Ֆուտբոլի Ասիայի գավաթ
Ասիայի ազգերի գավաթը միջազգային ֆուտբոլային մրցաշար է, որին մասնակցում են ասիական ֆուտբոլային հավաքականները։ Այն երկրորդ ամենահին մայրցամաքային գավաթն է աշխարհում Կոպա Ամերիկայից հետո։ Մրցաշարի հաղթող թիմը դառնում է Ասիայի չեմպիոն և ավտոմատ կերպով մասնակցում է Կոնֆեդերացիաների գավաթին։
Ֆուտբոլի Ասիայի գավաթ անգլ.՝ AFC Asian Cup | |
---|---|
Հիմնվել է | 1956 |
Ակումբների քանակ | 24 (եզրափակիչ մրցաշար) 47 (որակավորման փուլ) |
Ներկայիս չեմպիոն | Կատար (1-ին տիտղոս) |
Ամենատիտղոսավոր թիմ | Ճապոնիա (4 տիտղոս) |
Պաշտոնական կայք | Պաշտոնական կայքը |
Ասիայի գավաթը առաջին անգամ անցկացվել է 1956 թվականին Հոնկոնգում և դրանից հետո անցկացվել է 4 տարին մեկ մինչև 2004 թվականի գավաթը։ Այնուամենայնիվ, Ասիայի գավաթի տարիներին անցկացվում էին նաև Եվրոպայի առաջնությունը և Ամառային օլիմպիական խաղերը, և կազմակերպիչները որոշեցին փոխել անցկացման տարիները ավելի քիչ իրադարձություններով լի տարի, և 2004 թվականից հետո հաջորդ Ասիայի գավաթը անցկացվեց 2007 թվականին, որից հետո նույնպես գավաթները սկսեցին անցկացվել 4 տարին մեկ։
Պատմություն
խմբագրելԱսիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ստեղծումից 2 տարի անց՝ 1954 թվականին առաջին անգամ անցկացվեց Ասիայի գավաթը Հոնկոնգում։ 1956-ից 1964 թվականներին գավաթին մասնակցում էին 4 երկրներ՝ գավաթի հյուրընկալող երկիրը և Կենտրոնական, Արևելյան ու Արևմտյան Ասիաների գավաթների հաղթողները։ Իրանը հաղթեց 1968, 1972 և 1976 թվականների Ասիայի գավաթները[1]։
1980 թվականին Քուվեյթը դարձավ առաջին արաբական հավաքականը, որը հաղթել է Ասիայի գավաթում, ինչին հաջորդեցին Սաուդյան Արաբիայի՝ 1984 և 1988 թվականների տպավորիչ հաղթանակները[1]։
Ճապոնիան Ասիայի գավաթի ամենատիտղոսակիր հավաքականն է։ Նրանք հաղթել են 1992, 2000, 2004, 2011 թվականների գավաթները[2]։
2007 թվականին Ավստրալիան առաջին անգամ մասնակցեց Ասիայի գավաթին, սակայն դուրս մնաց քառորդ եզրափակչից, իսկ գավաթը իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Իրաքը[3]։
2011 թվականի Ասիայի գավաթին Ավստրալիան հասավ մինչև եզրափակիչ, սակայն պարտվեց Ճապոնիային լրացուցիչ ժամանակում[4]։ 2015 թվականի գավաթը առաջին անգամ անցկացվեց Ավստրալիայում[5]։ Ավստրալիան և Հարավային Կորեան հասան եզրափակիչ, և Ավստրալիան հաղթեց լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով[6]։
2019 թվականի Ասիայի գավաթը անցկացվելու է ԱՄԷ-ում[7]։
Անցկացման ձևաչափը
խմբագրելԵզրափակիչ մրցաշար
խմբագրելԵզրափակիչ մրցաշարը անցկացվում է 2 փուլով՝ խմբային փուլ և փլեյ-օֆֆ։ Խմբային փուլի ամեն խմբում մրցում են 4 թիմ, որոնք իրար մեջ խաղում են 3-ական խաղ։ Խմբի հաղթողն ու երկրորդ տեղ գրաված թիմն անցնում են փլեյ-օֆֆ։ Փլեյ-օֆֆ-ում 8 թիմերը զույգերով խաղում են 1 խաղ, իսկ հաղթողներն անցնում են հաջորդ փուլ։ Այսպես քառորդ եզրափակչից եզրափակիչ, որտեղ մրցող 2 թիմերի միջև որոշվում է գավաթի հաղթողը։ 2019 թվականից Ասիայի գավաթին կմասնակցի 16-ի փոխարեն 24 թիմ։
Արդյունքներ
խմբագրելԱրդյունքները ըստ երկրների
խմբագրելԹիմ | Հաղթող | Երկրորդ տեղ | Երրորդ տեղ | Չորրորդ տեղ |
---|---|---|---|---|
Ճապոնիա | 4 (1992, 2000, 2004, 2011) | – | – | 1 (2007) |
Սաուդյան Արաբիա | 3 (1984, 1988, 1996) | 3 (1992, 2000, 2007) | – | – |
Իրան | 3 (1968, 1972, 1976) | – | 4 (1980, 1988, 1996, 2004) | 1 (1984) |
Հարավային Կորեա | 2 (1956, 1960) | 4 (1972, 1980, 1988, 2015) | 4 (1964, 2000, 2007, 2011) | – |
Իսրայել | 1 (1964) | 2 (1956, 1960) | 1 (1968) | – |
Քուվեյթ | 1 (1980) | 1 (1976) | 1 (1984) | 1 (1996) |
Ավստրալիա | 1 (2015) | 1 (2011) | – | – |
Իրաք | 1 (2007) | – | – | 2 (1976, 2015) |
Չինաստան | – | 2 (1984, 2004) | 2 (1976, 1992) | 2 (1988, 2000) |
ԱՄԷ | – | 1 (1996) | 1 (2015) | 1 (1992) |
Հնդկաստան | – | 1 (1964) | – | – |
Մյանմա | – | 1 (1968) | – | – |
Հոնկոնգ | – | – | 1 (1956) | 1 (1964) |
Թայվան | – | – | 1 (1960) | 1 (1968) |
Թաիլանդ | – | – | 1 (1972) | – |
Հարավային Վիետնամ/ Վիետնամ | – | – | – | 2 (1956, 1960) |
Կամբոջա | – | – | – | 1 (1972) |
Հյուսիսային Կորեա | – | – | – | 1 (1980) |
Բահրեյն | – | – | – | 1 (2004) |
Ուզբեկստան | – | – | – | 1 (2011) |
Հաղթողները ըստ շրջանների
խմբագրելՖեդերացիա (Շրջան) | Չեմպիոն(ներ) | Քանակ |
---|---|---|
ԱԵԱՖՖ (Արևելյան Ասիա) | Ճապոնիա (4), Հարավային Կորեա (2) | 6 տիտղոս |
ԱՄԱՖՖ (Արևմտյան Ասիա) | Սաուդյան Արաբիա (3), Քուվեյթ (1), Իրաք (1) | 5 տիտղոս |
ԿԱՖԱ (Կենտրոնական Ասիա) | Իրան (3) | 3 տիտղոս |
ԱՖՖ (Հարավարևելյան Ասիա) | Ավստրալիա (1) | 1 տիտղոս |
ՀԱՖՖ (Հարավային Ասիա) | — | — |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Asian Cup: Know Your History - Part One (1956-1988) - Goal.com». Goal.com (անգլերեն). 2010 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Asian Cup: Know Your History - Part Two (1992-2007) - Goal.com». Goal.com (անգլերեն). 2010 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Editorial, Reuters. «Iraq ride wave of support to lift Asian Cup». Reuters UK (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-01-25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
{{cite news}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ Association, Press (2011 թ․ հունվարի 29). «Japan claim fourth Asian Cup with extra-time win over Australia». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Australia host Asian Cup». Eurosport Australia. 2011 թ․ հունվարի 5. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Connolly, Paul (2015 թ․ հունվարի 31). «Asian Cup final: Australia 2-1 South Korea (aet) – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «United Arab Emirates to host Asian Cup in 2019». The Sydney Morning Herald (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ մարտի 10. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուտբոլի Ասիայի գավաթ» հոդվածին։ |