Մենամարտ

ուժային սպորտի տեսակ

Մենամարտ (անգլ.` combat), մարդկանց կողմից համակարգված և որոշակիացված ֆիզիկական գործունեություն, որն ներառում է նաև մրցակցության որոշակի աստիճան[1]։

Մենամարտ
Տեսակուժային սպորտ և contact sport?
 Combat sports Վիքիպահեստում
Պանկրատիոն, մ․թ․ա․ 2-րդ դար

Նկարագրություն

խմբագրել

Մենամարտերը լինում են 2 տեսակի.

  • երկու մարդու (հակառակորդների) մենամարտ միմյանց դեմ[2] առանց զենքի կամ զենքի օգտագործմամբ (հրացան կամ սառը զենք), մեկը՝ ընդդեմ 2 հոգուց կազմված թիմի, որն արդեն կոչվում է կռիվ կամ մենամարտ,
  • սպորտի տեսակ, որտեղ 2 մասնակիցները ֆիզիկապես պայքարում են միմյանց դեմ՝ հաղթողին պարզելու նպատակով, օգտագործելով միայն ֆիզիկական ուժը կամ տարբեր սպորտային սպառազինություն և/կամ ձեռքի համար նախատեսված սառը զենք։

Ավելի վաղ մարտերի նպատակն էր հաղթել հակառակորդին՝ վերցնելով նրան գերի (ստրուկ), սպանել՝ ունեցվածքն առգրավելու կամ մարտարվեստը լքել ստիպելու նպատակով։ Ավելի ուշ Հին Հունաստանում ի հայտ եկավ նաև սպորտային մարտարվեստը (Անտիկ օլիմպիական խաղեր, Օլիմպիական խաղեր), որտեղ որոշակի կանոնների համաձայն մրցում էին կիրառական ռազմական ֆիզիկական ուղղվածություններում (վազք, նիզակի, մուրճի նետում և այլն)։

Սպորտային մենամարտերի նպատակն է գործելով հաստատված կանոնների շրջանակներում՝ կատարել հնարքներ, որոնք հակառակորդին կարող են պատճառել առավելագույն ֆիզիկական վնաս կամ նրան դնել անբարենպաստ դիրքում, ինչպես նաև պաշտպանվել հակառակորդի նմանատիպ հնարքներից։

Մենամարտ և մարտական արվեստ

խմբագրել

Անհրաժեշտ է տարբերել մենամարտ և մարտական արվեստ հասկացությունները։ Ոչ բոլոր մարտական արվեստներն են համարվում մենամարտեր, ինչպես նաև ոչ բոլոր մենամարտերը կարող են համարվել մարտարվեստ։ Մարտական արվեստը ենթադրում է մարտ մեկից ավելի հակառակորդի դեմ։ Այդ դեպքում այն մենամարտ չէ։ Մյուս տեսանկյունից մարտական արվեստներում կարևոր դեր են խաղում հոգևոր սկզբունքները և անգամ կրոնական կանխադրույթները, այն դեպքում, երբ մենամարտերում ամեն ինչ սպորտային է կամ դիտարկվում է կիրառական տեսանկյունից։

Մենամարտերի դասակարգում

խմբագրել

Մենամարտերը պայմանականորեն բաժանվում են երկու խմբի՝ սպորտային և մարտական։

Սպորտային մենամարտեր

խմբագրել

Նպատակն է տվյալ սպորտաձևում որոշել լավագույններին, լավագույն սպորտային նվաճումները (հաղթանակ Օլիմպիադայում, միջազգային սպորտի վարպետի կոչում), համաշխարհային հանրաճանաչություն։ Այս դեպքում գործում են ավելի կոպիտ կանոններ և սահմանափակումներ (նպատակն է նվազագույնին հասցնել տրավմատիզմը)։ Նաև օգտագործվում են զանազան պաշտպանական հարմարանքներ (ձեռնոց, ատամների պաշտպանական միջոցներ բռնցքամարտում և կարատեում, սաղավարտ, դիմակներ սուսերամարտի ժամանակ և այլն)։

Սպորտային մենամարտերը, ի տարբերություն ստորև նշվածների, թույլ են տալիս ճիշտ համակարգել վիճակագրական մի շարք ցուցանիշներ, այդ թվում՝ տրավմատիզմը։

Ռազմական մենամարտեր

խմբագրել

Նպատակն է գոյատևել մահացու վտանգի դեպքում, իսկ մահվան դեպքում փորձել հակառակորդին պատճառել առավելագույն վնաս։ Մենամարտի գլխավոր նպատակն է հակառակորդին հասցնել անկարող իրադրության (ընդհուպ մինչև ֆիզիկապես ոչնչացման)։ Հիմնականում սա համակցված ձեռնամարտ է։ Մարզումը նման է սպորտային մարտարվեստի վարժանքներին։ Ծրագիրը ներառում է նաև իրավիճակներ, որոնք նախատեսված են պաշտպանվել մի քանի հակառակորդից, ինչպես նաև օգտագործել ձեռքի տակ գտնվող տարբեր միջոցներ, որոնք օգտակար են իրական կյանքի մարտական իրավիճակներում[3]։

Ընդհանուր մենամարտեր

խմբագրել

Ընդհանուր մենամարտերում մրցում են մենամարտի տարբեր տեսակների կամ մարտական արվեստների ներկայացուցիչներ։ Կանոններ կան, սակայն սահմանափակումները նվազագույնի են հասցված, ինչը մարզիկներին թույլ է տալիս ցույց տալ տեխնիկական գործողությունների լայն զինանոց։

Մենամարտի այլ տեսակներ

խմբագրել

Կախված օգտագործվող նյութական միջոցների զինանոցից՝ մենամարտերը կարող են կայանալ զենքի օգտագործմամբ (գավազան, կտրող կամ ծակող սառը զենք, նունչակիներ և այլն) կամ առանց դրանց։

Մենամարտերը տարբերվում են նաև գերիշխող տեխնիկայով, օրինակ՝ հարված, ցնցումներ, բռնվածքներ, նետումներ, ցավոտ հնարքներ, խեղդում և այլն

Մենամարտի օրինակներ

խմբագրել

Միջազգային տեսակներ

խմբագրել

Առանց զենքի

խմբագրել

Զենքի օգտագործմամբ

խմբագրել
  • Կարատե
    • Յոսյուկայ
    • Իսշին-րյու
    • Կեյիտի-րյու]
    • Մեյբուկան
    • Մոտոբու-րյու
    • Րյուեյ-րյու
    • Սյորին-րյու
    • Սյուրին-րյու
    • Չիտո-րյու
  • Կենդո
  • Կոբուդո
  • Սուսերամարտ

Ռուսաստան

խմբագրել
  • Ֆրի ֆայտ
  • Սամբո
  • Բռնցքամարտ
  • Զինվորական ձեռնամարտ
  • Արդյունավետ մարտական համակարգ
  • Բուզա
  • Սլավոնական ինքնապաշտպանման ոճ
  • Սլավոնագարիցական ըմբշամարտ
  • Ռոսս համակարգ
  • Չեմիսովի ոճ

Ազգային տեսակներ այլ երկրներում

խմբագրել
  • Այկիդո
  • Արնիս
  • Կապոեյրա
  • Կրավ-մագա
  • Կուրաշ
  • Կենդո
  • Կոխ
  • Նիխոն-կեմպո
  • Նյատ նամ
  • Նին ձյուցու
  • Տուրոն մենամարտեր
  • Դաֆկուդո

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Boxing». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  2. Толковый словарь Ефремовой. Т. Ф. Ефремова. 2000.
  3. «Combat Sport - 2015». Australian Medical Association. 2015 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2016 թ․ մայիսի 17-ին.
  4. Armstrong, Walter (1890). Wrestling. New York: Frederick A. Stokes Company. էջ 77.
  Ընթերցե՛ք «մենամարտ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։