Ֆաթմա Մուխտարովա
Ֆաթմա Աբբաս ղիզի Մուխտարովա (ադրբ.՝ Fatma Abbas qızı Muxtarova, մարտի 26, 1893, Ուրմիա, Իրան - հոկտեմբերի 19, 1972, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի օպերային երգչուհի, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1940), Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1936); Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան և «Պատվո» շքանշանով[1][2]:
Ֆաթմա Մուխտարովա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 26, 1893 |
Ծննդավայր | Ուրմիա, Իրան |
Մահացել է | հոկտեմբերի 19, 1972 (79 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | II Alley of Honor (Azerbaijan) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Saratov Conservatory? |
Մասնագիտություն | երգչուհի և օպերային երգչուհի |
Պարգևներ և մրցանակներ | Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան և Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ |
Fatma Mukhtarova Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ֆաթմա Մուխտարովան ծնվել է 1893 թվականի մարտի 26-ին Ուրմիայում (Պարսկաստանի հյուսիս-արևմուտք, այժմ՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան օստան) պարսիկ[1], այլ տվյալներով՝ ադրբեջանցի[3] երգիչ և թառահար Աբբաս Ռզաևի և լեհա-լիտվական թաթարուհի Սառա Խասենևիչի ընտանիքում[3]: Վաղ տարիքում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան: 1910 թվականին ընտանիքը տեղափոխվել է Սարատով: Ֆաթմա Մուխթարովան սովորել է Սարատովի կոնսերվատորիայում: 1913 թվականին Ֆաթմա Մուխտարովան առաջին անգամ եկավ Բաքու: 2 տարի կոնսերվատորիայի կրթություն ստանալուց հետո նա մեկնել է Մոսկվա, որտեղ հանդիպել է հայտնի երաժիշտ Ֆեոդոր Շալյապինի հետ[4]:
ԳործունեությունԽմբագրել
Սարատովի կոնսերվատորիան ավարտելուց հետո աշխատել է Մոսկվայի, Սարատովի, Սանկտ Պետերբուրգի, Կիևի, Խարկովի, Օդեսայի և այլ քաղաքների օպերային թատրոններում: 1938-1853 թվականներին եղել է Ադրբեջանի Օպերայի և բալետի թատրոնի մենակատար: Այնուհետև Շալյապինի միջոցով նրան հրավիրել են «Զիմինի» օպերայի թատոն և աշխատել այնտեղ մինչև 1917 թվականը: 1920 թվականից ի վեր ներկայացվել է Կազան, Լենինգրադ, Կիև, Խարկով, Օդեսա, Թբիլիսի և այլ քաղաքների օպերային թատրոններում:
Ֆաթմա Մուխթարովան մահացել է 1972 թվականի հոկտեմբերի 19-ին Բաքվում:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Мухтарова Фатьма Саттаровна». Большая биографическая энциклопедия.
- ↑ Фатмы ханум Мухтаровa Из воспоминаний внучки Фатмы Мухтаровой Светланы Курочкиной
- ↑ 3,0 3,1 Лучшая в мире Кармен. Из воспоминаний внучки Фатьмы Мухтаровой, Светланы Курочкиной. «Азербайджанский конгресс». 16 ноября 2009 года.
- ↑ Марина Раку. Музыкальная классика в мифотворчестве советской эпохи— Новое Литературное Обозрение, 2015-02-28. — 2885 с.