Իվան Բուրցով
Իվան Բուրցով (ռուս.՝ Иван Григорьевич Бурцев (Бурцов) 1794, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 23, 1829), ռուս զինվորական, դեկաբրիստ, գեներալ–մայոր (1829)։
Իվան Բուրցով | |
---|---|
Ծնվել է | 1794 |
Ծննդավայր | Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 23, 1829 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի համալսարանական ազնվականների պանսիոն |
Մասնագիտություն | սպա |
Պարգևներ և մրցանակներ |
Մասնակցել է 1812 թվականի հայրենական պատերազմին, ապա՝ 1813–14-ի ռուսական բանակի արտասահմանյան արշավանքներին։ Եղել է «Փրկության միության» և «Բարօրության միության» անդամ (1817–21)։
1817–19 թվականներին, որպես ռազմական պատմաբան, ղեկավար դիրք է գրավել Գլխավոր շտաբի «Վոեննի ժուռնալ» («Военный журнал») թերթի խմբագրությունում։ 1821 թվականին հեռացել է հեղափոխական շարժումներից։ Կալանավորվել է (6 ամիս) դեկաբրիստների գործով։
1827 թվականին ուղարկվել է Կովկաս, նշանակվել Թիֆլիսյան, ապա Մինգրելյան հետևակային գնդերի հրամանատար։ Մասնակցել է 1826–28-ի ռուս–պարսկական․ և 1828–29-ի ռուս–թուրքական պատերազմներին, աչքի ընկել Կարսի, Ախալքալաքի, Ախալցխայի, Էրզրումի, Բաբերդի գրավման ժամանակ։
Զինվորական կոչումները խմբագրել
- ենթասպա (30.07.1812)[1]
- պոդպորուչիկ (06.03.1816)
- պորուչիկ (12.08.1817)
- շտաբս-կապիտան (30.08.1818)
- կապիտան (10.12.1819)
- գնդապետ (28.07.1822)
- գեներալ-մայոր (14.04.1829)
Շքանշաններ խմբագրել
- Սուրբ Վլադիմիրի (01.08.1814)[1]
- Սուրբ Աննայի (1820)
- Ալմաստե նշաններ Սուրբ Աննայի շքանշանին (1823)
- Սուրբ Գեորգիի (16.11.1828)
- Սուրբ Վլադիմիրի (29.11.1828)
Արտաքին հղումներ խմբագրել
- Следственное дело И. Г. Бурцева «Восстание декабристов», Т. XХ, С. 182–204; 516–519, pdf
Գրականություն խմբագրել
Краткие биографии военных, гражданских и др. деятелей Кавказа за время с конца прошлого столетия до середины настоящего // Кавказский календарь на 1889 год. — Тф.: Тип. Канц. Главнонач. гражд. частью на Кавказе, 1888.
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 628)։ |