Բահրեյնի ֆուտբոլի ազգային հավաքական

Բահրեյնի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Բահրեյնը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվում է Բահրեյնի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, որը ստեղծվել է 1951 թվականին և միացել ՖԻՖԱ-ին 1966 թվականին։ Բահրեյնը երբեք չի մասնակցել Աշխարհի առաջնությանը, բայց շատ մոտ է եղել դրան։ 2004 թվականին Բահրեյնը ճանաչվել է ՖԻՖԱ-ի ամենազարգացած հավաքական և 4-րդ տեղն է գրավել 2004 թվականի Ասիայի գավաթում՝ 3-րդ տեղի համար խաղում պարտվելով Իրանին[1]։

Բահրեյնի ֆուտբոլի ազգային հավաքական
منتخب البحرين لكرة القدم‎‎
Ֆուտբոլային միության պատկերանիշը
Մականունالأحمر (Կարմիր)
ԿոնֆեդերացիաԱՖԿ (Ասիա)
Գլխավոր մարզիչՍերխիո Բատիստա
Թիմի ավագՄոհամեդ Հուսեյն
Ամենաշատ խաղերՍալման Իսա (156)
ՌմբարկուԻսմաիլ Աբդուլլատիֆ (34)
Հիմնական մարզադաշտԲահրեյնի ազգային մարզադաշտ
ՖԻՖԱ կոդBHR
ՖԻՖԱ դասակարգում133
Ամենաբարձր դիրք44 (սեպտեմբեր 2004)
Ամենացածր դիրք139 (մարտ 2000)
ԷԼՕ դասակարգում105
Ամենաբարձր դիրք49 (սեպտեմբեր 2000)
Ամենացածր դիրք138 (մարտ 1979)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Բահրեյն Բահրեյն 4 – 4 Քուվեյթ Քուվեյթ
(Բաղդադ, Իրաք; ապրիլի 2, 1966)
Ամենախոշոր հաղթանակ
Բահրեյն Բահրեյն 10 – 0 Ինդոնեզիա Ինդոնեզիա
(Ռիֆա, Բահրեյն; փետրվարի 29, 2012)
Ամենախոշոր պարտություն
Իրաք Իրաք 10 – 1 Բահրեյն Բահրեյն
(Բաղդադ, Իրաք; ապրիլի 5, 1966)
Ասիայի գավաթ
Մասնակցություն5 (Առաջինը՝ 1988)
Ամենալավ արդյունք4-րդ տեղ, 2004
Կայքbfa.bh/bfa.bh/en/club/national-team/senior-team
 Bahrain national football team Վիքիպահեստում

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 133-րդ հորիզոնականը՝ 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bahrain - Club's profile | Transfermarkt» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  2. FIFA.com. «The FIFA/Coca-Cola World Ranking - Ranking Table - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել