Օրիենտալ մետալ (անգլ.՝ Oriental metal - արևելյան մետալ) ֆոլկ մետալի ենթաժանր, որն առաջացել է 1990-ականների կեսերին Հայաստանում, Սինգապուրում, Իսրայելում։ Ժանրը ստեղծվել է հայկական Այաս, իսրայելական Orphaned Land, Melechesh, Salem և սինգապուրական Rudra խմբերի շնորհիվ։

Օրիենտալ մետալ
անգլ.՝ Oriental metal
Ոճային հիմքերռոք, մետալ, արևելյան երաժշտություն, ֆոլկ
Մշակութային հիմքերարևելյան մշակույթ
Ծագման ժամանակ1990-ականներ
Ծագման երկիրՀայաստան Հայաստան (Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ)
Սինգապուր Սինգապուր
Իսրայել Իսրայել

Պատմություն խմբագրել

1988 («Երկինք և Երկիր») և 1991 թվականներին հայկական Այաս խմբի ձայնագրություններում արդեն նկատելի էին արևելյան երաժշտության ընդգրկումները մետալում՝ այդպիսով դառնալով նորաստեղծ ժանրի հիմնադիրներ։ Պրոգրեսիվ մետալ խումբ՝ Orphaned Land-ը, որը սկիզբ է առել 1991 թվականին Իսրայելում՝ Թել Ավիվում, թողարկեց իր առաջին դեմո ալբոմը 1993 թվականին և արագորեն գրավեց լեյբլների ուշադրությունը իրենց անսովոր ձայնով։ «Սահարա» դեբյուտային ալբոմը հաջորդեց 1994 թվականին։ Նրանց երաժշտությունը պարունակում էր արաբական ժողովրդական տարրեր։ Տարածված կարծիք կա, որ Orphaned Land-ն է «արևելյան մետալ» կոչվող ժանրի գյուտարարները[1]։

1993 թվականին Իսրայելում ստեղծվեց նաև Melechesh խումբը, որը Երուսաղեմ քաղաքում առաջին հակաքրիստոնեական երաժշտական խմբերից մեկն էր[2]։ Սկսելով բլեք մետալից՝ նրանք անցան արևելյան մետալին, որի առաջին լսելի դրսևորումը կարելի է դիտարկել 1996 թվականի «Լաչիշի պաշարումը» ալբոմում[3]։

Նկարագրված խմբերից շատ առաջ, դեռ 1985 թվականին, Salem խումբը ձևավորվեց Իսրայելում։ Խումբը հինգ տարի անդերգրաունդում էր, նվագում էր բլեք մետալ, բայց 1990 թվականին նրանք թողարկեցին «Millions Slaughtered» դեթ դում մետալ ժանրի դեմո ալբոմը, որի շնորհիվ նրանց հաջողվեց պայմանագիր կնքել գերմանական «Morbid Records» լեյբլի հետ։ 1992-ին և 1994-ին ստեղծվեցիմ «Creating Our Sins» և «Kaddish» (հոլոքոստի մասին կոնցեպտուալ ալբոմ) ալբոմները։ Վերջին ալբոմի «The Fading» երգը հայտնվել է MTV-ում։

1996 թվականին ստեղծված Distorted-ը դարձավ Իսրայելի առաջին մետալ խումբ, որը հանդես եկավ կանացի վոկալով (Միրի Միլման՝ երգչուհի)։ Նրանք իրենց ոճն անվանում են «արևելյան դեթ/դում մետալ»[4]։ Իսրայելական Arallu նախագիծը ձևավորվել է 1997 թվականին բասիստ Մոտի «Սպանված» Դանիելի կողմից, ով իր երաժշտությունը նկարագրում է որպես «արևելյան, կռվարար և բարբարոսական»[5]։

1992 թվականին Սինգապուրում ստեղծվել է Rudra-ն։ Ռուդրան կործանման աստծո անունն է հինդուիզմի մեջ։ Խումբն իր անունը ստացել է բավականին ագրեսիվ երաժշտության և, իհարկե, վեդայական, հնդկական մշակույթին մոտ լինելու հետևանքով։ Էթնիկ և տրանսցենդենտալ հնդկական մեղեդիները և ծանր, բլեք/դեթ մետալին մոտ կիթարային ռիֆերը միախառնելու նրանց յուրահատուկ ոճը դարձրել է նրանց ռահվիրաներ հնդկական փսիխոդելիկ երաժշտության էքստրեմալ մետալում կիրառման փորձարկումներում։ Նրանց երաժշտության մեկ այլ առանձնահատկությունն է սանսկրիտով երգերի և մանտրաների ավելացումն, ինչը առեղծվածային և միստիկ ոճ է ձևավորում նրանց ստեղծագործությքւններում։ Սա կոչվում էր «վեդական մետալ»։

Բացի Հայաստանից, Իսրայելից և Սինգապուրից, կան բազմաթիվ խմբեր հարևան երկրներից։ Օրինակ՝ Բիլոկեյթը (Հորդանան)[6], Խալասը (Պաղեստին)[7], Օդիուսը (Եգիպտոս)[8], Ալ-Նամրուդը (Սաուդյան Արաբիա)[9], Վուդու Կունգֆուն (Չինաստան), Ամոգ Սիմֆոնիա (Հնդկաստան), Լանգսույրը (Մալայզիա)[10]։

Բացի Միջին և Հեռավոր Արևելքի երկրներից, օրիենտալ մետալը ի հայտ է գալիս նաև այլ երկրներում։ Օրինակ՝ Arkan (Ֆրանսիա), Kenitra (Շվեյցարիա), Kartikeya (Ռուսաստան)[11][12]։

Արևելյան մետաղագործներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rivadavia, Ed. «AMG Orphaned Land». Allmusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 18-ին.
  2. Sharpe-Young, Garry. «Melechesh». Rockdetector. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. McKay, Aaron. «Interview with Moloch of Melechesh». Chronicles of Chaos. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին.
  4. Maglaras, Antonis. «Interview with Miri Milman». Metalperspective.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 11-ին.
  5. Puhl, Carl. «Interview with Butchered and Yonatan of Arallu». Lordsofmetal.nl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին.
  6. «BILOCATE: 'Sudden Death Syndrome' Artwork Unveiled». Blabbermouth.net. 2008 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 20-ին.
  7. Earache, Asher. «Interview with Bassam Beromi, Abed Hathout and Fadel Kandil of Khalas». Hardandheavy.net. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 25-ին.
  8. Egypt Today, Ali El-Bahnasawy. «We Will Rock You». Egypttoday.com. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունվարի 15-ին.
  9. Papadopoulou, Eirini. «Atba'a Al-Namrood review». Metal-temple.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 21-ին.
  10. «Malaysia's LANGSUYR Delay Album Release in Wake Of 'Black Metal Witch Hunt'». blabbermouth.net. 2005 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 3-ին.
  11. Melzer, Alexander. «Promo CD review». The Metal Observer. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին.
  12. Kontogeorgakos, Dimitris. «Interview with Foued Moukid, Abder Abdellahoum of Arkan». Metal-temple.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 18-ին.