Այաս (խումբ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այաս (այլ կիրառումներ)
Այաս, հայկական ռոք-խումբ։ Հիմնադրել է "արևելյան մետալ" ոճը։
Այաս | |
---|---|
Երկիր | Երևան, Հայաստան |
Ժանրեր | Մետալ |
Գործունեություն | 1986–1995, 2007-ներկա |
Անդամներ | |
Արթուր Միտինյան Դավիթ Ներսիսյան Տիգրան Աթանեսյան Դերենիկ Վարդումյան |
Պատմություն
խմբագրելԽումբը հիմնվել է 1986 թ. Երևանում Արթուր Միտինյանի կողմից, ով Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաների շրջանավարտն էր։ Խմբի երաժշտությունը գրավել է քննադատների ուշադրությունը ծանր ռոքի և հայկական հոգևոր երաժշտության հետաքրքիր միաձուլմամբ։ 1988 թ. թողարկվեց առաջին պաշտոնական ալբոմը՝ «Երկինք և Երկիր»։ Ընդամենը մեկ տարվա ջանքերի արդյունքում խումբը ունեցավ այնպիսի հաջողություն, որ իրենք, հայկական մեկ այլ՝ Ասպարեզ մետալ խմբի հետ միասին, գերմանական «Melodie und Rhytmus» և «Neues Leben» ամսագրերի կողմից ընդգրկվեցին ԽՍՀՄ լավագույն ռոք-խմբերի տասնյակում։ 1991 թվականին խումբը պետք էր ելույթ ունենար Megadeth խմբի հետ, սակայն խմբի մեներգիչ Արթուր Արեսկինը կրոնական պատճառներով լքեց խումբը, և համերգը չկայացավ։ 1995 թվականին, երկրորդ՝ «Gaush Urvan» ալբոմի թողարկումից հետո Արթուր Միտինյանը տեղափոխվում է Մոսկվա, զբաղվելով այնտեղ սեփական կարիերայով։ Դառնում է աշխարհում առաջին «Բիթլզ ընդմիշտ» ռոք-բալետի հեղինակը, ղեկավարում «ARM-records» ձայնագրման լեյբլը։
Վերամիավորում
խմբագրելՄիտինյանը վերադառնում է Հայաստան 2007 թվականն, և հարցազրույցի ժամանակ հայտարարում, որ մտադիր է վերականգնել խմբի գործունեությունը։ 2008 թ. ապրիլի 18-ին Այաս խումբը պաշտոնապես հայտարարում է իր վերամիավորման մասին, մասնակցելով Երևանում կայացած «Metal Attack» փառատոնին։ 2010 թվականին Երևանում խումբը հանդես է եկել մենահամերգով՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Համերգի ձայնագրությունը թողարկվեց DVD-սկավառակով։
Կազմը
խմբագրելՆերկայիս կազմը
խմբագրել- Արթուր Միտինյան - վոկալ, ստեղնային
- Դավիթ Ներսիսյան - կիթառ
- Տիգրան Աթանեսյան - բաս
- Դերենիկ Վարդումյան - հարվածային
Կենդանի ելույթների ժամանակ
խմբագրել- Հասմիկ Զաքարյան - բեք վոկալ
- Ալինա Ավագյան - բեք վոկալ
Նախկին մասնակիցներ
խմբագրել- Արթուր Արեսկին - վոկալ
- Արմեն Եղիազարյան - բաս
- Սերգեյ Ավանեսով - հարվածային
- Գրիգորի Պրիբիլսկի - կիթառ
- Գուրգեն Թագվորյան - կիթառ
- Գրիգորի Ավագյան - հարվածային
- Վլադիմիր Պողոսյան - հարվածային
- Սամվել Մաիլյան - կիթառ
- Տիգրան Փիլիփոսյան - հարվածային
- Արթուր Սողոյան - կիթառ
- Արմեն Կարապետյան - կիթառ
- Ջոն Կարագյոզյան -բաս
- Արմեն Պետրոսյան - հարվածային
- Հովակ Ալավերդյան -կիթառ
- Կորյուն Բոբիկյան - հարվածային
- Հովհաննես Կուլողլյան - կիթառ
- Հարություն Քեշիշյան - հարվածային
- Արեգ Նազարյան - բաս
- Սեյրան Մալերյան - հարվածային