9. 9,0 9,1 9,2 Mills, James (1918). History of Saginaw County, Michigan: historical, commercial, biographical, Volume 2. Seeman & Peters.
  10. 10,0 10,1 10,2 Michael Schmitz (2017 թ․ փետրվարի 28). «Frankenmuth – Michigan's Little Bavaria». ThoughtCo.
  11. «History».
  12. Public and local acts of the Legislature of the State of Michigan. Legislative Service Bureau. 1960. էջ 302.
  13. «US Gazetteer files 2010». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
  14. «Census of Population and Housing». Census.gov. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  15. https://factfinder.census.gov/faces/nav/jsf/pages/index.xhtml Արխիվացված 2015-01-08 Library of Congress Web Archives [1] (Frankenmuth city, Michigan Selected Social Characteristics (Household and Family Type, Disability, Citizenship, Ancestry, Language, ...)
  16. «U.S. Census website». United States Census Bureau. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
  17. Knake, Lindsey (2013 թ․ փետրվարի 21). «Frankenmuth is Michigan's top attraction by 1 million visitors, Bridge Magazine report shows». MLive. Saginaw News. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  18. «Projects - Bavarian Inn» (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2023 թ․ հունվարի 10-ին.
  19. Yfat Yossifor (2013 թ․ սեպտեմբերի 18). «Frankenmuth's Oktoberfest is a recipe for fun with German music, dancing and beer». mLIVE.
  20. «History».
  21. Orrin Shawl (2012 թ․ հունվարի 29). «Snow and cold don't keep crowds from Zehnder's Snowfest 2012 in Frankenmuth on Sunday». The Flint Journal. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին.

Գրականություն խմբագրել

  • Florer, Warren Washburn. Early Michigan Settlements, Vol. 1: Washtenaw, Westphalia, Frankenmuth, Detroit, 1848. Ann Arbor: Herold Printing Co., 1941.
  • Johnston, Keith R. "Frankenmuth, Michigan: from German Settlement to Tourist Attraction." Master of Liberal Studies in American Culture diss., University of Michigan—Flint, 1988.
  • Pollen, T. J. History of Frankenmuth: with Short Sketches of the Old Settlers.
  • Zehnder, Herman F. Teach My People the Truth: the Story of Frankenmuth, Michigan. 1970.

Արտաքին հղումներ խմբագրել

43°19′54″ հս․ լ. 83°44′17″ ամ. ե.HGЯO