Անի Ֆրիդ Լինգդտադ (Ֆրիդա[5] ի ծնե Անի Ֆրիդ Սյունի Լյունգդտադ[6] շվեդ.՝ Anni-Frid Synni Lyngstad), ծնվ. նոյեմբերի 15, 1945, Բալանգեն, Նորվեգիա), գերմանա նորվեգական ծագումով շվեդ երգչուհի, հայտնի է որպես ԱԲԲԱ խմբի մենակատար։ 1992 թվականի ամուսնությունից հետո՝ արքայադուստր Աննա Ֆրիդ Ռեյս ֆոն Պլաուեն։

Անի Ֆրիդ Լինգստադ
Anni-Frid Lyngstad May 2013.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունAnni-Frid Lyngstad
Ի ծնե անունAnni-Frid Synni Lyngstad
Ծնվել էնոյեմբերի 15, 1945(1945-11-15)[1][2][3] (74 տարեկան)
Բալանգեն, Նուռլան, Նորվեգիա
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա[4]
Ժանրերջազ
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլEMI? և His Master's Voice?
ԱնդամակցությունABBA
ԱմուսինԲեննի Անդերսոն, Prince Heinrich Ruzzo Reuss of Plauen? և Ragnar Fredriksson?
Anni-Frid Lyngstad Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Անի Ֆրիդը ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 15-ին 19-ամյա Սյունի Լյունգդտադի և Նորվեգիայում գտնվող գերմանական օկուպացիոն զորքերի զինվորական, արդեն ամուսնացած Ալֆրեդ Հաազեի (1919-2009) կապից[7]: Ծնվելուց կես տարի անց Սյունին մոր Արնտինա Կորնելի Լյունգդտադի հետ աղջկան ուղարկում է ավելի ապահով Շվեդիայի Տորսխելլա քաղաք։ Պատճառը գերմանացի օկուպանտների հետ կապված կանանց վատ վերաբերվելն էր, ինչպես նաև այն վտանգը, որ այդ կապերից ծնված երեխաներին կարող է մորից վերցնեին։ Սյունի շուտով ինքն էլ է մեկնում Շվեդիա, բայց շուտով՝ 21 տարեկանում, մահանում է երիկամների անբավարարվածությունից։

Երկար տարիներ համարվում էր, որ Անի Ֆրիդի հայրը զոհվել խորտակվող նավի վրա, Գերմանիա վերադառնալիս, բայց 1977 թվականին գերմանական «Բրավո» ամսագիրը օգնեց աղջկան գտնել հորը[8]:

ԿարիերաԽմբագրել

Ֆրիդան սկսել է իր կարիերան 1958 թվականին՝ 13 տարեկան հասակում, որպես «դանսբենդ» ոճի փոփ-երգչուհի։ Հետո միացել է ջազ կատարող խմբի ու սկսել է կատարել Գլեն Միլերի, Դյուկ Էլինգտոնի, Քաունթ Բեյսիի երգերը։ Այդ ժամանակ նրա երկրպագության առարկան էին Էլլա Ֆիցջերալդն ու Պեգի Լին: 1963 թվականին նա ստեղծում է սեփական՝ «Anni-Frid Four» երաժշտական խումբը

2005 թվականին երբ Ֆրիդան տոնում էր իր 60-ամյակը, Universal Music ստուդիան թողարկեց Ֆրիդայի չորս սոլո ալբոմների ձայնասկավառակների շարք, նաև երեք ժամ տևողության ԴՎԴ սկավառակ, որտեղ Ֆրիդան պատմում էր իր երաժշտական կարիերայի մասին, այնտեղ կային նաև բազմաթիվ հազվագյուտ տեսահոլովակներ և ձայնագրումներ։

Անձնական կյանքԽմբագրել

1963 թվականի ապրիլի 3-ին 17 տարրական հասակում Ֆրիդան ամուսնացել է երաժիշտ և առևտրական Ռագնար Ֆրեդրիկսոնի հետ։ Ամուսնությունից երկու երեխա է ծնվում՝ Հանս Ռագնար Ֆրեդրիկսոնը (ծնվ. հունվարի 26, 1963) և Էն Լիսա Լոտե ՖրեդրիկսոնըЭнн Лиса-Лотте Фредрикссон (փետրվարի 25 1967 - հունվարի 13 1998)։ Ֆրիդան և Ռագները առանձնացան աղջկա ծննդից ոչ շատ ուշ, իսկ պաշտոնապես բաժանվել են 1970 թվականի մայիսի 19-ին, այդ օրը մահացել է Ֆրիդայի 71-ամյա տատը։

1969 թվականի մայիսին Ֆրիդան ծանոթանում է Բենի Անդերսոնի հետ, 1971 թվականից սկսում են համատեղ ապրել։ Պաշտոնապես ամրագրել են ամուսնությունը 1978 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ «ԱԲԲԱ»-ն իր ժողովրդականության գագաթին էր։ Պաշտոնական ամուսնությունը տևել է երեք տարի, բաժանվել են 1981 թվականին։

1982 թվականին Ֆրիդան հեռանում է Շվեդիայից և տեղափոխվում Լոնդոն: 1984 թվականին ապրում է Փարիզում, որտեղ ձայնագրում էր «Շայն» (անգլ.՝ «Shine») ալբոմը։ 1986 թվականին տեղափոխվոել է Շվեյցարիա, որտեղ և ապրում է մինչ այսօր։

1992 թվականի օգոստոսի 26-ին Ֆրիդան ամուսնացել է իր վաղեմի ընկերոջ Հենրիխ Ռուցո Ռեյս ֆոն Պլաուենի հետ (գերմ.՝ Heinrich Ruzzo, Prinz Reuss von Plauen) (մայիսի 24 1950 - հոկտեմբերի 29 1999); Այդ օրվանից Ֆրիդայի պաշտոնական դիմելաձևը՝ Ձերդ պայծառություն արքայադուստր Աննա Ֆրիդ Ռեյս ֆոն Պլաուեն է։ Արքայազն Հենրիխը մահացել քաղցկեղից 1999 թվականին, իսկ դրանից մեկ տարի առաջ Դետրոյթի մոտ (ԱՄՆ) ավտովթարից զոհվել է Ֆրիդայի դուստրը Լիսա Լոտեն։

Քանի որ նրա ամուսինը Շվեդիայի ներկայիս թագավորի՝ Կարլ XVI Գուստավի դասընկերն էր, Ֆրիդան դարձավ արքայական ընտանիքի մտերիմը։ Այժմ նա զբաղվում է բարեգործությամբ և շրջակա միջավայրի պաշտպանությամբ։ 2005 թվականի հարցազրույցներից մեկում Ֆրիդան ասել է, որ երաժշտական գործունեության չի վերադառնա։

ԴիսկագրությունԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #131630911 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. SNAC — 2010.
  3. ČSFD — 2001.
  4. LIBRIS — 2016.
  5. Բեմական կեղծանուն
  6. Լրիվ անունը ըստ շվեդերեն արտասանության
  7. Connolly Kate (2002-06-30)։ «Torment of the Abba star with a Nazi father»։ The Guardian։ Վերցված է 2012-01-28 
  8. Palm, Carl Magnus (2002), Bright Lights, Dark Shadows: The Real Story of ABBA, Omnibus Press, pp. 47–49, ISBN 0-7119-9194-4.