«Ստալինգրադ», ռեժիսոր Ֆեոդոր Բոնդարչուկի ռուսական դրաման, որն առաջին ռուսական կինոֆիլմն էր, որը նկարահանվել էր IMAX 3D ֆորմատով։ Ֆիլմը նկարագրում է Հայրենական մեծ պատերազմի Ստալինգրադյան արյունահեղ ճակատամարտը։

Ստալինգրադ
ռուս.՝ Сталинград
Երկիր Ռուսաստան
Ժանրռազմական ֆիլմ[1][2], դրամա[1], արկածային ֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և Ստալինգրադի ճակատամարտ
Թվականսեպտեմբերի 28, 2013[3]
Լեզուռուսերեն և գերմաներեն
ՌեժիսորՖեոդոր Բոնդարչուկ[1]
ՊրոդյուսերԱլեքսանդր Ռոդնյանսկի, Անտոն Զլատոպոլսկի[3] և Սերգեյ Մելքումով[3]
Սցենարի հեղինակԻլյա Տիլկին և Սերգեյ Սնեժկին[3]
ԴերակատարներԹոմաս Կրեչման[2][4][5], Heiner Lauterbach?[4][5], Ալեքսեյ Բարաբաշ, Անդրեյ Սմոլյակով[2][5], Մարիա Սմոլնիկովա, Philippe Reinhardt?[4][5], Պյոտր Ֆեոդորով[2][4][5] և Yanina Studilina?[2][4][5]
ՕպերատորՄաքսիմ Օսադչի
ԵրաժշտությունԱնջելո Բադալամենտի
Պատմվածքի վայրՍտալինգրադի ճակատամարտ
ԿինոընկերությունArt Pictures Studio և Non-Stop Production
Տևողություն135 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Stalingrad (2013 film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Սյուժեի հիմքում ընկած է դրամատիկական սիրո պատմություն՝ պատերազմական ֆոնի վրա։ Դեպքը պատահում է 1942 թվականին Ստալինգրադում։ Խորհրդային բանակը փորձում է պաշտպանել Վոլգա գետի աջ ափը։ Հակահարձակման անհաջող փորձից հետո, խորհրդային բանակը ստիպված էր նահանջել։ Բայց միևնույն է, մի քանի զինվորի հաջողվում է գրավել մի տուն, որտեղ նրանք հանդիպում են Կատյային։ Դա նրա տունն էր։ Բոլորը լքում էին քաղաքը՝ Ստալինգրադում մնացել էր ընդամենը 100 հազար բնակիչ։ Տան դիմաց ապրում էր Մաշան, որը շատ նման էր կապիտան Պիտեր Կանի մահացած կնոջը։ Ամենաթեժ ճակատամարտի պատմության ֆոնին զարգանում է սիրո պատմություն, իսկ սպաներին այժմ պետք է ամեն գնով պաշտպանել իրենց սիրելիների կյանքը։

Դերերում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստալինգրադ (ֆիլմ, 2013)» հոդվածին։