Ֆլուվոքսամին

քիմիական միացություն

Ֆլուվոքսամին (Fluvoxamine), ժամանակակից (գրանցվել է ԱՄՆ FDA-ի կողմից 1994 թվականի դեկտեմբերի 5-ին) հակադեպրեսանտ ՍՀԸԱ-ի խմբից (Սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչներ)։ Դեղաբանական հատկություններով այն մոտ է ֆլուոքսետինին (Prozac), այն տարբերությամբ, որ դրա ազդեցությունը որոշ չափով ավելի արագ է տեղի ունենում։ Այն ունի նաև անքսիոլիտիկ (հակատագնապային) ազդեցություն։

Blue pill container spilled icon.svg
Ֆլուվոքսամին
Fluvoxamine structure.svg
Կլինիկական տվյալներ
Օգտագործման
եղանակներ
ներքին
ԱԹԴ կոդ
Ֆարմակոկինետիկ տվյալներ
Կենսամատչելիություն50—80 %
Նյութափոխանակությունլյարդ
Կիսատրոհման պարբերություն15 часов
Դուրսբերումերիկամ
Նույնացուցիչներ
CAS համար54739-18-3
PubChem CID5324346
DrugBankAPRD00425
ChemSpider
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.125.476 Խմբագրել Վիքիդատայում
Քիմիական և ֆիզիկական տվյալներ
Քիմիական բանաձևC15H21F3N2O2
Մոլային զանգված318,335 g·mol−1

Դեղաբանական ազդեցություն (ֆարմակոդինամիկա) և ցուցումներԽմբագրել

Ուժեղ և սպեցիֆիկ դանդաղեցնում է նեյրոնների կողմից սերոտոնինի հետզավթումը, դրանով իսկ մեծացնելով նրա կոնցենտրացիան սինապսում և ուժեղացնելով վերջինիս ազդեցությունը, միևնույն ժամանակ քիչ ազդեցություն ունի դոֆամինի և նորադրենալինի հետզավթման վրա։ Հակադեպրեսանտ ազդեցության առումով օգտագործման ցուցումները նման են իմիպրամինին, ամիտրիպտիլինին, բայց ավելի լավ են հանդուրժվում, քանի որ ունեն զգալիորեն ավելի քիչ հակախոլիներգիկ ակտիվություն։

Հիմնականում օգտագործվում է տարբեր պատճառագիտության դեպրեսիայի և ՕԿԽ-ի ժամանակ[1][2]։

Կողմնակի ազդեցություններԽմբագրել

Սրտխառնոց, փսխում, փորկապություն, անորեքսիա, բերանի չորություն, քնկոտություն, անհանգստություն և տագնապ, տեսողական խանգարումներ, տրեմոր[3], գլխացավ [4], սեռական խանգարումներ (ներառյալ պոտենցիայի նվազում [4]), սպազմ[5], հիպոմանիակալ և մանիակալ վիճակներ, դիսպեպսիա, տախիկարդիա, արթրալգիա, ալերգիկ ռեակցիաներ, սերոտոնինային համախտանիշ (բարձր չափաբաժիններով), հեպատոտոքսիկություն[4]։

ՀակացուցումներԽմբագրել

Մանիակային համախտանիշ; գերզգայունություն դեղամիջոցի նկատմամբ; միաժամանակյա բուժում ՄԱՕ արգելակիչների հետ միաժամանակյա բուժում[6]; մանկահասակ տարիք; լյարդի[3] և երիկամների գործունեության ծանր խանգարումներ; շաքարախտ; էպիլեպսիա; հղիություն և լակտացիա, ալկոհոլային թունավորումներ, հոգեմետ դեղեր և այլ դեղամիջոցների հետ համատեղ[7]։

COVID-19-ի հետ կապըԽմբագրել

2021 թվականի հոկտեմբերին Lancet-ում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ֆլուվոքսամին ընդունող մարդկանց խմբի մոտ 30%-ով կրճատվել է կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացվելու հավանականությունը (741 մարդ ստացել է ֆլյուվոքսամինի կուրս, 756-ը՝ պլացեբո)[8]։

Հայտնի է, որ ֆլյուվոքսամինը նվազեցնում է բորբոքումը` ուժգնորեն միանալով ցիտոկինի արտադրությունը խթանող սիգմա-1 ընկալիչին, որը ճնշում է IRE1 ֆերմենտի սթրեսային արձագանքը և այդպիսով կանխում է ցիտոկինի արտադրության ակտիվացումը, մոլեկուլ, որոնք արտադրվում են որոշակի բջիջների կողմից ի պատասխան վարակի ներթափանցման[9] [10] [11]։

Նախազգուշական միջոցներ և փոխազդեցություններԽմբագրել

Դեղամիջոցը զգուշությամբ պետք է օգտագործեն հղիները և այն մարդիկ, ում աշխատանքը պահանջում է արագ հոգեկան ռեակցիաներ[3]։ Ֆլյուվոքսամին ընդունող հիվանդները երբեք չպետք է ալկոհոլ օգտագործեն։ Երբ ֆլուվոքսամինը համակցվում է հակաթրոմբային միջոցների կամ վիտամին K- ի անտագոնիստների հետ, պետք է վերահսկվի պրոթրոմբինային ժամանակը և, անհրաժեշտության դեպքում, պետք է ճշգրտվի հակաթրոմբային միջոցների կամ վիտամին K-ի անտագոնիստների չափաքանակը[12]։

Տիզանիդինի միաժամանակյա օգտագործումը ֆլուվոքսամինի հետ հակացուցված է։

Ֆլուվոքսամինը տիզանիդինի հետ օգտագործելիս նկատվում է տիզանիդինի AUC-ի համապատասխանաբար 33 և 10 անգամյա աճ։ Միաժամանակյա օգտագործման արդյունքը կարող է լինել զգալի և երկարատև հիպոտենզիան, որն ուղեկցվում է քնկոտությամբ, գլխապտույտով, հոգեշարժողական ռեակցիաների արագության նվազմամբ (որոշ դեպքերում մինչև արյան շրջանառության կոլապս և գիտակցության կորուստ)[13]։

Ֆլուվոքսամինը չպետք է միաժամանակ ընդունվի ՄԱՕ-ի ինհիբիտորների հետ․ այս խմբի դեղամիջոցներով բուժումը պետք է դադարեցվի ֆլուվոքսամինի ընդունման մեկնարկից 2 շաբաթ առաջ[3], որպեսզի հնարավոր լինի խուսափել սերոտոնինային համախտանիշի վտանգից։ Ֆլուվոքսամինի ընդունման չեղարկման և ՄԱՕ ինհիբիտորների նշանակման միջև պետք է պահպանվի մեկ շաբաթյա ընդմիջում[14]։ Պետք է խուսափել նաև ՍՀԸԱ խմբի այլ սերոտոներգիկ դեղամիջոցների հետ համատեղ նշանակումից։ Բացի այդ, սերոտոնինային համախտանիշ կարող է առաջանալ, երբ ՍՀԸԱ խմբիհակադեպրեսանտները համակցվում են բուսպիրոնի, լևոդոպայի[15], բուսական հակադեպրեսանտ դեղամիջոցների հետ, որոնք պարունակում են սրոհունդ[16], 5-հիդրոքսիտրիպտոֆանի, S-ադենոզիլմեթիոնինի (SAM, հեպտրալ), տրիպտոֆանի[17], դեքստրոմետորֆանի, տրամադոլի[18] և այլ օփիոդ ցավազրկողների[19], կարբամազեպինի, լիթիումի պատրաստուկների[18], մետոկլոպրամիդի և որոշ այլ դեղամիջոցների հետ։

Դեղամիջոցը դանդաղեցնում է հալոպերիդոլի և բուտիրոֆենոնի ածանցյալների խմբի այլ հոգեմետ դեղերի նյութափոխանակությունը՝ ավելացնելով դրանց կոնցենտրացիան արյան մեջ 2 անգամ (միևնույն ժամանակ, ֆլյուվոքսամինի կոնցենտրացիան աճում է 2-10 անգամ), որի արդյունքում այն կարող է հասնել թունավոր մակարդակի[20]։ Երբ ֆլուվոքսամինը զուգակցվում է ատիպիկ հոգեմետների օլանզապինի [21] կամ կլոզապինի հետ, այս դեղամիջոցի նյութափոխանակությունը նույնպես դանդաղում է, և արյան մեջ նրա կոնցենտրացիան մեծանում է[22] (մի քանի անգամ, երբ զուգակցվում է կլոզապինի հետ[21]):

Ֆլուվոքսամինը նաև դանդաղեցնում է որոշ տրիցիկլիկ հակադեպրեսանտների նյութափոխանակությունը՝ արյան մեջ դրանց կոնցենտրացիայի հնարավոր աճով և թունավորման զարգացմամբ, Ֆլյուվոքսամինի համակցված օգտագործումը բետա արդրենապաշարիչների, թեոֆիլինի, կոֆեինի, ալպրազոլամի, կարբամազեպինի, ֆենիտոինի [14], վարֆարինի[3] հետ բերում է նմանատիպ ազդեցությունների։ Արյան մեջ բարձրացնում է իմունոդեպրեսանտների[23], որոշ բենզոդիազեպինների, պրոպրանոլոլի կոնցենտրացիան[14]։ Խորհուրդ չի տրվում համատեղել ֆլուվոքսամինը ամիտրիպտիլինի, քլոմիպրամինի, իմիպրամինի, դեզիպրամինի, կարբամազեպինի[3], թեոֆիլինի[14] հետ։ Դեղը ուժեղացնում է ալկոհոլի[3], բարբիտուրատների[4] ազդեցությունը։ Ուժեղացնում է սրտային գլիկոզիդների, տրիպտոֆանի կողմնակի ազդեցությունները[12]։ Վարֆարինի հետ համատեղ այն կարող է հանգեցնել արյունահոսության ավելացման[23]։ Բենզոդիազեպինների հետ համատեղ, ֆլուվոքսամինը կարող է մեծացնել հոգեշարժողական խանգարումների սրությունը։ Վտանգավոր է ֆլուվոքսամինը լիթիումի պատրաստուկների հետ համատեղելը, քանի որ դա մեծացնում է նեյրոտոքսիկ ազդեցությունը[21], իսկ լիթիումի պատրաստուկների կողմնակի ազդեցությունները մեծանում են[12]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. "FDA Advisory Committee Recommends Luvox (Fluvoxamine) Tablets for Obsessive Compulsive Disorder", PRNewswire, 10/18/93
  2. {{{վերնագիր}}}. Արխիվացված է 19 հունվարի 2013 սկզբնաղբյուրից:
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Губский Ю. И., Шаповалова В. А., Кутько И. И., Шаповалов В. В. Лекарственные средства в психофармакологии. — Киев — Харьков: Здоров'я — Торсінг, 1997. — 288 с. — 20 000 экз. — ISBN 5-311-00922-5, 966-7300-04-8
  4. 4,0 4,1 4,2 4,3 Подкорытов В. С., Чайка Ю. Ю. Депрессии. Современная терапия. — Харьков: Торнадо, 2003. — 352 с. — ISBN 966-635-495-0
  5. Гельдер М., Гэт Д., Мейо Р. Оксфордское руководство по психиатрии: Пер. с англ. — Киев: Сфера, 1999. — Т. 2. — 436 с. — 1000 экз. — ISBN 966-7267-76-8
  6. Справочное руководство по психофармакологическим и противоэпилептическим препаратам, разрешённым к применению в России / Под ред. С. Н. Мосолова. — 2-е, перераб. — М.: «Издательство БИНОМ», 2004. — 304 с. — 7000 экз. — ISBN 5-9518-0093-5
  7. Пужинский С. Фармакотерапия депрессивных состояний // Депрессии и коморбидные расстройства / Под ред. Смулевича А.Б.. — М., 1997.
  8. {{{վերնագիր}}}. — ISSN 2214-109X. — doi:10.1016/S2214-109X(21)00448-4
  9. Lanfranco R. Troncone (2020). COVID-19, cytokine storm and sigma-1 receptors: potential treatments at hand?. Authorea. doi:10.22541/au.159335613.31156244/v2
  10. Ghareghani, M., Zibara, K., Sadeghi, H., Dokoohaki, S., Sadeghi, H., Aryanpour, R., & Ghanbari, A. (2017). Fluvoxamine stimulates oligodendrogenesis of cultured neural stem cells and attenuates inflammation and demyelination in an animal model of multiple sclerosis. Scientific reports, 7(1), 1-17. PMC 5501834 PubMed doi:10.1038/s41598-017-04968-z
  11. Rosen, D. A., Seki, S. M., Fernández-Castañeda, A., Beiter, R. M., Eccles, J. D., Woodfolk, J. A., & Gaultier, A. (2019). Modulation of the sigma-1 receptor–IRE1 pathway is beneficial in preclinical models of inflammation and sepsis. Science translational medicine, 11(478). PubMed PMC 6936250 doi:10.1126/scitranslmed.aau5266
  12. 12,0 12,1 12,2 Взаимодействие лекарств и эффективность фармакотерапии / Л. В. Деримедведь, И. М. Перцев, Е. В. Шуванова, И. А. Зупанец, В. Н. Хоменко; под ред. проф. И. М. Перцева. — Харьков: Издательство «Мегаполис», 2001. — 784 с. — 5000 экз. — ISBN 996-96421-0-X
  13. Тизанидин инструкция по применению: показания, противопоказания, побочное действие – описание Tizanidine таб. 2 мг: 10, 15, 20, 30 или 60 шт. (45884) - справочник препаратов и...
  14. 14,0 14,1 14,2 14,3 Руководство по рациональному использованию лекарственных средств (формуляр) / Под ред. А. Г. Чучалина, Ю. Б. Белоусова, Р. У. Хабриева, Л. Е. Зиганшиной. — ГЭОТАР-Медиа. — М., 2006. — 768 с. — ISBN 5-9704-0220-6
  15. Быков Ю. В., Беккер Р. А., Резников М. К. Резистентные депрессии. Практическое руководство. — Киев: Медкнига, 2013. — 400 с. — ISBN 978-966-1597-14-2
  16. Терапия антидепрессантами и другие методы лечения депрессивных расстройств: Доклад Рабочей группы CINP на основе обзора доказательных данных / Редакторы Т. Багай, Х. Грунце, Н. Сарториус. Перевод на русский язык подготовлен в Московском НИИ психиатрии Росздрава под редакцией В.Н. Краснова. — Москва, 2008. — 216 с. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-01-20 
  17. «Drug Interactions: SSRIs»։ iHerb.Com։ Արխիվացված օրիգինալից 2012-03-14-ին 
  18. 18,0 18,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Мосолов-синдром անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  19. Арана Дж., Розенбаум Дж. Фармакотерапия психических расстройств. Пер. с англ. — М.: Издательство БИНОМ, 2004. — 416 с. — ISBN 5-9518-0098-6
  20. Фармакотерапия в неврологии и психиатрии: [Пер. с англ.] / Под ред. С. Д. Энна и Дж. Т. Койла. — Москва: ООО: «Медицинское информационное агентство», 2007. — 800 с.: ил. с. — 4000 экз. — ISBN 5-89481-501-0
  21. 21,0 21,1 21,2 Минутко В.Л. Депрессия. — Москва: ГЭОТАР-Медиа, 2006. — 320 с. — 2000 экз. — ISBN 5-9704-0205-2
  22. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Малин-2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  23. 23,0 23,1 Ошибка: не задан параметр |заглавие= в шаблоне {{публикация}} // Ошибка: не задан параметр |издание= в шаблоне {{публикация}}.