Ֆեսա կամ Ֆասա (պարս.՝ فسا), քաղաք Իրանի հարավում՝ Ֆարս օսթանում, Ֆեսա շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 110 825 մարդ (2016)[1][2]։  

Քաղաք
Ֆեսա
պարս.՝ فسا
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՖարս
ՇահրեստանՖեսա
Բնակչություն110 825 մարդ (2016)[1][2]
Հեռախոսային կոդ0731
Ֆեսա (Իրան)##
Ֆեսա (Իրան)

Ֆեսան տարածաշրջանային խոշոր գյուղատնտեսական կենտրոն է, որի հիմնական արտադրանքը հացահատիկային մշակաբույսերն են ու բամբակը։

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Քաղաքը գտնվում է Ֆարսի կենտրոնական մասում՝ հարավարևելյան Զագրոսի լեռնային տեղանքում։ Ծովի մակարդակից ունի 1365 մետր բարձրություն[3]։ Ֆեսան գտնվում է նահանգի վարչական կենտրոնից՝ Շիրազից, մոտ 120 կմ դեպի հարավ-արևելք և երկրի մայրաքաղաքից՝ Թեհրանից, 770 կմ դեպի հարավ-արևելք։ Օդի միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է +18,5°С։ Միջին տարեկան տեղումների քանակը 300 մմ է։

Ֆեսաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 20
(68)
23
(73)
27
(81)
34
(93)
37
(99)
41
(106)
42
(108)
40
(104)
39
(102)
33
(91)
30
(86)
24
(75)
42
(108)
Միջին բարձր °C (°F) 9
(48)
13
(55)
17
(63)
23
(73)
29
(84)
34
(93)
36
(97)
36
(97)
32
(90)
26
(79)
19
(66)
13
(55)
24
(75)
Միջին օրական °C (°F) 8
(46)
9
(48)
12
(54)
16
(61)
22
(72)
28
(82)
31
(88)
30
(86)
27
(81)
22
(72)
16
(61)
10
(50)
19
(66)
Միջին ցածր °C (°F) 1
(34)
3
(37)
7
(45)
12
(54)
17
(63)
22
(72)
24
(75)
23
(73)
19
(66)
13
(55)
7
(45)
4
(39)
13
(55)
Ռեկորդային ցածր °C (°F) −12
(10)
2
(36)
−3
(27)
−2
(28)
7
(45)
11
(52)
16
(61)
13
(55)
7
(45)
3
(37)
−5
(23)
−5
(23)
−12
(10)
Տեղումներ մմ (դյույմ) 68
(2.68)
66
(2.6)
49
(1.93)
33
(1.3)
7
(0.28)
0
(0)
0
(0)
2
(0.08)
0
(0)
0
(0)
10
(0.39)
55
(2.17)
292
(11.5)
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 110 825 մարդ, որոնք կազմում էին 33 379 տնտեսություն[4]։ Ֆեսան Ֆարս օսթանի բնակչությամբ չորրորդ ամենախոշոր քաղաքն է Շիրազից, Մարվդաշտից և Ջահրոմից հետո[5]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Բնակչության թվաքանակը
195619661976198619911996200620112016
11 711[6]19 057[7]31 48964 771[8]74 487[9]81 706[9]90 251[10]104 809[11]110 825[4]

Ազգային կազմում գերակշռում են պարսիկները, իսկ դավանանքայինում՝ շիա մուսուլմանները։

Տեսարժան վայրեր խմբագրել

Մոտակա բլուրներից մեկի գագաթին գտնվում է բերդ, որի շինարարությունը վերաբերում է Սասանյանների դինաստիայի կառավարման ժամանակաշրջանին[12]։ Քաղաքի հյուսիսում գտնվում է շրջանի ամենաբարձր գագաթներից մեկը՝ Հարմանկուհ լեռը (3 183 մետր)[13], որին կից գտնվում է Աթաշկադե հանգստի գոտին[14]։ Քաղաքի հարավ-արևելքում գտնվում է համանուն օդանավակայանը[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. Физико-географические данные (անգլ.)
  4. 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. ապրիլի 6-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  5. «IRAN: Fars» (անգլերեն).
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  8. World Gazetteer Արխիվացված 2013-02-09 archive.today Արխիվացված 9 փետրվարի 2013 թվականին. (անգլ.)
  9. 9,0 9,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  10. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  11. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2023 թ. հունվարի 16-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  12. Zahak Castle (անգլ.)
  13. Kharman Kooh Mountain (անգլ.)
  14. Atashkadeh Recreation Site (անգլ.)
  15. Fasa Airport Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեսա» հոդվածին։