Մարվդաշտ (պարս.՝ مرودشت), քաղաք Իրանի հարավում, Ֆարս օսթանում։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 148 858 մարդ (2016)[1][2]։

Քաղաք
Մարվդաշտ
պարս.՝ مرودشت
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՖարս
ՇահրեստանՄարվդաշտ
ԲԾՄ1620 մետր
Բնակչություն148 858 մարդ (2016)[1][2]
Հեռախոսային կոդ0728
Պաշտոնական կայքmarvdashtonline.ir
Մարվդաշտ (Իրան)##
Մարվդաշտ (Իրան)

Քաղաքը գտնվում է Ֆարս օսթանի հյուսիսային մասում` վարչական կենտրոն Շիրազից մոտ 37 կմ հյուսիս-արևելք։ Մարվդաշտից ոչ հեռու գտնվում են Աքեմենյան Պարսկաստանի հին մայրաքաղաք Պերսեպոլիսի ավերակները։

Մարվդաշտ քաղաքը ձևավորվել է 20-րդ դարում, 1935 թվականին կառուցված շաքարի գործարանի շուրջ։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 148 858 մարդ, որոնք կազմում էին 43 528 տնտեսություն։ Մարվդաշտը Ֆարս օսթանի բնակչությամբ երկրորդ ամենախոշոր քաղաքն է Շիրազից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1966 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 18 806[4] 79 132[5] 92 013[6] 103 579[6] 123 858[7] 138 649[8] 148 858[9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. «IRAN: Fars» (անգլերեն).
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  5. World Gazetteer(անգլ.)
  6. 6,0 6,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2023 թ. հունվարի 16-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. ապրիլի 6-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարվդաշտ» հոդվածին։