Ելիզավետա Բոյարսկայա (ռուս.՝ Елизавета Михайловна Боярская, դեկտեմբերի 20, 1985(1985-12-20)[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի։ Միխայիլ Բոյարսկու և Լարիսա Լուպպիանի դուստրը, Սերգեյ Բոյարսկու քույրը։

Ելիզավետա Բոյարսկայա
ռուս.՝ Елизавета Михайловна Боярская
Ծնվել էդեկտեմբերի 20, 1985(1985-12-20)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (2007)
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներհայր՝ Միխայիլ Բոյարսկի, մայր՝ Լարիսա Լուպիան
Ամուսին(ներ)Մաքսիմ Մատվեև
Պարգևներ և մրցանակներ
bojarskaja.ru

Կենսագրություն

խմբագրել

Ելիզավետա Բոյարսկայան ծնվել է Սանկտ Պետերբուրգում, 1985 թվականի դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի ժողովրդական արտիստներ Միխայիլ Բոյարսկու և Լարիսա Լուպպիանի ընտանիքում։ Մանկության տարիներին դերասանական ընդունակությունները չի դրսևորել։ 13 տարի նա նվիրել է պարի (դասական և ջազային) դասերին։ Դեռահաս տարիքում ավարտել է մոդելավորման դպրոցը։ Հանրակրթական դպրոցում միջակ է եղել, բայց ուսումնառության վերջին մի քանի տարիներին լրացրել է բաց թողածը՝ պարապելով կրկնուսույցի մոտ։ Սրա շնորհիվ Ելիզավետան տիրապետում է երկու օտար՝ անգլերեն և գերմաներեն լեզուներին։ Ավարտական դասարանում որոշում է ընդունվել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի լրագրողական ֆակուլտետի «փիար»-ի բաժինը։ Նախապատրաստական դասընթացներին որոշ ժամանակ մասնակցելուց հետո հասկանում է, որ այս մասնագիտությունը իրեն այլևս չի հետաքրքրում։ Այցելելով «На Моховой» ուսումնական թատրոնի բացմանը և Լենսովետի անվան թատրոնի մի քանի ներկայացումներին՝ Ելիզավետան որոշում է ընդունվել թատերական ինստիտուտ։ Ինչպես ինքը՝ Բոյարսկայան է հետագայում հիշում՝ ծնողներն իրեն չեն տարհամոզել իր որոշման մեջ, բայց նախազգուշացրել են «բոլոր ստորջրյա հոսանքների» մասին։ Ելիզավետան մի քանի ամիս պատրաստվել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի պետական ակադեմիա ընդունվելու համար (այժմ՝ РГИСИ՝ Ռուսաստանի բեմական արվեստի պետական ինստիտուտ)։ Ընդունվել է Լև Աբրամովիչ Դոդինի կուրսը։ Ստացել է նախագահական կրթաթոշակ։ ԲՈՒՀ-ն ավարտել է 2007 թվականին։

2006 թվականից Սանկտ Պետերբուրգի Դրամատիկական փոքր թատրոնի (Եվրոպայի թատրոն) դերասանուհի է։ Առաջին անգամ բեմ է բարձրացել այս թատրոնում, 2006 թվականի մարտի 9-ին՝ «Լիր արքա» ներկայացման մեջ խաղալով Գոներիլի դերը։ Կինոյում նրա առաջին նշանակալի դերը եղել է «Առաջինը Աստծուց հետո» (2005) ֆիլմում Տանյայի դերը։ Ոչ պակաս կարևոր է եղել նաև Վերայի դերը Ալլա Սուրիկովայի «Դուք ինձ չեք լքի» ֆիլմում, որտեղ Ելիզավետան խաղացել է հոր՝ Միխայիլ Բոյարսկու հետ։ Նրան հանրահայտություն է պարգևել Թիմուր Բեկմամբետովի «Ճակատագրի հեգնանք. Շարունակություն» (2007) ֆիլմը։

Նախատեսվում էր, որ «Հրացանակիրների վերադարձը կամ կարդինալ Մազարինի գանձերը» ֆիլմում Ելիզավետա Բոյարսկայան պետք է խաղար Դ՛Արտանյանի դստեր դերը, բայց արդյունքում այդ դերը խաղաց Լյանկա Գռիուն։ Ելիզավետան հրաժարվել էր այս դերից, քանի որ այդ ընթացքում նա միաժամանակ նկարահանվում էր «Ծովակալ» և 12-մասանոց «Ես կվերադառնամ» ֆիլմերում։ Բացի դա, ինչպես պնդում է Ելիզավետան, հրացանակիրների մասին ֆիլմի սցենարը նրան առանձնապես չէր հետաքրքրել։

 
Բոյարսկին իր ամուսին՝ Մաքսիմ Մատվեևի հետ, 2010 թվական

«Ծովակալ» ֆիլմում (2008) կերտել է ծովակալ Ալեքսանդր Կոլչակին սիրահարված Աննա Տիմիրյովայի կերպարը։

2008 թվականի աշնանը Ելիզավետան խաղում է Ռոքսաննայի դերը «Арт-Питер» պրոդյուսերական կենտրոնի «Սիրանո դե Բերժերակ» անտրեպրիզում, որտեղ նրա խաղընկերը Սիրանոյի դերակատար Սերգեյ Բեզրուկովն էր։

Անձնական կյանքը

խմբագրել
 
 
 
 
 
 
 
 
Ալեքսանդր
Բոյարսկի

(1885—1937)
 
Եկատերինա
Բոյանովսկայա

(1887—1956)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ալեքսեյ
Բոյարսկի
 
Պավել
Բոյարսկի
 
Սերգեյ
Բոյարսկի

(1916—1976)
 
Եկատերինա
Մալանտեևա

(1920—1992)
 
Նիկոլայ
Բոյարսկի

(1922—1988)
 
Լիդա
Շտիկան

(1922—1982)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Օլգա
Ռազումովսկայա
 
Ալեքսանդր
Բոյարսկի

(1938—1980)
 
Միխայիլ
Բոյարսկի

(Տարի՝ 1949)
 
Լարիսա
Լուպիան

(Տարի՝ 1953)
 
Եկատերինա
Բոյարսկայա
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Եկատերինա
Բոյարսկայա
(Տարի՝ 1978)
 
Սերգեյ
Բոյարսկի

(Տարի՝ 1980)
 
Ելիզավետա
Բոյարսկայա

(Տարի՝ 1985)
 
Մաքսիմ
Մատվեև

(Տարի՝ 1982)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Եկատերինա
Բոյարսկայա
(Տարի՝ 1998)
 
Ալեքսանդրա
Բոյարսկայա
(Տարի՝ 2008)
 
 
 
Անդրեյ
Մատվեև
(Տարի՝ 2012)

2010 թվականի հուլիսի 28-ին Ելիզավետան ամուսնացել է դերասան Մաքսիմ Մատվեևի հետ։ 2012 թվականի ապրիլի 7-ին ծնվել է զույգի որդին ՝ Անդրեյը։

Ճանաչում և մրցանակներ

խմբագրել
  • «Ոսկե սոֆիտ» մրցանակակիր «Լիր արքա» ներկայացման մեջ Գոներիլի դերի համար (2006)։
  • «MTV Ռուսաստան» կինոմրցանակի դափնեկիր «Տարվա առաջընթաց» անվանակարգում «Առաջինը Աստծուց հետո» ֆիլմի համար (2006)
  • Անկախ երիտասարդական «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր (2008)։
  • «MTV Ռուսաստան» կինոմրցանակի դափնեկիր «Կնոջ լավագույն դեր» անվանակարգում «Ծովակալ» ֆիլմում Աննա Տիմիրյովայի դերի համար (2009)
  • «Պետերբուրգի ամենահայտնի մարդիկ» մրցանակի «Թատրոն» անվանակարգի հաղթող (2009)[3]։
  • «Дух Огня» (Խանտի-Մանսիյսկ) կինոփառատոնի «Լավագույն դերասանական համույթ» անվանակարգում Մաքսիմ Մատվեևի հետ համատեղ մրցանակի դափնեկիր՝ «Չեմ ասի» ֆիլմում (2011) կնոջ գլխավոր դերի կատարման համար
  • «Գրականություն և կինո» փառատոնի «Կանացի լավագույն դեր» անվանակարգի մրցանակակիր «Չեմ ասի» ֆիլմում (2011) կնոջ գլխավոր դերի կատարման համար
  • «Ոսկե փայտփորիկ » մրցանակի դափնեկիր՝ կինոյի ասպարեզում որպես կասկածելի ձեռքբերումներով տարվա վատագույն դերասանուհի (2011)
  • Պատվո շքանշան (Մոլդովա) (2011)[4][5]։
  • «Բյուրեղապակե Տուրանդոտ» մրցանակաբաշխության մրցանակակիր ՝«Մեր վարչական շրջանի Լեդի Մակբեթը» ներկայացման մեջ Լեդի Մակբեթի դերի համար (Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոն) (2014)
  • Վլադիսլավ Ստրժելչիկի անվան սանկտպետերբուրգյան դերասանական անկախ մրցանակ (2016)

Դերերը թատրոնում

խմբագրել

Դրամատիկական Փոքր թատրոն (Եվրոպայի թատրոն)

խմբագրել
  • 2006՝ «Լիր արքա » ըստ Շեքսպիրի պիեսի՝ Գոներիլ
  • 2006՝ «Բլաժ»՝ Գուրևնա
  • 2007՝ «Կյանք և ճակատագիր» ըստ Վասիլի Գրոսմանի վեպի՝ Ժենյա
  • 2008՝ «Սիրո ապարդյուն ջանքեր» ըստ Շեքսպիրի պիեսի՝ Ռոզալինա
  • 2009՝ «Հրաշալի կիրակի կոտրված սրտի համար» ըստ Թենեսի Ուիլյամսի պիեսի՝ Դորոտեա
  • 2010՝ «Երեք քույրեր» ըստ Անտոն Չեխովի պիեսի՝ Իրինա
  • 2012՝ «Խարդավանք և սեր» ըստ Ֆրիդրիխ Շիլլերի ողբերգության՝ Լուիզա
  • 2014՝ «Բալենու այգին» ըստ Անտոն Չեխովի պիեսի՝ Վարյա
  • 2015՝ «Քույրեր և եղբայրներ» ըստ Ֆյոդոր Աբրամովի պիեսի՝ Վարվարա Ինյախինա

Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոն

խմբագրել
  • 2013՝ «Մեր վարչական շրջանի Լեդի Մակբեթը» ըստ Նիկոլայ Լեսկովի պատմվածքի՝ Կատերինա Իզմայլովա, ռեժիսիոր՝ կամա Գինկաս[6]։

«Արտ-Պիտեր» պրոդյուսերական կենտրոն

խմբագրել
  • 2008՝ «Սիրանո դե Բերժերակ» ըստ Էդմոն Ռոստանի պիեսի՝ Ռոքսաննա
  • 2010՝ «ROOMS»

Երաժշտական տեսահոլովակներ

խմբագրել

Նկարահանվել է Վալերի Մելադձեի «Небеса»[7], «Свет уходящего солнца»[8] և «Мой брат» երգերի տեսահոլովակներում[9]։

Փաստեր

խմբագրել
  • ILWT խումբն ունի մի երգ, որը նվիրված է Ելիզավետա Բոյարսկայային, այն կոչվում է «Լիզա»[10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. ТОП 50. Елизавета Боярская — журнал «Собака.ru», 2009 год
  4. Елена ЛИВСИ. (28 Октября 2011). «Михаилу Боярскому и его дочери Лизе присудили орден почета Молдавии» (ռուսերեն). «Комсомольская правда». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
  5. «Лизе Боярской дали «Золотого дятла»» (ռուսերեն). donbass.ua. 29.04.2011. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.
  6. Елена Дьякова. (6 декабря 2013). «Особая дорога по этапу» (ռուսերեն). Театральный смотритель — www.smotr.ru. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
  7. «Боярские откровения». Life Showbiz. 2010 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4-ին.
  8. «Сивий Меладзе закохався у шибайголову Боярську» (ուկրաիներեն). tabloid.com.ua. 30.08.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
  9. «Братья Меладзе сняли в клипе "Мой брат" Лизу Боярскую, Викторию Исакову и Юлию Снигирь» (ռուսերեն). miamusic.ru. 10 декабря 2015. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
  10. ILWT — Лиза

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելիզավետա Բոյարսկայա» հոդվածին։