Օշականի ճակատամարտ (1827)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օշականի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Օշականի ճակատամարտ (հայտնի է նաև որպես Աշտարակի ճակատամարտ), ճակատամարտ հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև, որ տեղի է ունեցել 1827 թվականի օգոստոսի 17-ին, 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, Պարսկաստանի գահի ժառանգորդ Աբբաս-Միրզայի բանակի և ռուս գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու ջոկատի միջև։ Ճակատամարտն ավարտվեց հայ-ռուսական զորքերի հաղթանակով։
Թվական | 1827 թվականի օգոստոսի 17 |
---|---|
Մասն է | Ռուս պարսկական/ Կովկասյան ճակատ |
Վայր | Օշական-Էջմիածին, Արևելյան Հայաստան |
Արդյունք | Հայ-ռուսական զորքերի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Պարսկաստան | Ռուսական կայսրություն |
Հրամանատարներ | |
Աբբաս-Միրզա Հուսեյն խան | Կրասովսկի |
Կողմերի ուժեր | |
30000
| 2800-3000
|
Ռազմական կորուստներ | |
3000 ավելի | զոհվել են`
վիրավորվել են
Անհետ կորած
|
Ընդհանուր կորուստներ |
1827 թ. օգոստոսի սկզբին պարսկական բանակը ներխուժեց Արևելյան Հայաստան և, միավորվելով Երևանի Հասան խանի զորքերի հետ, պաշարեց Էջմիածնի եկեղեցին։ Էջմիածնից 35 վերստ հեռու գտնվող գեներալ Կրասովսկու ռուսական զորաջոկատը իրեն միացած հայկական և վրացական կամավորներով օգնության հասավ պաշարված վանքին և, չնայած պարսկական բանակի տասնապատիկ ավելի քանակին[1], կարողացավ ճեղքել հակառակորդի պահպանաջոկատի արգելափակումը, որից հետո հենց նույն գիշեր պաշարումը դադարեցվեց[2]։ Ճակատամարտի ընթացքում ռուսական ջոկատը ծանր կորուստներ կրեց։ Այն ռուսական բանակի ամենամեծ կորուստն էր Պարսկաստանի հետ պատերազմի ողջ ժամանակահատվածում[3][4]։
Ճակատամարտի մասին ամենաարժեքավոր վկայությունները թողել են դրա անմիջական մասնակիցները՝ ջոկատի հրամանատար Ա. Կրասովսկին[5][6], կապիտան Մ. Սոբոլևը[7] և դեկաբրիստ Ե. Լաչինովը[8][9]։
Մարտի ընթացքի վրա մեծ ազդեցություն ունեցան այդ օրվա կիզիչ շոգը և ռուսական ջոկատի ընթացուղուն աղբյուրների բացակայությունը։ Ջոկատի գործողությունները զգալիորեն կաշկանդում էր պարենի գումակը։ Շարասյունները շարժվում էին հակառակորդի հրետանու և հրացանների կրակահերթերի ներքո։ Մինչ ռուսական առաջապահ ջոկատը «սվիններով իր ուղին էր հարթում», վերջապահը հետ էր մղում իրանցիների սանձարձակ հարձակումները թիկունքից։ հակառակորդը, զբաղեցնելով նպաստավոր դիրք, ռուսական ջոկատին թևային հարվածներ հասցրեց։ Հարկ է նշել նաև, որ Կրասովսկու ջոկատի հաջող անցմանը նպաստեցին ռուսական հրետանու գրագետ գործողությունները, որն ավելի բարենպաստ բարձունքներ էր զբաղեցնում, և հրետանային պաշտպանության տակ հնարավորինս կասեցնում էին հակառակորդի հարձակումները։ Իրանցիներն այնքան էին դաժանացած, որ չնայած մանրագնդակային և հրացանային կրակից ծանր կորուստներին, նրանք ներխուժեցին ռուսական հետևազորի շարքերը, որը սվիններով հետ էր շպրտում թշնամուն[10][11][12]։
1833-1834 թվականներին Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի և արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ եկեղեցու և տեղաբնակների միջոցներով Օշականի ճակատամարտին նվիրված հուշակոթող կանգնեցվեց[13][14]։
2011 թ. ապրիլի 19-ին տեղի ունեցավ Օշականի հուշահամալիրի հանդիսավոր բացումը՝ «նվիրված 1827 թվականի Օշականի ճակատամարտում Մայր Աթոռ Էջմիածնի համար զոհված ռուս փրկարար-զինվորների հիշատակին»։
Նախադրյալներ
խմբագրելԵրևանի՝ պաշարումից հանելը
խմբագրելՀունիսի 15-ին (27) Երևանի պաշարման համար ժամանեց 20-րդ հետևակային դիվիզիան[15], որը գլխավորում էր գեներալ Կրասովսկին։ 1827 թվականի ամառը անչափ շոգ էր և չորային[16]։ Ջերմաստիճանը հասնում էր մինչև 43 °R (53.7 °C) տապի արևի տակ և 33 °R (41.2 °C) ստվերում։ Տեղի կլիման նպաստում էր զինվորների շրջանում մասսայական հիավանդությունների տարածմանը, ովքեր վերջերս էին ժամանել Ռուսաստանից[17][18]։ Տենդերի և դիզենտերիայի բռնկված համաճարակի պատճառով 20-րդ դիվիզիայում մնաց ոչ ավելի, քան 4000 մարտունակ զինվոր[19]։ Օգոստոսին Կովկասյան կորպուսի հրամանատար, գեներալ-ադյուտանտ Իվան Պասկևիչը, նկարագրելով Կովկասում ռուսական բանակի գործերի ընդհանուր դրությունը, զեկուցում էր Նիկոլայ I, որ շոգը շարունակվում էր, արոտավայրեր չկային, ձիերը հյուծված էին, իսկ զորքի ⅓ գտնվում էր հոսպիտալներում։ 1800 մարդուց բաղկացած գնդում շարքերում մնացել էին մոտ 1000-ը[20] (բացառությամբ գվարդիայի, որում հիվանդների թիվը կազմում էր ոչ ավելի, քան 200 մարդ, իսկ 900 մնացել էին զինված)[21]։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակ՝ որոշում կայացվեց դադարեցնել Երևանի պաշարումը և մինչ աշուն քաշվել դեպի լեռները։
Պաշարման դադարեցման պատճառներից էր նաև այն, որ պարենով և պաշարման զինամթերքվ տրանսպորտը սպասվում էր օգոստոսից ոչ շուտ[15]։
Հունիսի 21-ի (հուլիսի 3-ի) գիշերը դիվիզիան հանվեց պաշարման դիրքերից և նահանջեց դեպի Էջմիածնի վանք։ Վանքում ստեղծվեց հոսպիտալ հիվանդ զինվորների համար։ Վանքի երեք աշտարակների վրա տեղադրեցին մեկական դաշտային հրանոթ։ Հունիսի 24-ին (հուլիսի 6-ին) մոտ 2000 զինվորներ սկսեցին նախապատրաստել պարենը։
Մատակարարելով վանքին բավականաչափ պարեն՝ Կրասովսկին հունիսի 30-ին (հուլիսի 12-ին) իր զորաջոկատով շարժվեց դեպի Բաշ-Ապարանյան բարձրավանդակը և ճամբարեց Ջենգուլի բնակավայրի մոտ։ Վանքում մնացել էին Սևաստոպոլի հետևակային խմբի գումարտակը (մինչև 500 սվին), 5 հրանոթ, հայերի հեծյալ կամավորական ջոկատի հարյուրյակ[22], որը Կրասովսկուց օգնություն էր խնդրել վանքի պաշտպանության համար[23], և 700 հիվանդ զինվորներ[24]։
Ճակատամարտի գործընթաց
խմբագրելԽախտելով զինադադարը, պարսկական զորքերը թագաժառանգ Աբաս-Միրզայի գլխավորությամբ օգոստոսի 4-ին գետանցել են Արաքսը` նպատակ ունենալով գրավել Էջմիածինը, ոչնչացնել գեներալ-լեյտենանտ Ա. Կրասովսկու զորամասը,հարձակվել Թիֆլիս-Ելիզավետպոլ-Ղարաբաղ ուղղությամբ՝ կանխելով գեներալ Պասկևիչի առաջխաղացումը Թավրիզ։ Օգոստոսի 6-ին պարսկական բանակը գրավում է Աշտարակը, բանակում Քասաղ գետի ափերին։ Օգոստոսի 15-ին` պաշարում և հրետակոծում են Էջմիածինը։ Օգոստոսի 16-ի երեկոյան Կրասովսկին 3 հազարանոց զորախմբով և 12 թնդանոթով Ապարանի սարահարթից շարժվում է դեպի Էջմիածին։ Ճակատամարտը սկսվել է առավոտյան ժամը 8-ին Օշականից 2 վերստ հեռավորության վրա, էջմիածին տանող ճանապարհի վրա՝ Քասաղի կիրճում։ Օգտվելով ուժերի նպաստավոր դասավորությունից, Աբաս-Միրզան փորձել է շրջապատել և ոչնչացնել կիրճում գտնվող ռուսական զորախումբը։ Սակայն, սրընթաց հարձակումով ճեղքելով հակառակորդի գերակշիռ ուժերի պատնեշը, ռուսական զորքը դուրս է գալիս Քասաղի կիրճից և շարժվում դեպի Էջմիածին։ Սկսված սվինամարտի ժամանակ ռուսական զորքին օգնության են հասել Էջմիածնի գումարտակը և հայ կամավորները։ Մարտում իրենց մեծ ավանդով նշանավորվել են 39-րդ և 40-րդ եգերական գնդերը։
Ճակատամարտի վճռական պահին հմուտ թնդանոթաձիգ Հակոբ Հարությունյանը, որին բռնի զորակոչել էին պարսիկները, անգլիական ծանր թնդանոթով թիկունքից ռմբակոծել է պարսկական դիրքերը։ Ռուսական զորախումբը, օգտվելով թշնամու ճակատում առաջացած խուապից, ճեղքել է պարսկական զորաշղթան և մտել Էջմիածին։ Ճակատամարտն ավարտվել է ժամը 17-ին։ Հակոբ Հարությունյանը փորձել է փախչել, սակայն պարսիկները նրան բռնել և հրեշավոր խոշտանգումների են ենթարկել. հանել են աչքերը, կտրել են ականջները, կրունկները, շրթունքները և նետել դիակներ մեջ։ Հերոսը ուշքի գալով կարողացել է հասնել Էջմիածին։
Ճակատամարտի հետևանքներ և հաջորդող իրադարձություններ
խմբագրելՌուս զինվորները և նրանց շարքերում մարտնչող հայ կամավորները բացառիկ խիզախության և ծանր կորուստների գնով կարողացան փրկել Էջմիածինը թշնամու ձեռքն ընկնելուց և ավերումից, թիֆլիսի վրա հարձակվելուց։
Ռուսներին հաջողվեց առանց կորուստների գրավել պարսկական կարևոր ամրություններից մեկը՝ Սարդարապատը։ Դրանից հետո ռուսական զորքը շարժվեց և պաշարեց Երևանը։ Երևանի բերդը կառուցված էր քաղաքի հարավային ծայրամասում՝ Հրազդան գետի բարձր ու ժայռոտ ափին։ Այն երեք կողմից շրջափակված էր երկշարք պարիսպներով։ Բերդի շուրջը փորված էին մեծ փոսեր, որոնք լցված էին ջրով։ Այն ամրացված էր եվրոպական ռազմական մասնագետների ղեկավարությամբ։ Հասան խանը այս անգամ ևս հրաժարվում է հանձնել բերդը։ Պասկևիչը հրամայում է գրոհով վերցնել այն։ Ռուսական պաշարողական հրանոթները օր ու գիշեր ռմբակոծում են բերդը։ «Հինգ օր, հինգ գիշեր, սար ու ձոր դմբում, դմբդմբում էր։ Էնքան թոփի գյուլլա էր գլխին ու սրտին դիպել, հոգին բերանը հասցրել»,- գրում է այդ դեպքերի ժամանակակից Խ. Աբովյանը։ 1827 թ. հոկտեմբերի 1-ին ռուսական զորքը մտավ բերդ։ Ընկավ պարսկական ամենաամուր ու վերջին հենակետը Հայաստանում։ Գերի վերցվեցին բերդի երեքհազարանոց կայազորը և Հասան խանը։
Գրավվեցին 100 թնդանոթ և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։ Երևանի գրավման համար Պասկևիչը ստացավ «Կոմս Էրիվանսկի» տիտղոսը։ Ռուսներից և հայերից շատերը պարգևատրվեցին «Երևանի բերդի գրավումը» մեդալով։ Երևանի գրավումը ոչ միայն ռազմական, այլև քաղաքական խոշոր նշանակության իրադարձություն էր։ Դրա հետ էր կապում հայ ժողովուրդը իր լավ ապագայի հույսերը։ Երևանի գրավումը ուրախությամբ ընդունեց ինչպես Հայաստանի, այնպես էլ հայկական գաղութների բնակչությունը։ Հայ նշանավոր գրողներ Հ. Ալամդարյանը Թիֆլիսից, Մ. Թաղիադյանը Հնդկաստանից, Նոր Նախիջևանի (Դոնի Ռոստով) հայությունը Ռուսաստանից «հայրենիքի փրկության առթիվ» շնորհավորական ջերմ ուղերձներ առաքեցին Հայաստան։
Պատերազմում մեծ էր ժամանակի նշանավոր գործիչ, վրացահայության հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու դերը, որը սրտառուչ կոչերով ոգեշնչում էր հայրենակիցներին։ «Հասավ ժամը,- գրում էր նա,- երբ աչքով պիտի տեսնեք Արարատյան աշխարհի և հայոց ազգի ազատագրությունը..., ոտքի՛ կանգնեք, հայո՛ց քաջեր, թոթափեցեք պարսից լուծը, ուրախացրե՛ք ալեզարդ Մասիսին, մի անգամ արյունով ներկեցե՛ք հայրենի հողը և ապա ապրեցե՛ք ազատ»։ Պատերազմին ակտիվ մասնակցություն ունեցան հայ կամավորները և դեկաբրիստները։ 1827 թ. գարնանը Ներսես Աշտարակեցու և Հարություն Ալամդարյանի գլխավորությամբ Թիֆլիսում կազմակերպվեցին կամավորական ջոկատներ, որոնք ռուսական զորամասերի հետ մասնակցեցին ռազմական գործողություններին։ 1827 թ. մարտին Թիֆլիսում կազմակերպվեց 117 հոգուց բաղկացած հայ կամավորների առաջին ջոկատը։ Մայիս ամսին քաղաքի այդ ջոկատներում ցուցակագրվել էին շուրջ 600 կամավորներ։ Երևանյան արշավանքի ժամանակ կամավորների շարքերը համալրվեցին՝ հասնելով ավելի քան 1000 հոգու։ Պատերազմական գործողություններին գործուն մասնակցություն ունեցան Կովկաս աքսորված դեկաբրիստները։ Նրանցից 70 սպաներ և 3000 շարքայիններ մասնակցեցին ռազմական գործողություններին։ Աչքի ընկնող դեկաբրիստներից էին Ե. Լաչինովը, Մ. Պուշչինը, Դ. Դավիդովը, Իվան Բուրցովը, Ն. Օրժիցկին և շատ ուրիշներ։ Դեկաբրիստ սպաների ռազմական խոր գիտելիքները, շարքայինների փորձն ու մարտունակությունը էական նշանակություն ունեցան հաղթանակի գործում։
Հուշակոթող
խմբագրելմինի|200px|Օշականի ճակատամարտի յուշակոթողը
Ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակը հավերժացնելու համար Օշականից Էջմիածին տանող ճանապարհի վրա 1833-1834 թվականներին, ինժեներ-պորուչիկ Կոմպանեյսկու նախագծով ճակատամարտի վայրում հուշարձան կառուցվեց, որը կանգուն է մինչև օրս։ Ամեն տարի օգոստոսի 17-ին օշականցիները, ռուսաստանից ժամանած հյուրերի հետ այցելում են հուշակոթող և իրենց հարգանքի տուրքն են մատուցում զոհվածների հիշատակին։
Պարգևներ
խմբագրել- Հակոբ Հարությունյանին իր սխրանքի համար Ռուսական կայսրությունը սահմանել է ցմահ կենսաթոշակ։
- Գեներալ Կրասովսկին հմուտ ռազմավարության համար պարգևատրվել է Ս. Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշանով։
Պատկերասրահ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրք (լույս 2000 թվական,խմբագիր` Բարխուդարյան)
- Հայոց պատմության 8-րդ դասարանի դասագիրք (լույս 2007 թվական,խմբագիր` Բարխուդարյան)
- Հայկական սովետական հանրագիտարան հատոր 12
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Սոբոլև, 1828, էջ 25
- ↑ Խաչիկյան, 2009, էջ Գլ. 13, § 2
- ↑ Կերսնովսկի, 1993 (репр. 1910), էջ 100 / Т. 2
- ↑ Շիրոկորադ, 2009, էջ 30
- ↑ Ներսիսյան, 1978, էջ 244-257, «Реляция»
- ↑ Կրասովսկի, 1901
- ↑ Սոբոլև, 1828, էջ 4-46
- ↑ «Հայաստանի պատմություն։ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին․ Արևելյան Հայաստանի ազատումը խանական խաղերից։» (ռուսերեն). ARMENICA.info. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Լաչինով, 1985
- ↑ Ներսիսյան, 1978, էջ 251, «Реляция»
- ↑ Զուբով, 1837, էջ 153
- ↑ Տունյան, 2007, էջ 40-41
- ↑ Ներսիսյան, 1978, էջ 242
- ↑ Գրիգորյան, 1959, էջ 112
- ↑ 15,0 15,1 Baddeley, 2011 (репр. 1908), с. 166 (en)
- ↑ Бобровский, 1895, с. 102 / Ч. 4
- ↑ УРВК, 1906, с. 274 / Т. 4, Ч. 1
- ↑ Нерсисян, 1975, с. 41
- ↑ Керсновский, 1993 (репр. 1910), с. 100 / Т. 2
- ↑ Бобровский, 1895, с. 105 / Ч. 4
- ↑ АКАК, 1878, с. 560, № 517, «Рапорт ген. Паскевича» / Т. 7
- ↑ Шишкевич, 1911, с. 66 / Т. 6
- ↑ Потто, 1888, с. 452-453 / Т. 3
- ↑ Тунян, 2007, с. 40
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |