Այս հոդվածը պատմական երկրամասի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ֆարս (այլ կիրառումներ)։

Ֆարս օսթան (պարս.՝ استان فارس` Օսթան-է Ֆարս), օսթան (նահանգ), նաև պատմական երկրամաս Իրանի հարավում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիսից սահմանակից է Սպահան, հյուսիս-արևելքից` Յազդ, արևելքից` Քերման, հարավ-արևելքից` Հորմոզգան, հարավ-արևմուտքից` Բուշեհր, արևմուտքից` Քոհգիլուե և Բոյեր Ահմադ օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 122 608 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 4 851 274 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Շիրազ քաղաքն է։

Ֆարս օսթան
պարս.՝ استان فارس
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնՇիրազ
Բնակչություն4 851 274 մարդ (2016)[1]
Տարածք122 608 կմ²
Սահմանակցում էՔոհգիլուե և Բոյեր-Ահմադ, Քերմանի նահանգ, Յազդի նահանգ, Սպահանի նահանգ, Բուշեր և Հորմոզգանի նահանգ
Ժամային գոտիUTC+3:30 և UTC+4:30
ISO 3166-2 կոդIR-07
Հեռախոսային կոդ073262

Ֆարսը 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից մեկն է։ 1970-ական թվականներին Ֆարսից անջատվել են հարավ-արևմտյան ծովափնյա շրջանները, որտեղ ձևավորվել է Խալիջ-է Ֆարս (1977 թվականից` Բուշեհր) օսթանը[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 2-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Սպահան քաղաքը։

Անվանում խմբագրել

Լատինացված «Պերսիա» անվանումը ծագում է այս շրջանի պատմական անունից - Պարսա, կամ Պարսուաշ[4]։

Բնակչություն խմբագրել

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 4 220 721 մարդ` 1 014 690 տնային տնտեսություններում[5]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 4 596 658 մարդ, որոնք ապրում էին 1 250 135 տնտեսություններում[6]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 4 851 274 մարդ` 1 443 027 տնտեսություններում[7]։

Խոշոր քաղաքներն են Շիրազը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 1 565 572 մարդ), Մարվդաշտը (148 858 մարդ), Ջահրոմը (141 634 մարդ), Ֆեսան (110 825 մարդ), Քազերունը (96 683 մարդ), Սադրան (91 863 մարդ), Դարաբը (70 232 մարդ), Ֆիրուզաբադը (65 417 մարդ), Լարը (62 045 մարդ), Աբադեն (59 116 մարդ), Նուռաբադը (57 058 մարդ), Նեյրիզը (49 850 մարդ), Էքլիդը (44 341 մարդ)[8]։ Ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ քաղաքներում ապրում էր 3 401 675 մարդ կամ օսթանի բնակչության 70,4%-ը[7]։

Բնակչության մեծամասնությունն օսթանում պարսիկները, բնակվում են նաև թյուրքական ցեղեր (քաշքայներ), լոռեր, արաբներ, քրդեր, վրացիներ և չերքեզներ։

Վարչական բաժանում խմբագրել

Ֆարս օսթանը բաժանված է 37 շահրեստանների (գավառների).  

Ֆարս օսթանի շահրեստանները
Շահրեստան Բնակ. 2006[5] Բնակ. 2011[6] Բնակ. 2016[7] Վարչ. կենտրոն
Աբադե շահրեստան 87 203 98 188 100 831 Աբադե
Արսանջան շահրեստան 40 916 41 476 42 725 Արսանջան
Բախտեգան շահրեստան1 Աբադե Թաշկ
Բավանաթ շահրեստան 44 069 48 416 50 418 Բավանաթ
Բեյզա շահրեստան2 Բեյզա
Գերաշ շահրեստան3 47 055 53 907 Գերաշ
Դարաբ շահրեստան 172 938 189 345 201 489 Դարաբ
Զարինդաշտ շահրեստան 60 444 69 438 73 199 Հաջիաբադ
Զարքան շահրեստան4 Զարքան
Էսթաբան շահրեստան 66 391 66 172 68 850 Էսթաբան
Էվազ շահրեստան3 Էվազ
Էքլիդ շահրեստան 99 003 93 975 93 763 Էքլիդ
Լամերդ շահրեստան 76 971 83 916 91 782 Լամերդ
Լարեստան շահրեստան 223 235 226 879 213 920 Լար
Խարամե շահրեստան4 61 580 54 864 Խարամե
Խաֆր շահրեստան5 Բաբ-Անար
Խոնջ շահրեստան 37 978 41 133 41 359 Խոնջ
Խորամբիդ շահրեստան 44 669 50 252 50 522 Սաֆաշահր
Ղիր և Քարզին շահրեստան 61 432 65 045 71 203 Ղիր
Մամասանի շահրեստան 162 694 116 386 117 527 Նուռաբադ
Մարվդաշտ շահրեստան 294 621 307 492 323 434 Մարվդաշտ
Մոհր շահրեստան 54 094 59 727 64 827 Մոհր
Նեյրիզ շահրեստան 105 241 113 750 113 291 Նեյրիզ
Շիրազ շահրեստան 1 676 927 1 700 687 1 869 001 Շիրազ
Ջահրոմ շահրեստան 197 331 209 312 228 532 Ջահրոմ
Ջույոմ շահրեստան3 Ջույոմ
Ռոստամ շահրեստան6 46 851 44 386 Մասիրի
Սարչեհան շահրեստան7 Քորեհի
Սարվեստան շահրեստան4 40 531 38 114 Սարվեստան
Սեպիդան շահրեստան 87 801 89 398 91 049 Արդաքան
Փասարգադ շահրեստան 29 825 31 504 30 118 Սաադաթշահր
Քազերուն շահրեստան 258 097 254 704 266 217 Քազերուն
Քավար շահրեստան4 77 836 83 883 Քավար
Քուչենար շահրեստան8 Ղաիմիե
Ֆարաշբանդ շահրեստան 38 679 42 760 45 459 Ֆարաշբանդ
Ֆեսա շահրեստան 188 189 203 129 205 187 Ֆեսա
Ֆիրուզաբադ շահրեստան 111 973 119 721 121 417 Ֆիրուզաբադ
Ընդհանուր 4 220 721 4 596 658 4 851 274
1Առանձնացվել է Նեյրիզ շահրեստանից
2Առանձնացվել է Սեպիդան շահրեստանից
3Առանձնացվել է Լարեստան շահրեստանից
4Առանձնացվել է Շիրազ շահրեստանից
5Առանձնացվել է Ջահրոմ շահրեստանից
6Առանձնացվել է Մամասանի շահրեստանից
7Առանձնացվել է Բավանաթ շահրեստանից
8Առանձնացվել է Քազերուն շահրեստանից

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  2. Iran Provinces
  3. "استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند". همشهری آنلاین (in պարսկերեն). 2014 թ. հունիսի 22. Retrieved 2022 թ. հունիսի 27.
  4. Sykes, Percy (1921). A History of Persia. London: Macmillan and Company. p. 43.
  5. 5,0 5,1 "Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)" (in պարսկերեն). Արխիվացված է the original (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Retrieved 2022 թ. սեպտեմբերի 25.
  6. 6,0 6,1 "Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)" (Excel) (in պարսկերեն). Retrieved 2022 թ. դեկտեմբերի 19.
  7. 7,0 7,1 7,2 "Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)" (in պարսկերեն). Արխիվացված է the original (Excel) 2022 թ. ապրիլի 6-ին. Retrieved 2022 թ. դեկտեմբերի 19.
  8. Իրանի քաղաքների բնակչությունն ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)

Հղումներ խմբագրել