Պյոտր Ֆյոդորով

ռուս դերասան
(Վերահղված է Ֆյոդորով Պյոտրից)

Պյոտր Պետրովիչ Ֆյոդորով (ռուս.՝ Пётр Петро́вич Фёдоров, ապրիլի 21, 1982(1982-04-21), Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի ու կինոյի ռուս դերասան, ռեժիսոր, սցենարիստ։

Պյոտր Ֆյոդորով
Ծնվել էապրիլի 21, 1982(1982-04-21) (42 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (2003)
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր, սցենարիստ և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ Պյոտր Ֆեոդորով

Կենսագրություն խմբագրել

Պյոտր Ֆյոդորովը ծնվել է 1982 թվականի ապրիլի 21-ին Մոսկվայում՝ դերասանների ընտանիքում։

Ընտանիքի անդամներ խմբագրել

  • Հայրը՝ Պյոտր Ֆյոդորովը (1959-1999) խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի դերասան, արվեստաբան, հեռուստահաղորդավար էր (մահացել է քաղցկեղից 39 տարկանում)։
  • Պապը՝ Եվգենի Ֆյոդորովը (1924-2020) խորհրդային և ռուսական թատրոնի դերասան, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ էր։
  • Քույրը՝ Մարիա[1]
  • Քույրը՝ Ելենա

Վաղ տարիներ խմբագրել

Պյոտրը մանկությունն անցկացրել է Ալթայում, Ույմոնյան հովտում։ Տարված լինելով նկարչությամբ, ուզում էր դառնալ նկարիչ։ Ութերորդ դասարանում ընտանիքի հետ տեղափոխվում է Մոսկվա։ 1997 թվականին, ստանալով թերի միջնակարգ կրթություն, ընդունվում է Մոսկվայի Թատերական գեղարվեստատեխնիկական քոլեջ[1]։

Կարիերա խմբագրել

1999 թվականին ընդունվել է Բ. Վ. Շուկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանի դերասանական բաժինը (գեղարվեստական ղեկավար՝ Ռոդիոն Յուրևիչ Օվչիննիկով2003 թվականին ավարտել է այդ ուսումնարանը, այն ժամանակ վերանվանվել է Բորիս Շչուկինի անվան անվան թատերական ինտիտուտ[2]։ 2003 թվականի սեպտեմբերին «Լավ մարդիկ» ներկայացումը ստացավ «Московский комсомолец» թերթի մրցանակը՝ որպես թատերաշրջանի լավագույն բեմադրություն (Սկսնակներ անվանակարգում)։

Ավարտելով թատերական ինստիտուտը՝ աշխատել է Ստանիսլավսկու էլեկտրոթատրոնում։

Առաջին մեծ դերը Լեոնիդ Մերյագինի «101-րդ կիլոմետր» գեղարվեստական ֆիլմում էր՝ նկարահանված 2001 թվականին։ Դերասանը խաղացել է նաև այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են ՝ «Պտտիր ձկնորսական կարթերը» (2004), «Տղամարդկանց սեզոն․ Թավշյա հեղափոխություն» (2005), «Անկառավարելի չմուշկ» (2005)։

2008 թվականին նկարահանվում է ռեժիսոր Պավել Բարդինի «Ռուսաստան 88» ֆիլմում։

2008 թվականի ամռանը Պյոտրը մասնակցեց «Ֆոբոս․Վախերի ակումբ» ֆիլմի նկարահանումներին, որը նկարահանել են Էստոնիայում։ Պյոտրի խոքերով, ֆիլմը օգնեց նրան Տալլինում ազգականներ գտնելուն։ 2009 թվականին տեղի ունեցավ ևս մեկ հեղինակային հեռուսաշոուի «Հոպ-Ստոպ»-ի նկարահանումները։

2009 թվականին Պյոտրը խաղացել է հրաշամանուկ Անտոնի դերը «ПираМММида» ֆիլմում։

2010 թվականին Պյոտրը նկարահանվել է ամերիկյան «Ֆանտոմ» ֆիլմում։

2011 թվականի ամռանը Պյոտրը նկարահանվել է «Փախստականները» ֆիլմում, որը հիմնված է սիբիրյան հեղինակ Գլեբ Պակուլովի «Կախարդների բանալին» ֆիլմի պատմության վրա, որտեղ նրա գործընկերը Ելիզավետա Բոյարսկայան էր։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերասան խմբագրել

Տարի Ֆիլմի անվանում Կերպար Ռեժիսոր
2001 101-րդ կիլոմետր Լեոնիդ Լեոնիդ Մարյագին
2001 Երկու ընկեր Վալերի Պանդրակովսկի
2002 Մերձմոսկովյան էլեգիա Վիկտոր Վալերի Ախադով
2004 Կոմս Կրոստովսկի Տիմուր Ռամիզ Ֆատալիև
2004 Դաշա Վասիլևա-2 Ռոման Վինոգրադով, Կատյայի որդին Անատոլի Մատեշկո
2004 Պտտիր ձկնորսական կարթերը Մաքս Օլեգ Ստեպչենկո
2005 Տղամարդկային սեզոն։ Թավշյա հեղափոխություն օպեր Օլեգ Ստեպչենկո
2005 Վերցրնել Տարանտինային Մաքս Բոգուշև Ռոման Կաչանով
2005 Անկառավարելի կույտ Օլեգ Գեորգի Շենգելիա
2005 Per rectum Պյոտր Ֆյոդորով
2005 Զբոսաշրջիկներ Գերա Անդրեյ Գրինևիչ
2006 Մութ բնազդ Եգոր Շիպով, Անդրեյի եղբայրը Միխաիլ Տումանիշվիլի
2006 Համեմատում ենք կյանքը (կարճամետրաժ) Վլադիմիր Կուկովյակին
2006 Robotrip (կարճամետրաժ) Պյոտր Ֆյոդորով
2006 Ակումբ Դանիլա Օրլով, ակումբի համասեփականատիրոջ որդին Պավել Բարդին
2007 Անկեղծ խոստովանություն(կարճամետրաժ) Եվգենի Կուդինով
2008 Բնակելի կղզի Գայ Գաալ Ֆյոդոր Բոնդարչուկ
2009 Բնակելի կղզի։ Գոտեմարտ Գայ Գաալ Ֆյոդոր Բոնդարչուկ
2009 Ռուսաստան 88 Ալեքսանդր, նեոնացիստական խմբի ղեկավար Պավել Բարդին
2010 Ֆոբոս․Վախի ակումբ Մայք (ճշմարտությունը նրա վախն է) Օլեգ Ասադուլին
2010 Հոպ-ստոպ Վասյանյա Պավել Բարդին
2010 Առանց սխալվելու իրավունքի Սալեխ Սերաժետդինով («Թաթար») Ալեքսանդր Վիսոկովսկի
2011 Ադամանդի որսորդներ Անատոլի Բեսսոնով, կրկնահանցագործ «Բես» մականունով Ալեքսանդր Կոտտ
2011 ПираМММида Անտոն Էլդար Սալավատով
2011 Տոնածառեր 2 Նիկոլայ Կրավչուկ, Նաստյայի հայրն ու Օլյայի եղբայրը Դմիտրի Կիսելյով, Ալեքսանդր Բարանով, Ալեքսանդր Կոտտ, Լևան Գաբրիաձե
2011 Ֆանտոմ Անտոն Բատկին Կրիս Գորակ
2011 Բորիս Գոդունով Պյոտր Ֆյոդորով Բասմանով , մարզպետ Վլադիմիր Միրզոև
2011 Առանց տղամարդ Նիկոլայ Վոլկով, մերկապար պարող Ռեզո Գիգինեիշվիլի, Ալիսա Խմելնիցկայա
2011 Փամփուշտներ հավաքող Սյոմա Ալեքսանդր Վարտանով
2012 Օդեսսա-մարիկ Իվան Նովիցկի Մարկ Գորոբեց
2012 Մայրիկներ Անտոն Ալան Բադոև
2012 Երաշխիքով տղամարդ Վիտալի, առևտրի կենտրոնի մենեջեր Արտյոմ Ակսենենկո
2012 Տեղ չկա շտապելու պարաշյուտիստ Պյոտր Բուսլով
2012 Պայմանագիր Մորիս Վլադիմիր Միրզոև
2012 Վերջին մարտ Անդրեյ Իվան Շուրխովեցկի
2013 Ստալինգրադ Գրոմով, կապիտան Ֆյոդոր Բոնդարչուկ, Դմիտրի Գրաչյով
2013 Փորձեր Ֆյոդոր Պետրով, դերասան, Իգոր Գրադսկու ընկերը Օկսանա Կարաս
2013 Տոնածառեր 3 Նիկոլայ Կրավչուկ, Նաստյայի հայրն ու Օլյայի եղբայրը Դմիտրի Կիսիլյով, Լևան Գաբրիաձե, Եկատերինա Տելեգինա, Ալեքսանդր Կարպիլովսկի
2013 Բաժանվելու սովորություն Իվան Եկատերինա Տելեգինա
2014 Փախստականներ Պավել Նեչաև, փոքրիկ հեղափոխական, փախուստի դատապարտված Ռուստամ Մոսաֆիր, Կոնստանտին Սուխարկով
2014 Հրեշտակի սիրտը Վյաչեսլավ, Իլինսկու որդին Իլյա Կազանկով
2014 Տարածք քեռի Կոստյա Ալեքսանդր Մելնիկ
2014 Ցնցված տոնածառեր Նիկոլայ Կրավչուկ, Նաստյայի հայրը Մաքսիմ Սվեշնիկով
2014 Քահանայի աստիճան Պյոտր Երյոմին Եգոր Բարանով
2015 Մորեխ Արտյոմ Ցիգանով Եգոր Բարանով
2015 Շեֆ-խոհարարի ազատ կյանքը Անդրեյ Ռուստամ Իլյասով
2016 Մաքուր արվեստ Անդրեյ Ստոլսկի, Սաշա Գայդուկովայի փեսացուն, նկարիչ Ռենատ Դևլետյարով
2016 Սառցահատ Անդրեյ Նիկոլաևիչ Պետրով, սառցադաշտերի կապիտան «Միխայիլ Գրոմով» Նիկոլայ Խոմերիկի
2016 Մենամարտ Յակովլև/Կոլիչև, կռվարար, պաշտոնաթող սպա, փոխտեղակալ[1] Ալեքսեյ Միզգիրյով
2016 Քաղաք Ռոդիոն Իլյիչ Ստոցկի, ավագ լեյտենանտ, Ստրունյովո քաղաքի ոստիկանության աշխատակից[3] Դմիտրի Կոնստանտինով, Յուրի Տրոֆիմով
2017 Խելագար պրոֆեսորի արկածները Մաքսիմ Մինաև, գիտնական Օլեգ Ասադուլին
2017 Դուք բոլորդ ինձ զայրացնում եք Կիրիլ Վիտալևիչ, քաղաքային «Nowadays» ամսագրի խմբագիր Օլեգ Ֆոմին
2018 Գուրզուֆ Ռոդիոն Իլիչ Ստոցկի Դմիտրի Կոնստանտինով
2018 Վերջին տոնածառերը Նիկոլայ Կրավչուկ, Նաստյայի հայրը Տիմուր Բեկմամբետով,Եգոր Բարանով, Աննա Պարմաս, Ալեքսանդր Կոտտ
2019 Պահակակետ Յուրի Եգոր Բարանով
2020 Արբանյակ Վլադիմիր Վեշնյակով Եգոր Աբրամենկո

Ռեժիսոր խմբագրել

Հնչունավորում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Ֆյոդորով» հոդվածին։